Յովհաննէս Մարդ
| Յովհաննէս Մարդ | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Հովհաննես Մարդ[1] |
| Ծնած է | 1890[1][2] |
| Ծննդավայր | Մուժումպար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արեւելեան Ազրպէյճան, Իրան[1][2] |
| Մահացած է | 3 Յունիս 1972[1][2] |
| Մահուան վայր | Թեհրան, Իրան[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծ և թարգմանիչ |
| Աշխատավայր | «Պատանի» |
Յովհաննէս Մարդ (բուն անունով՝ Յովհաննէս Մարգարեան, 1890[1][2], Մուժումպար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արեւելեան Ազրպէյճան, Իրան[1][2] - 3 Յունիս 1972[1][2], Թեհրան, Իրան[1][2]), բանաստեղծ եւ թարգմանիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իրանի Թաւրիզի քաղաքին մօտ գտնուող Մուժումպար գիւղին մէջ: Նախնական կրթութիւնը սկսած է առնել ծննդավայրին մէջ, ապա փոքր տարիքէն ընտանիքին հետ միասին տեղափոխուած է Թիֆլիս:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրական գործունէութիւնը սկիզբ առած է 1912 թուականին, Մ. Էփրիկեանի խմբագրած «Պատանի» հանդէսին մէջ:
Երիտասարդ տարիքին վերադարձած է Թաւրիզ, ուր շարունակած է զբաղիլ գրական գործունէութեամբ։
Բանաստեղծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բազմաթիւ բանաստեղծութիւններ հրատարակած է զանազան մամուլներու մէջ. անոր առաջին բանաստեղծութիւններու ժողովածուն՝ «Զուլալ երգեր» խորագրով առաջին անգամ լոյս տեսած է 1946 թուականին:
Ան իր բանաստեղծութիւններէն շատերը ստորագրած է Յովհաննէս Մարդ գրչանունով:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրական գործունէութեան կողքին Յովհաննէս Մարդ զբաղած է նաեւ թարգմանական աշխատանքով. «Հարազատ Էջեր» խորագրով հրատարակած է աշխարհի շատ մը բանաստեղծներու գործերը ընդգրկող թարգմանական աշխատութիւն մը, որուն յաջորդած է «Ճշմարտարան» խորագրեալ ժողովածուն, ուր բանաստեղծը թարգմանած է շատ մը յայտնի պարսիկ բանաստեղծներու գործերը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2.
- ↑ «ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՐԴ (1890-1972)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-06-03