Ռոպերթ Աթայեան
Ռոպերթ Աթայեան | |
---|---|
Ծնած է | 20 Նոյեմբեր 1915[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացած է | 5 Մարտ 1994 (78 տարեկանին) կամ 4 Մարտ 1994 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Իրան Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց |
Կոչում | փրոֆէսոր |
Տեսակ | Ակադեմական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | երգահան, երաժշտագէտ, բանահաւաք, երաժշտութեան ուսուցիչ |
Աշխատավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Արշակ Աթայեան |
Ռոպերթ Աթայեան (20 Նոյեմբեր 1915[1], Թեհրան, Իրան - 5 Մարտ 1994 կամ 4 Մարտ 1994, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) հայ երաժշտագէտ եւ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1961)։
Հայ բանաստեղծի, արձակագիրի, թարգմանիչի, հասարակական գործիչի՝ Արշակ Աթայեանի որդին է, Ռաֆայել եւ Արմէն Աթայեաններու եղբայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1941 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը։ 1944 թուականէն սկսեալ դասաւանդած Է նոյն երաժշտանոցին մէջ, իսկ 1977 թուականէն ետք եղած է երաժշտութեան տեսութեան վարիչ։
Ուսումնասիրած է հայկական ժողովրդական եւ միջնադարեան երաժշտութիւնը, խազային նոթագրութիւնը, կազմել եւ խմբագրել Կոմիտասի երկերու ակադեմական հրատարակութիւնը[2], գրել գործիքային եւ ձայնական երկեր, մշակել ժողովրդական երգեր եւ միջնադարեան մեղեդիներ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ LLC VIP Studio։ «Կոմիտաս Վարդապետի Մասին Նոր Աշխատութիւն Արաբերէնով»։ www.arevelk.am (Հայերէն)։ արտագրուած է՝ 2020-09-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
|