Քուֆոնիսիա
Կղզի | |
---|---|
Քուֆոնիսիա | |
Քուֆոնիսիա | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 26,025 քմ² |
ԲԾՄ | 114 մեթր, 32 մեթր |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Փոստային ցուցանիշ | 843 00 |
Պաշտօնական կայքէջ | koufonisia.gr |
Քուֆոնիսիա յուն․՝ Κουφονήσια, Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան․ կ՛ ընդրկէ երկու բնակուած կղզիներ՝ Անօ կամ Փանօ (=վերին) Քուֆոնիսի եւ Քաթօ Քուֆոնիսի (=վարին), Քերոս կղզին, ինչպէս նաեւ անոնց շուրջը գտնուող բազմաթիւ կղզիակներ։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քուֆոնիսիա կը գտնուին Նաքսոսին հարաւ-արեւելքը՝ 3 ծովային մղոն, Ամորղոսին հիւսիս-արեւմուտքը եւ Սհինուսային արեւելքը։ Մաս կը կազմեն Փոքր Քիքիլատեսին։ Անօ եւ Քաթօ Քուֆոնիսի կղզիները իրարմէ կը բաժնուին 200 մ․ լայնք ունեցող նեղուցէ մը։
Քուֆոնիսի անունի ծագման մասին երկու տարբերակներ կան։
- Քուֆոնիսի կը կոչուէր Քուֆոնիսիա եւ Ղլարոնիսիայի միջեւ ծոցը՝ Քուֆոս Լիմին․ այսինքն՝ խուլ (ապահով) նաւակայք, ուր նաւերը խարիսխ կը նետեն։
- Կղզիներուն վրայ գտնուած բազմաթիւ քարայրներուն համար։
Հերթական կանոնաւորութեամբ ծովային ճամբով Փիրէային հետ կապուած է։ իսկ Նաքսոսին հետ ամենորեայ․ ամառները՝ 2-3 անգամ օրուան ընթացքին։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քուֆոնիսիա բնակուած են նախապատմական ժամանակաշրջանէն։ Հնագիտական պեղումները նաեւ յայտնաբերած են վաղ քիքլատեան մշակոյթի պատկանող իրեր, ինչպէս օրինակ տապակ մը, որուն վրայ ինը ճառագայթով աստղ մը քանդակուած է (Նաքսոսի Հնագիտական թանգարան)։
Կղզիներուն վրայ տեսանելի են Հելենիստական եւ հռոմէական շրջաններու հետքերը։ Կղզիները տարապած են ծովահէններու յարձակումներէն։ Անոնց պատմութիւնը կը հետեւի Քիքլատեսի պատմութեան[1]։
Քուֆոնիսիա կղզիներու համալիրին գլխաւորները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անօ Քուֆոնիսի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնն է 5,7 քմ․²։ Բնակչութեան թիւն է՝ 366։ Բնական գեղեցկութեամբ օժտուած կղզի։ Բնակիչները ընդհանրապէս կը զբաղին ձկնորսութեամբ, անասնապահութեամբ եւ վերջին տասնամեակներուն՝ զբօսաշրջիկութեամբ։ 5 գլխաւոր ու գեղեցիկ ծովափներն են՝ Փորի, Ֆինիքաս, Հարոքոփի եւ Փլաթիա Փունտա։ Հորա բնակավայրը կը յատկանշուի Քիքլատեան ճարտարապետական ոճով։
Քաթօ Քուֆոնիսի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածութիւնն է 4,4 քմ․²։ Մինչեւ Ի․ դարավերջին մօտաւորապէս 10 ընտանիք ունէր։ Մեր օրերուն մնացած են միայն ձկնորսերու քանի մը բնակարաններ։ Կղզին ամառները կը բնակուի։ Հին տաճարի աւերակներուն վրայ կառուցուած է Աստուամօր եկեղեցին։
Բնակիչները երկրագործութեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ կը զբաղին։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քաթօ Քուֆոնիսի
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի
-
Քերոս․ նկարուած Անօ կամ Փանօ Քուֆոնիսիէն
-
Անօ Քուֆոնիսի․ նկարուած Նաքսոսի Փանորմոս ծովեզրէն․ ետեւը՝ Քերոս
-
Քուֆոնիսիա
-
Ղալա (կաթ) ծովափը
-
Սատանային աչքը ծովափ․ Natura 2000 պահպանուած շրջան
-
Այիոս Եորղոս
-
Անօ Քուֆոնիսի․ Քուֆոնիսի Հնագիտական հաւաքածոյի թանգարան
-
Քերոս հնավայրէն գտնուած իրեր, Ք․Ա․ 2800-2300
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի գտնուած հնագիտական նիւթեր
-
Անօ Քուֆոնիսի․ Քաթօ Միլի հնավայրը
-
Քաթի Միլի հնավայր․ կ՛ երեւի Քերոս կղզին
-
Քաթօ Միլի հնավայր․ Քիքլատեան մշակոյթի ժամանակաշրջան Ք․Ա․2800-2300
-
Քուֆոնիսի, նաւակայքը
-
Անօ Քուֆոնիսի
-
Ծովուն մէջ խաղեր․ Քուֆոնիսիա
-
Քարնայիօ․ Քուֆոնիսիա
-
Քուֆոնիսիա
-
Անօ Քուֆոնիսի
-
Ներօ (ջուր) ծովափ․ Քաթօ Քուֆոնիսի
-
Անօ կամ Փանօ Քուֆոնիսի
-
Այիոս Եորղոսի մօտ․ Անօ Քուֆոնիսի
-
Անօ Քուֆոնիսի՝ Քաթօ Միլի․ աջին կը նկատենք Քաթօ Քուֆոնիսի, դիմացը Քերոս կղզին ու անոր առջեւ Ղլարոնիսի կղզին
-
Ղլարոնիսի նկարուած Անօ կամ Փանօ Քուֆոնիսիէն․ դիմացը ձախին Քերոս կղզին
-
Անօ Քուֆոնիսի
-
Քուֆոնիսիս
-
Նաւակայքը․ Անօ Քուֆոնիսի
-
արեւամար
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քիքլատես#Պատմական անդրադարձ
- ↑ Հարաւային Էգէական․ բնակչութիւն եւ քաղաքապետութիւններ(անգլերէն),(յունարէն)
- ↑ Յունաստանի Զբօսաշրջիկութիւն․ Քիքլատես(յունարէն)
- ↑ «Քիքլատեսի պատմութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-10-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «Քուֆոնիսիա(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-27-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ «2011-ի մարդահամար(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-10-14-ին։ արտագրուած է՝ 2022-02-12
- ↑ Քաթիմերինի․ Քուֆոնիսիա, փոքր տեղ, մեծ պատմութիւն, Էլեֆթերիա Ալավանու, 14-7-2014(յունարէն)