Բիրին (լեռնաշղթայ)
Բիրին | |
---|---|
Բիրին լեռ | |
Տեսակ | Լեռնաշղթայ |
Երկիր | Պուլկարիա |
Վարչատարածքային միաւոր | Պանսկօ |
Վայր | Հարաւ-արեւմտեան Պուլկարիա, Հիւսիսային Յունաստան |
Լեռնաշղթայ | Բիրին լեռնաշղթայ |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2914,3 մեթր |
Երկարութիւն | 80 քմ |
Լայնութիւն | 40 քմ |
Մակերես | 2585 քմ² |
Բարձրագոյն գագաթ | Վիհրեն |
Պահպանման տարածք | Բիրին Ազգային Պուրակ, Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութիւն |
Նիւթ | Կրանիտ եւ մարմար |
Բիրին․ (պուլկ․՝Пирин, հին յուն․՝ Արեւելեան Օրվիլոսի լեռնաշղթայ-οροσειρά του Ανατολικού Ορβήλου-), լեռնաշղթայ, Մակետոնիա, հարաւ-արեւմտեան Պուլկարիա։ Լեռնաշղթան կը սկսի Պուլկարիոյ հարաւ-արեւմուտքէն եւ կը վերջանայ Յունաստան, Սերես եւ Տրամա տարաշքաշրջաններուն միջեւ։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հին յոյները լեռնաշղթան Արեւելեան Օրվիլոս անուանած են (οροσειρά του Ανατολικού Ορβήλου)։ Լեռնաշղթային բարձրագոյն գագաթն է Վիհրեն (յուն․՝ Անեմոքորֆի-Ανεμοκορφή)՝ 2914 մ․ եւ բարձրութեամբ Պալքանեան թերակղզիին երրորդն է․ առաջինն է Մուսալա (Ռիլա լեռնաշղթայ, արեւմտեան Ռոտոփի, հարաւ-արեւմտեան Պուլկարիա), իսկ երկրորդն է Միթիքաս, Ողիմպոս լեռ, Յունաստան։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բիրին լեռնաշղթան կ՛երկարի հիւսի-արեւմուտքէն դէպի հարաւ-արեւելք։ Երկարութիւնը 40 քլ․ է, իսկ լայնքը՝ 25 քլ․։ Պուլկարիոյ կազմին մէջ լեռնաշղթային մեծ մասը պահպանուած է որպէս Բիրին Ազգային Պուրակ եւ 1983-ին արձանագրուած է «Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձան» ցանկին մէջ։
Լեռնաշղթան ծանօթ է իր հարուստ բուսական եւ կենդանական աշխարհով։ Մեծ մասը պատուած է անտառներով եւ պալքանեան տեղաբնակ բոյսերով, ինչպէս օրինակ՝ պալքանեան սոճին, սպիտակամորթ սոճին (Pinus heldreichii կամ Ռոպոլօ) եւ խառնածին մայրին (Abies borisii-regis)։ Կենդանական աշխարհին մաս կը կազմեն գայլն ու սրճագոյն արջը։
Բնապահպանման շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1963-ին, լեռնաշղթային մաս մը կ՛որոշուի որպէս Պուլկարիոյ մէջ ազգային պուրակ, 1976-ին կ՛անուանուի Բիրին Ազգային Պուրակ եւ 1983-էն մաս կը կազմէ Եունեսքոյի համաշխարհային ժառանգութեան յուշարձաններու ցանկին։