Սիմոն Պոլիվար

Jump to navigation Jump to search
Սիմոն Պոլիվար
Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco
Simon Bolivar.jpg

Կաղապար:(| style="width: 100%;" cellspacing="1px"

Մեծ Քոլումպիայի նախագահ, Փերուի նախագահ Կաղապար:)
Սեպտեմբեր 1821 - 4 Մայիս 1830

Կաղապար:(| style="width: 100%;" cellspacing="1px"

Պոլիվիայի նախագահ Կաղապար:)
11 Օգոստոս 1825 - 28 Յունուար 28 1827
 
Մասնագիտութիւն՝ քաղաքական գործիչ, Սպայ
Դաւանանք Regular Masonic jurisdictions
Ծննդեան օր 24 Յուլիս 1783(1783-07-24)[1][2][3][4][5][6][7]
Ծննդավայր Birthplace of Simón Bolívar, Captaincy General of Venezuela, Իսպանական կայսրություն[8]
Վախճանի օր 17 Դեկտեմբեր 1830(1830-12-17)[1][2][3][4][5][6][7] (47 տարեկանին)
Վախճանի վայր Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա, Santa Marta Province, Գրան Կոլումբիա
Գերեզման Cathedral of Santa Marta
Caracas Cathedral
National Pantheon of Venezuela
Թաղուած Cathedral of Santa Marta
Caracas Cathedral
National Pantheon of Venezuela
Քաղաքացիութիւն Flag of Spain (1785–1873, 1875–1931).svg Սպանիա
Flag of Venezuela (1811).svg Վենեզուելա
Flag of Ecuador.svg Էքուատոր
Flag of Bolivia (1826-1851).svg Բոլիվիա
Flag of the Gran Colombia.svg Գրան Կոլումբիա
Հայր Juan Vicente Bolívar y Ponte
Մայր María de la Concepción Palacios y Blanco
Ամուսին María Teresa del Toro y Alayza
 
Ինքնագիր Simón Bolívar Signature.svg
 
Պարգեւներ

Պերի արևի օդենի մեծ խաչ Սան Մարկոսի համալսարանի պատվավոր դոկտոր Q5974821?

Սիմոն Պոլիվար (սպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), (24 Յուլիս, 1783, Քարաքաս, Վենեզուելլա - 17 Դեկտեմբեր 1830, Սանթա-Մարթա, Քոլումպիա), լատին-ամերիկեան զինուորական եւ պետական գործիչ, 1810–1826 թուականներուն ընթացող Ամերիկայի սպանական գաղութներու անկախութեան պայքարի ամենաազդեցիկ եւ յայտնի ղեկավարը։ Վենեզուելլայի ազգային հերոս։ 1819–1822 թուականներուն, շարք մը ճակատամարտերուն ջախջախելով սպանացիներուն, Պոլիվարի բանակը ազատագրեր է այժմեան Վենեզուելլայի, Քոլումպիայի եւ Էքուատորի տարածքները), իսկ 1824 թուականին՝ Փերուն։

Ազատագրեր է սպանական գերիշխանութիւնէն Վենեզուելլան, Նոր Կրանատան (Հիւսիսային Քոլումպիա ու Փանամա), Քիթօ գաւառը (ժամանակակից Էքուատոր), 1819-1830 թուականներուն այս տերութիւններու տարածքին ստեղծուած Մեծ Քոլումպիայի նախագահ։ 1824 թուականին ազատագրեր է Փերուն ու կանգներ Վերին Փերույի տարածքին ստեղծուած Պոլիվիա հանրապետութեան գլուխ, որը կոչուեր է իր պատուին (1825Վենեզուելլայի Ազգային երեսփոխաններու կամ ծերակոյտի ժողովը 1813 թուականին զինք հռչակեր է Ազատիչ (սպ.՝ El Libertador

Վաղ տարիները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սիմոն Պոլիվարը՝ պատկերուած մետաղադրամի վրայ

Սիմոն Պոլիվարը ծնած է 24 Յուլիս 1783 թուականին ազգութեամբ (Basque) պասքացի, ազնուական Քրէոլ Խուան Վինսենթէ Պոլիվարի ընտանիքի մէջ։ Սպանիայէն Հարաւային Ամերիկա տեղափոխուած Պոլիվարներու ընտանիքը աշխոյժ դերակատարութիւն ստանձներ է Վենեզուելլայի հասարակական կեանքի մէջ։ Սիմոն Պոլիվարը վաղ տարիքին կորսնցուցած է ծնողքին։ Ապագայ յեղափոխականի դաստիարակութեան եւ աշխարհայացքի ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն ձգած է Պոլիվարի աւագ ընկեր եւ յայտնի լուսաւորիչ Սիմոն Ռոտրիկեսը: 1799 թուականին Սիմոնի ազգականները որոշեցին զինք Մատրիտ ուղարկել` հեռու անհանգիստ Քարաքասէն: Մատրիտի մէջ Սիմոն Պոլիվարը ուսումնասիրեց իրաւաբանութիւն, ապա այցելեց Իտալիա, Զուիցերիա, Գերմանիա, Անգլիա եւ Ֆրանսա: 1805 թուականին Պոլիվարը մեկնեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, որտեղ ալ անոր մօտ ձեւաւորուեցաւ սպանական տիրապետութիւնէն Հարաւային Ամերիկայի ազատագրման գաղափարը:

Վենեզուելլայի Հանրապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պոլիվարի կիսանդրին Կրան Քանարիայի մէջ

Պոլիվարը աշխոյժ մասնակցութիւն ունեցաւ Վենեզուելլայի մէջ սպանական տիրապետութեան տապալման (19 Ապրիլ 1810) եւ անոր անկախ հանրապետութիւն հռչակման գործին մէջ (5 Յուլիս 1811): Նոյն թուականին Պոլիվարը յեղափոխական (junta) (ժողովրդական ժողով) կողմէ ուղարկուեցաւ Լոնտոն՝ բրիտանական կառավարութիւնէն օգնութիւն ստանալու[9]: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չէզոքութիւն: Պոլիվարը Լոնտոնի մէջ ձգեց Լուի Լոփես Մենտեսին Վենեզուելլայի անունով զինուորներու վարձակալութեան համար բանակցութիւնները շարունակելու եւ վերադարձաւ Վենեզուելլա:

Շուտով սպանացի զօրավար Մոնթեվերտէն օգնութեան խնդրանքով դիմեց Վենեզուելլայի տափաստան-լիանոսներու կիսավայրենի բնակիչներուն` ռազմատենչ լիաներոսներուն։ Լյաներոսներու ոչ կանոնաւոր ուժերու գլուխ նշանակուեցաւ Asturian ասթուրիացի կամ ասթուրասցի Խոսէ Տոմաս Պովեսը: Պատերազմը ընդունեց չափազանց դաժան բնոյթ, որուն Պոլիվարը պատասխանեց գերիներուն սպանելու հրամանով։ Սպանացիներու կողմէն Պոլիվարի բանակի ջախջախումէն յետոյ ան հանդիսաւոր կերպով հռչակուեցաւ «Վենեզուելլայի ազատարար» (El Libertador)։ Պոլիվարի գլխաւորութեամբ ձեւաւորուեցաւ Վենեզուելլայի երկրորդ հանրապետութիւնը։ Սակայն չիրականացնելով հասարակութեան ստորին հատուածներու շահերէն բխող բարեփոխումներ՝ ան չկարողացաւ ստանալ անոնց աջակցութիւնը եւ 1814 թուականին կրկին պարտութիւն կրեց։ Սպանական զօրքերու ճնշման տակ 6 Յուլիս 1814 թուականին Պոլիվարի զօրքերը լքեցին Քարաքասը, իսկ Պոլիվարը հեռացաւ երկրէն` հաստատուելով Ճամայքայի մէջ: 1815 թուականի Սեպտեմբերին Պոլիվարը այնտեղ բաց նամակ գրեց, որտեղ համոզմունքը կը յայտնէր սպանական Ամերիկայի շուտափոյթ ազատագրման վերաբերեալ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin — 1999.
  5. 5,0 5,1 5,2 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. Боливар Симон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  9. Боливар, Симон // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պոլիվարի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարան


Ստորոգութիւն