Ռուբէն Որբերեան
| Ռուբէն Որբերեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 16 Փետրուար 1873 |
| Ծննդավայր | Մալաթիա |
| Մահացած է | 3 Յունուար 1931 |
| Մահուան վայր | Փարիզ |
| Ազգութիւն | հայ |
| Ուսումնավայր | Եփրատ Գոլէճ |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ |
| Աշխատավայր | գրագէտ |
|
Ստորագրութիւն | |
Ռուբէն Որբերեան (16 Փետրուար 1873, Մալաթիա - 3 Յունուար 1931, Փարիզ), հայ գրագէտ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մալաթիա, եւ կրթութիւնը ստացած՝ Եփրատ քոլէճի մէջ, ուր խորացուց անգլերէնը, եւ այդ ճամբով, նաեւ հաղորդուեցաւ անգլիական գրականութեան ու անոր բոլոր մեծ դէմքերուն։ Իր վրայ ներգործած է մասնաւորաբար Պայրըն, որուն «Չայլտ Հարոլտ»ին հետեւողարար՝ գրած է «Ծփանքներ» խորագրուած դիւցազնաշունչ քերթուածը։
1890ական թուականներու դէպքերէն ետք, անցած է Իզմիր՝ ուր մնացած է մինչեւ 1904։ Իսկ այդ թուականէն ետք՝ Ճիպութի (Ափրիկէ), ուր ապրած է ամրողջ 16 տարի, գրական իր աշխատանքներուն մէջ մխրճուելու եւ ապրելու համար հայրենի գիւղին կարօտով։ Այստեղ գրեց գրեթէ իր բոլոր գործերը, — անհատական ապրումներու եւ դիւցազնաշունչ յածումներու գումարով մը, քերթուած, վիպակ, արձակ էջեր։ Երեք առանձին գործերու վաստակ մը ունի Ոէբերեան, «Ծփանքներ», «Ցիշատակաց Ծաղիկներ» եւ «Ովասիս»: Քերթողական եւ ընդհանրապէս գրական իր վաստակին մէջ, որ մօտ երեսուն տարիներու շրջան մը կամփոփէ, Որբերեանի քերթողութիւնն ու յածումները կը յատկանշուին հոգիով միայն ապրող մարդու մը ապրումներով, — երազական, իրականախոյս, անձնապաւէն։ Մեռած է 1931:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յիշատակաց ծաղիկներ (չափածո եւ արձակ բանաստեղծությունների ժողովածու), Կ.Պոլիս, 1893, 80 էջ:
- Ծփանքներ (հատվածներ պոեմից), Գահիրէ, 1906, 52 էջ:
- Ովասիս (հուշերի, խոհերի եւ բանաստեղծությունների ժողովածու), Փարիզ, 1920, 288 էջ:
- Երկերի ժողովածու, Երեւան, 1963, 193 էջ:
- Ռուբեն Որբերյան, Ռուբեն Սևակ, Վահան Թեքեյան, Մատթեոս Զարիֆյան, Երկեր, Երեւան, 1981, էջ 31-120:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, Ա․ հատոր (Բ հրատարակութիւն), Պոսթըն, 1977, էջ 540 - 541։