Շաուքի Ապի Շաքրա
Շաուքի Ապի Շաքրա արաբերէն՝ شوقي أبي شقرا | |
---|---|
Ծննդեան անուն | արաբերէն՝ شوقي مجيد أبي شقرا |
Ծնած է | 1935[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, լրագրող |
Աշխատավայր |
Ան Նահար «Շը՛ըր» (1957-1970) |
Շաուքի Ապի Շաքրա (արաբերէն՝ شوقي أبي شقرا, 1935[1], Պէյրութ, Լիբանան), լիբանանցի բանաստեղծ եւ լրագրող:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Շաքրա ծնած է 1935-ին: Պէյրութ: Նախնական կրթութիւնը ստանած է Ռաշմայայի Մար Եուհաննա նախակրթարանին, իսկ երկրորդական ուսումը` Պէյրութի Հիքմէ վարժարանին մէջ[3]: Սկսած է գրել երիտասարդ տարիքին: Մաս կազմած է «Սուրայեայ» («Լուսաջահը») գրական խումբին եւ Եուսեֆ Խալի «Շը՛ըր» բանաստեղծական հանդէսի խմբագրական կազմին: Խմբագրած է «Նահար» օրաթերթի մշակութային էջը: Ներկայիս կ՛ապրի Պէյրութ:
Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Շաուքի Ապի Շաքրայի գլխաւոր քերթողական հատորները.
- «Աղքատներուն տոպրակները» (1959),
- «Թագաւորին քայլերը» (1960),
- «Ջուր` ընտանիքին ձիուն» (1962),
- «Սկիւռը կ՛իյնայ աշտարակէն» (1971),
- «Կը հետեւի կախարդին եւ հասկերը կը կոտրտէ վազելով» (1979),
- «Շուարումս խնձոր նստած է սեղանին վրայ» (1983),
- «Մի՛ առներ մեհեանի տղուն թագը» (1992),
- «Կարօտի աղօթք` մենութեան մահճակալին վրայ» (1995),
- «Զարգացած սրունքներով նաւաստին» (2003),
- «Ովասիսին եւ խոտին գիշերային հագուստը» արձակ բանաստեղծութիւններու ժողովածուները (1998) եւ «Երէկին վարորդը կ՛իջնէ կառքէն» խորագրեալ արձակ հատորը[4]:
Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1962-ին, Շաուքի Ապա Շաքրա կը հրատարակէ «Ջուր` ընտանիքին ձիուն» խորագրեալ քերթողագիրքը, որ կ՛արժանանայ «Շը՛ըր» հանդէսի տարեկան մրցանակին[5]: Սոյն գործը ջերմօրէն կը գնահատուի նորարարութեան կողմնակից քննադատներու կողմէմ, որոնք Շաուքի Ապի Շաքրայի անձին մէջ կը տեսնեն իւրայատուկ հոգեբանութեամբ եւ աշխարհահայեացքով օժտուած բանաստեղծ մը:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ Bibliothèque nationale de France Record #144699171 // BnF catalogue général — Paris: BnF.
- ↑ «شوقي أبي شقرا: سريالي لم تفارقه المذكّرة الريفيّة» (արաբ.)
- ↑ «تكريم الشاعر شوقي أبي شقرا»(արաբ.)
- ↑ «شوقي أبي شقرا»(արաբ.)