Նաֆթ

(Վերայղուած է Նաւթ-էն)
Jump to navigation Jump to search
Միջին ծանր նաւթի՝ հում նիւթի, նմուշ

Նաֆթ (պհլ.՝ naft), բնական եղանակով յայտնուող, երկիրներու նստուածքային թաղանթին մէջ տարածուած, իւղանման, իւրայատուկ հոտով, դիւրավառ հեղուկ է, կարեւորագոյն օգտակար հանածոյ։ Ան կը յայտնուի երկրագունդի ժայռերու կազմաւորումներուն մէջ եւ բաղկացած է բազմազան մասնիկներու կշիռներով բարդ ածխաջրածիններէ, ինչպէս նաեւ այլ օրգանական բաղադրեալներէ։ Կ՛առաջանայ գազանման ածխաջրածիններու հետ միասին, 1,2-2 քմ-է աւելի խորութիւն ունեցող հորիզոնականներուն մէջ։ Երկրի մակերեւոյթին մօտ նաւթը կը փոխարկուի բարձր մալթայի (մածուցիկ նաւթ), կիսակարծր ասֆալթի։

Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխարհի նաֆթի ամբողջական պահեստները

Ածխաջրածիններու համաչափութիւնը խառնուրդի մէջ յոյժ փոփոխական է, եւ կը սկսի կշռով 97% թեթեւ նաւթերէն մինչեւ նոյնիսկ 50% աւելի ծանր նաւթերու եւ կուպրներու մէջ։

նաւթի հում նիւթի ածխաջրածինները առաւելապէս ալկեններ են, ցիկլոալկեն, եւ զանազան հոտաւէտ հիդրոկարբոններ, քանի որ անոր միւս օրգանական խառնուրդները բաղադրուած են բորակածին, թթուածնէ, եւ ծծումբէ, եւ մետաղներու փոքր հետքերէ որոնցմէ են երկաթը, նիքելը, պղինձը եւ վանադիումը։ Ճշգրիտ մասնիկային բաղադրութիւնը կը տարբերի մէկ կազմաւորումէ ուրիշ կազմաւորում, բայց քիմիական տարրերու համաչափութիւնը բաւականին նեղ սահմաններու մէջ կը տարբերի՝ ըստ հետեւեալը.[1]

Նաւթ արտադրող երկիրներու քարտէզ
Նաւթ սպառող երկիրներու քարտէզ։ Մութ գոյնով ներկուած են այն երկիրները, որոնք ամենէն շատ նաւթ կը սպարեն[2][3][4]։
Կազմ կշռով
Տարր Տոկոսի շարք
Ածխածին 83-էն մինչեւ 87%
Ջրածին 10-էն մինչեւ 14%
Ազոտ 0.1-էն մինչեւ 2%
Թթվածին 0.1-էն մինչեւ 1.5%
Ծծումբ 0.5-էն մինչեւ 6%
Մետաղներ Պակաս քան 1000 ppm (մասեր միլիոնով)

Նաւթի պատմութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխարհի էներգիայի օգտագործման դիագրամը՝ 1970 թուականի քանակներէն մինչեւ 2025-ի կանխագուշակումը

Առաջին յիշատակութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նաւթի մասին առաջին յիշատակութիւնը կը հանդիպի Անանիա Շիրակացիի (7–րդ դար) «Աշխարհացոյցին մէջ», ուր գրուած է, որ Մեծ Հայքի օգտակար հանածոները եւ բնական հարստութիւններն էին երկաթը, ածուխը, նաւթը, սալակը, ձիղկը, զառիկը, քարախունկը, «ակն բիւրեղը», աղերը, «ջերմուկքը» եւ այլն[5]

Նաւթի մասին յիշատակած են մերձաւոր եւ Միջին Արեւելքի մէջ XV եւ XVII դարերու ձեռագիրները, որպէս բուժիչ միջոց մաշկային եւ բորբոքային հիւանդութիւններու համար: Ֆրանսայի մէջ ապրող յոյն գիտնական Էյրինի դէ Էյրինսի աշխատութիւնը 1721 թուականին նաւթի եւ ասֆալտի մասին առաջին գիտական հետազօտութիւնն է: 1763 թուականին մ. Լոմոնոսովը առաջինն ենթադրած է, որ նաւթը առաջացած է բուսական նիւթերէ: Տ. Մենդելէեւը առջեւ քաշած է անօրգանական ծագման վարկածը:

Կիրառման պատմութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նաւթը մարդուն յայտնի է վաղ ժամանակներէն, անոր կիրառութեան սկիզբը կը վերագրի մ.թ.այ VI հազարամեակին: Այն տարբեր նպատակներով (լուսաւորութիւն, դեղանիւթեր, ներկանիւթեր, շինարարական շաղախ, դիազմոսեան նիւթ պատրաստելու համար եւ այլն) օգտագործած են Չինաստանի մէջ (մ.թ.այ. 220 թուականէն), Բաբելոնի, Եգիպտոսի, Հիւսիսային Ամերիկայի եւ այլ շրջաններու մէջ: Միջագետքի եւ Եգիպտոսի մէջ մ.թ.այ III հազարամեակին շէնքերու, ջրապատնէշներու, նաւամատոյցներու եւ ճանապարհային շինարարութեան համար որպէս ջրանթափանց եւ կապակցող նիւթ կ՛օգտագործուին ասֆալտէ, աւազէ եւ կրէ շաղախ: Նաւթը կ՛այրեն կանթեղներու մէջ, կ՛օգտագործեն որպէս դեղ, ռազմական գործերու մէջ՝ բորի, ծծմբի եւ պղնձի հետ՝ «հրէ նետերէ եւ «հրէ կը ճուճներէ պատրաստելու համար:

Արդիւնահանման պատմութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նաւթաշտարակ Օքեմա, Օկլահոմայի մէջ՝ 1922-ին

Սկզբնական շրջանին նաւթը հայթայթած են բաց եղանակով: Հետախուզական մեխանիկական հորատմամբ նաւթի արդիւնահանման գաղափարը կը պատկանի ամերիկացի Ճ. Բիսսելին (George Bissell ), իսկ գործնականին մէջ ան իրականացուցած է է. Դրեյքը (Edwin Drake) օգոստոս 1859 թուականի` Թիթուսուիլի, Պենսիլուանիա նահանգին (ամն) մէջ: Անոր սկզբնական շուկան լուսաւորութեան համար էր, իբրեւ կերոսին:

Յամենայն դէպս, մինչեւ 1861 թուական տեւեց մինչ այդ սկսաւ արտահանուել Եւրոպա, նաւաստիներու վախէն՝ կերոսինէն առաջացած կրակներու եւ պայթիւններու շնորհիւ: Առաջին անգամ Ֆիլադելֆիացի մը բեռնառաքիչ էր, որ խումբ մը աշխատողներու համոզեց նաւթի քանի մը նաւ նստին դէպի Եւրոպա՝ անոնց խմացնելով եւ խաբելով քանի մը նաւ նստեցնելով որ Լոնտոն հասաւ: Ամերիկաեան նաւթը առաջին անգամ Ռուսաստան հասաւ 1862 թուականին եւ այնտեղ մեծ ընդունելութիւն գտաւ՝ յատկապէս Սանկտ Պետերպուրկի մէջ[6]։

Նաւթի արժէք եւ պատերազմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ստորեւ ներկայացուած է նաւթի մեկական տակառի արժէքը իւրաքանչիւր տարուայ սկզբը, որ համեմատելի դառնալու համար վերացուած է 2008 թուականի արժոյթով ԱՄՆ տոլարի՝ հաշուի առնելով գնաճը։[7]

Նավթի արժեքը տարիների ընթացքում (ԱՄՆ դոլար 2008-ի արժույթով/տակառ)
Տարի Միջազգային արժեք ԱՄՆ արժեք Պատերազմ
1972 10
1973 10 Եոմ Քիպուր
1974 43 25
1975 42 25
1976 43 25
1977 43 25
1978 42 25
1979 40 32
1980 69 Իրան-Իրաք
1981 76
1982 75
1983 72
1984 59
1985 57
1986 53
1987 30
1988 31
1989 22
1990 30 Քուէյթ
1991 37
1992 24
1993 24
1994 18
1995 23
1996 24
1997 30
1998 20
1999 13
2000 30
2001 24
2002 21
2003 31 Իրաք
2004 29
2005 36
2006 58
2007 57
2008 91

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Speight James G. (1999)։ The Chemistry and Technology of Petroleum (անգլերէն)։ Marcel Dekker։ էջեր 215–216։ ISBN 0824702174 
  2. U.S. Energy Information Administration. Excel file from this web page. Table Posted: March 1, 2010
  3. From DSW-Datareport 2008 ("Deutsche Stiftung Weltbevölkerung")
  4. One cubic metre of oil is equivalent to 6.28981077 barrels of oil
  5. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, «Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920 թ.)», Երևան 2006 թ․։
  6. Yergin Daniel (1991)։ The Prize(անգլերէն)։ Simon & Schuster։ ISBN 0671502484 
  7. Քլիֆորդ Սինգեր (2008)։ Էներգիա և միջազգային պատերազմ՝ Բաբելոինց Բաղդադ և անդր (անգլերէն՝ Energy and International War: From Babylon to Baghdad and Beyond)։ Սինգապուր: World Scientific Publishing Company։ էջ 6։ ISBN 9789812791580 

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • ЕРеменко Н. А. Геология нефти и газа 1968 (ռուս.)
  • Эрих В. Н. Химия нефти и газа 1964 г. Москва (ռուս.)
  • Леворсен А. Геология нефти и газа 1970 г. (ռուս. թարգմ. անգլերէնէն)

Կատեգորիա:Վառելանոյթեր Կատեգորիա:Նաւթ