Պօղոս Բրուտեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Պօղոս Բրուտեան
Ծննդավայր Կարին
Վախճանած է 1915
Վախճանի վայր Մելիտինէ
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն Հայ
Մասնագիտութիուն Դեղագործ
Աշխատավայր Կարնոյ Սանասարեան վարժարան

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Պօղոս (Տիգրան) Բրուտեան (Կարին - 1915, Մելիտինէ), հայ դեղագործ։

Ծնած է Կարնոյ մէջ։ Ստացած է դեղագործական կրթութիւն։ 1890-ական թուականներուն Մելիտինէի մէջ (Վանի մէջ) աշխատած է որպէս քաղաքապետարանի դեղագործ։

1894 թուականին, եղած է Կարնոյ Սանասարեան վարժարանի դեղագործը։ 1894 թուականին բուժած է Սանասարեան վարժարանի դասատու՝ Հրաչեայ Աճառեանի աղիներու բորբոքումը։

Սպանուած է 1915 թուականին՝ Մելիտինէի մօտ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Սթամպուլ, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915 - 1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Աճառեան Հրաչեայ, Կեանքիս յուշերից, Երեւան, 1967։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
  • Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւան, 1990։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։