Ռիլա վանք
| Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան | |
|---|---|
| Ռիլա վանք | |
|
պուլկար․՝ Рилски манастир պուլկար․՝ Рѝлски манастѝр[1] | |
|
Ռիլա վանք | |
| Երկիր | Պուլկարիա |
| Հիմնադրուած է՝ | 946 |
| Տարածութիւն | 11 հեկտար, 231,6 քմ² |
| ԲԾՄ | 1147 մեթր |
| Բնակչութիւն | 20 մարդ (31 Դեկտեմբեր 2025)[2] |
| Փոստային ցուցանիշ | 2643 |
| Հիմնադիր | Ռիլայի Սուրբ Յովհաննէս |
| Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-bg" does not exist։ |
Ռիլա վանք․ Սուրբ Յովհաննէսի վանք, ծանօթ որպէս Ռիլա վանք (պուլկ․՝ Рилски манастир, Rilski manastir) եւ կամ Իվան վանք (Sveti Ivan Rilski, պուլկ․՝ Рилски манастир „Свети Иван Рилски“)։ Ուղղափառ եկեղեցուոյ մեծագոյն վանքը Պուլկարիոյ մէջ։ Կը գտնուի Ռիլա լեռնաշղթային վրայ, Ռիլա գետի հովիտին մէջ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռիլա վանքը կը գտնուի Ռիլա լեռնաշղթային վրայ, 1147 մեթր բարձրութեան վրայ եւ մայրաքաղաք Սոֆիայէն 117 քլ․ դէպի հարաւ։ Վանքը կը գրաւէ 8800մ² տարածութիւն մը։
Հիմնադրուած է Ժ․րդ դարուն եւ ըստ աւանդութեան՝ Սուրբ Յովհաննէս ճգնաւորին կողմէն, Պետրոս Ա․ ցարին թագաւորութեան ընթացքին (927-968)։ Պուլկարիոյ մշակութային, պատմական եւ ճարտարապետական կարեւորագոյն յուշարձաններէն է։ Պուլկարիոյ եւ հարաւային Եւրոպայի զբօսաշրջիկութեան կեդրոններէն է։ Կը բաղկանայ հինգ գմբէթներէ, աշտարակէ մը եւ միաբաններու խցիկներէ։
Վանքը պատկերացուած է պուլկարական 1 «լեւ» թղթադրամին (հրատարակուած 1999-ին) ետեւի երեսին։
Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1976-ին յայտարարուած է Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Националният регистър на населените места
- ↑ http://www.nsi.bg/bg/node/2973/ — National Statistical Institute.
- ↑ Ռիլա վանք․Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան (անգլերէն)
- ↑ Վատիկան․ ուխտագնացութիւն Ռիլա վանք, 25-5-2002(անգլերէն)
- ↑ Եունեսքօ, Ռիլա Վանք․ տեսերիզ(անգլերէն)
- ↑ Ռիլա վանք, 6-1-2007