Սէթ Արսէնեան
| Սէթ Արսէնեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 4 Փետրուար 1902[1][2] |
| Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 1988[2] |
| Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երամեան վարժարան[1], Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1], Երևանի թեմական դպրոց?[1], Ռոպերթ Գոլէճ[1] և Քոլումպիա Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | հոգեբան և դասախօս |
| Աշխատավայր | Springfield College?[1] և Կալիֆոռնիայի համալսարան?[1][2] |
Սէթ Արսէնեան (4 Փետրուար 1902[1][2], Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 1988[2], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), հայ հոգեբան, մանկավարժ[3]։ Տոքթ. Փիլիսոփայութեան, այս տիտղոսը ստացած է Գոլորմպիայի համալսարանէն, այդ առթիւ պատրաստած է գիտական հիմունքներու վրայ հաստատուած եւ փորձարկութիւններով ճոխացած մանկավարժական կարեւոր ուսումնասիրութիւն մը՝ զոր գիրքի ձեւով ի լոյսը ընծայած է Գոլոմպիա Համալսարանի Ուսուցչաց Գոլէճի Հրատարակչական մարմինը՝ 1937-ին:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոքթ. Արսէնեան ծնած է Վան, շուրջ 1900-ին եւ տեղւոյն Նորաշէնի ծխական դպրոցի մէջ ստացած է իր նախնական կրթութիւնը: Յետոյ յաճախած է Երամեան վարժարանը մինչեւ 1915: Այդ տարին Կովկաս գաղթելէ յետոյ աշակերտած է Էջմիածնայ Գէորգեան Ճեմարանին մինչեւ 1916 Փետրուար, որ է անոր փակման թուականը: Անկէ փոխադրուած է Երեւան թեմական վարժարանը՝ զոր աւարտած է 1918-ին: Հայաստանէն Պոլիս անցնելով երեք տարի աշակերտած է Ռոպէրթ Գոլէճի, ուրկէ Պսակաւոր Արուեստից (B. A.) տիտղոսով շրջանաւարտ եղած է 1926-ին: Այս շրջանին ստացած է Ուաշպըրն ուսանողական պարգեւը, որ իւրաքանչիւր տարի կը տրուի բարձրագոյն նիշը առնող աշակերտի: 1926-1930 Ռոպէրթ Գոլէճի մէջ պաշտօնավարած է թէ՝ որպէս ուսուցիչ եւ թէ՝ որպէս արձանագրութեանց օժանդակ պաշտօնեայ: 1930-ին գացած է Նիւ Եորք եւ յաճախած Գոլոմպիա համալսարանը, ուրկէ 1932-ին ստացած է Մագիստրոս Արուեստից (M. A.) տիտղոսը եւ վերջերս ալ Փիլիսոփայութեան Տոքթորայի տիտղոսը (Ph. D.):
Ապա պաշտօնավարած է Թիչըրդ Գոլէճի մէջ, սրպէս մասնաւոր օգնական Մանկավարժական Դպրոցի քարտուղարին: Անդամ եղած է Kappa Delta Pi-ի եւ Ամերիկեան Հոգեբանական Ընկերութեան: Անդամ եղած է Ամերիկահայ Գիտական Միութեան՝ որուն նախագահութիւնը վարած է երկիցս: Աշխատացած է Կովկասի եւ Պոլսոյ բազմաթիւ թերթերուն. Ինչպէս եւ Հայաստանի Կոչնակի: Պատրաստած է երկու ուսումնասիրութիւններ՝ որոնք շուտով լոյս կը տեսած են Բրիտանական եւ Ամերիկեան Հոգեբանական կրկնակ հրատարակութեանց մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
