Ռոտոփի (թագուհի)
Արտաքին տեսք
Ռոտոփի | |
---|---|
Թրակիոյ թագուհի | |
Ամուսին | Ափոլոնաս, Էմոս |
Ծնողներ | Էվրոս |
Երեխաներ | Քիքիոնաս եւ Էվրոս |
Ռոտոփի (հին յուն․՝ Ῥοδόπη, յուն․՝ Ροδόπη)․ ըստ յունական դիցաբանութեան Թրակիոյ թագուհին էր եւ Էմոսին քոյրն ու կինը։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էմոս եւ Ռոտոփի զոյգը յոխորտանքը ունեցած է բաղդատուելու Զեւսին եւ Իրային հետ եւ պատճառած է անոնց զայրոյթը։ Աստուածները զանոնք լեռներու կը փոխակերպեն, որոնք իրենց անունը կը կրեն․ Էմոս լեռնաշղթայ եւ Ռոտոփի լեռնաշղթայ։
166 Ռոտոփի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1876-ին յայտնաբերուած աստղակերպի մը կը տրուի Ռոտոփի թագուհիին անունը՝ 166 Ռոտոփի աստղակերպ։[1][2][3][4]
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ափոլոտորոս․ Յոյներուն աստուածներն ու հերոսները, 1976, Մասաչուսեց համալսարանի հրատարակութիւն(անգլերէն)
- ↑ Էմոս․ Ըստ Ափոլոտորոսին (1․43-44)․․․(յունարէն)
- ↑ Դիցաբանական անուններու/տեղանուններու առցանց ծրագիր, Քանսասհամալսարանի Մարդայնական ուսումներու հրատարակութիւն (անգլերէն)
- ↑ 166 (անգլերէն)Ռոտոփի աստղակերպ