Ռիլա (լեռնաշղթայ)
Արտաքին տեսք
| Ռիլա | |
|---|---|
|
Ռիլա լեռնաշղթայ | |
| Տեսակ | Լեռնաշղթայ[1] |
| Երկիր | Պուլկարիա |
| Վարչատարածքային միաւոր | Ռոտոփի |
| Վայր | Հարաւ-արեւմտեան Պուլկարիա |
| Լեռնաշղթայ | Ռիլա լեռնաշղթայ |
| Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2925 մեթր |
| Մակերես | 2629 քմ² |
| Բարձրագոյն գագաթ | Մուսալա |
| Պահպանման տարածք | Ռիլա Ազգային Պուրակ |
| Նիւթ | Փոխակերպուած քարեր |
Ռիլա (պուլկ․՝ Рила)․ լեռնաշղթայ, հարաւ-արեւմտեան Պուլկարիա, Պալքանեան թերակղզի, Եւրոպա։ Պուլկարիոյ բարձրագոյն լեռնաշղթան է եւ գագաթն է Մուսալա (2925 մ․)։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա լեռնաշղթան Ռոտոփի թանձրակոյտին մաս կը կազմէ։ Եւրոպայի վեցերորդ բարձրագոյն լեռնաշղթան է․ առաջինը՝ Կովկասեան, երկրորդը՝ Ալպեան, երրորդը Սիերա Նեւատա, չորրորդը՝ Փիրինեան եւ հինգերորդը՝ Էթնա։
Լեռնաշղթան կը գրաւէ 2629 քլ² տարածութիւն։ Անոր մեծ մասը Ռիլա Ազգային Պուրակին մաս կը կազմէ։ Իրմէ կը բխին Պալքանեան թերակղզիին մեծագոյն գետերը՝ Էվրոս, Իսքար եւ Նեսթոս։ Անոր վրայ կառուցուած է Պուլկարիոյ ամենամեծ եւ կարեւորագոյն վանքը՝ Ռիլա վանքը, որ հիմնուած է Ժ․րդ դարուն։