Աբգար Օրբելի
Աբգար Օրբելի | |
---|---|
![]() | |
Ծնած է | 1849 |
Մահացած է | 1912 |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ուսումնավայր | Սուրբ Բեթըրսպուրկի Կայսերական համալսարան |
Մասնագիտութիւն | Դատաւոր, դատախազ, փաստաբան |
Ամուսին | Վարվառա Արղութեան-Երկայնաբազուկ |
Ծնողներ | հայր՝ Յովսէփ Օրբելի |
Երեխաներ | Ռուբէն Օրբելի, Լեւոն Օրբելի եւ Յովսէփ Օրբելի |
Աբգար Յովսէփ Օրբելի (1849 - 1912), հայ իրաւաբանական գործիչ, դատաւոր, փաստաբան: Յովսէփ Օրբելիի աւագ որդին, Վարովառա Արղութեան-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբէն, Լեւոն եւ Յովսէփ Օրբելի եղբայրներու հայրը, Օրբելեաններու իշխանական տոհմից:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Աբգար Օրբելին ծնած է 1849-ին Յովսէփ Օրբելիի ընտանիքէն ներս: Սորուած եւ աւարտած է Սանկտ Պետերպուրկի կայսերական համալսարանի իրաւաբանական հիմնարկը: Ուսումը աւարտելէ յետոյ, հօր պահանջով վերադարձած է հայրենիք եւ որպէս հաշտարար դատաւոր, պաշտօնավարած է Նախիջեւան քաղաքի, Նոր Բայազետի մէջ, ապա՝ Քութայիս: Յետագային, տեղափոխուելով Թիֆլիս, աշխատած է որպէս դատախազի օգնական, այնուհետեւ զբաղուած է մասնաւոր փաստաբանական գործունէութեամբ: Մահացած է 1912-ին[1]:
Ընտանիքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Աբգար Օրբելին ունեցած է երեք որդի.
- Ռուբէն Օրբելի (Փետրուար 26, 1880 - Մայիս 9, 1943), հայ խորհրդային հնագէտ, ստորջրեայ հնագիտութեան հիմնադիրը ԽՍՀՄ-ի մէջ.
- Լեւոն Օրբելի - (Յուլիս 7 1882 - Դեկտեմբեր 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլիւցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներէն, բժշկական ծառայութեան կեներալ-գնդապետ.
- Յովսէփ Օրբելի - (Մարտ 20, 1887 - Փետրուար 2, 1961), հայ արեւելագէտ, հնագէտ, հասարակական գործիչ[2]:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2020-03-31։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-03-31-ին։ արտագրուած է՝ 2022-12-20
- ↑ «Աբգար Օրբելի. Կենսագրութիւն»։ Matyan.am (hy-AM)։ 2022-04-12։ արտագրուած է՝ 2022-12-20