Jump to content

Փանամա

Բնակավայր
Փանամա
սպ.՝ República de Panamá
Դրօշակ Զինանշան


Pro Mundi Beneficio, Panama Surprises և Er Lles y Byd
Երկիր  Փանամա
Ներքին բաժանում Էմբերա-Ունաան, Կունա Եալա, Նկոպէ-Պուքլէ, Մատուկանտի, Ուարկանտի, Պոքաս տել Թորօ, Չիրիքի գաւառ, Քոքլէ գաւառ, Քոլոն, Տարիեն գաւառ, Հերերա գաւառ, Լոս Սանթոս գաւառ, Փանամա նահանգ, Վերակուաս և Արեւմտեան Փանամա
President of Panama? José Raúl Mulino?, Լաւռենթինօ Քորթիզօ[1], Խուան Կառլոս Վարելա?[1], Ricardo Martinelli?[1], Martín Torrijos?[1] և Միրեյա Մոսկոսո?[1]
Օրէնսդրական մարմին Փանամայի Ազգային Խորհրդարան
Հիմնադրուած է՝ 1903
Տարածութիւն 74 177,3±0,1 քմ²
ջրայինը 2,9 տոկոս
Պաշտօնական լեզու Սպաներէն[2]
Բնակչութիւն 860 000 մարդ (1950), 978 962 մարդ (1955), 1 136 090 մարդ (1960), 1 308 835 մարդ (1965), 1 525 683 մարդ (1970), 1 732 389 մարդ (1975), 1 990 062 մարդ (1980), 2 200 915 մարդ (1985), 2 486 776 մարդ (1990), 2 724 557 մարդ (1995), 3 054 812 մարդ (2000), 3 313 026 մարդ (2005), 3 678 128 մարդ (2010), 3 960 035 մարդ (2015), 4 293 261 մարդ (2020) և 4 565 559 մարդ (2025)
Ժամային գօտի UTC-5 և Ամերիկա/Փանամա[3]
Շրջագայութեան պետ-համարագիր PA
Պաշտօնական կայքէջ visitpanama.com/?lang=en

Փանամա (սպ.՝ Panamá) պաշտօնապէս՝ Փանամայի Հանրապետութիւն (República de Panamá), պետութիւն Կեդրոնական Ամերիկայի մէջ, Քարիպեան ծովուն եւ Խաղաղական Ովկիանոսին միջեւ։ Արեւմուտքէն սահմանակից է Քոսթա Ռիքային, իսկ Արեւելքէն՝ Քոլումպիային։

Փանամա քաղաքը

Փանաման պետութիւն մըն է Կեդրոնական Ամերիկայի ամէնէն նեղ (48 քմ) մասին՝ Փանամայի նեղուցին մէջ։ Ափերը ցած են, խաղաղական ովկիանոսեանը՝ խիստ մասնատուած։ Լեռնային է: Արեւմուտքը կը գտնուի Քորտիլիերա տէ Վերակուա լեռնաշղթան, որուն ամէնէն բարձր գագաթը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Քարիպեան ծովափով կ'երկարին Քորտիլիերա Տէ Սան Պլաս եւ Սեռանիա Տել Տարիէն լեռնաշղթաները, որոնց միջեւ կը տարածուին միջլեռնային դաշտավայրերը։

Երկրաշարժի գօտի կը համարուի, ուր երկրաշարժները յաճախակի են[4]։

Փանամա․ քաղաքը, ջրանցքը, կամուրջը եւ օդակայանը

Պատմական հակիրճ տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • ԺԶ. դարուն սպանացիներուն կողմէ յայտնաբերուած եւ բնակուած Փանաման 1821-ին կը բաժնուի Սպանիայէն եւ կը միանայ Քոլումպիայի, Էքուատորի եւ Վենեզուելայի միութեան, որ կը կոչուէր «Մեծն Քոլումպիայի Հանրապետութիւն»:
  • Ի. դարու սկիզբին Փանամայի տնտեսական եւ քաղաքական կեանքը կը զարգանայ ԱՄՆ-ի տիրապետութեան տակ։
  • 1920-ական թուականներուն երկիրին մէջ կ'աշխուժանայ հակաամերիկեան շարժումը։
  • ԱՄՆ վերատեսութեան կ'ենթարկէ 1903-ի պայմանագիրը։
  • 1977-ին նոր պայմանագիր մը կը կնքուի, ըստ որուն Փանամային կը վերադարձուի ջրանցքին գօտին, իսկ 3 Դեկտեմբեր 1999-էն՝ նաեւ ջրանցքին տնօրինումը։
  • Ջրանցքին քարիպեան ափին կը գտնուի Քոլոն նաւահանգիստը, որ կոչուած է ի պատիւ Ք. Քոլումպոսին, իսկ Խաղաղական ովկիանոսին ափին՝ Պալպուա քաղաքը՝ ի պատիւ Նունյէս Տէ Պալպոայի, որ 1513-ին կը դառնայ առաջին անձը, որ Ատլանտեան Ովկիանոսէն դուրս կու գայ դէպի Խաղաղական Ովկիանոս։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]