Յարութիւն Ալփիար
| Յարութիւն Ալփիար | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Ռատամես և Քրիզանթեմ |
| Ծնած է | 12 Յուլիս 1864[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[2] |
| Մահացած է | 5 Ապրիլ 1919[1] (54 տարեկանին) |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Արամեան Ունճեան Վարժարան[2] և Նուպար-Շահնազարեան վարժարան[2] |
| Մասնագիտութիւն | լրագրող և երգիծաբան |
| Աշխատավայր | Արեւելեան մամուլ[2], Մասիս[2] և Ժամանակ[2] |
|
Ստորագրութիւն | |
Յարութիւն Ալփիար (12 Յուլիս 1864[1], Իզմիր, Այտընի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն[2] - 5 Ապրիլ 1919[1]), հայ երգիծաբան, լրագրող եւ արձակագիր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իզմիր: Նախնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ Արամեան եւ ապա Շահնազարեան վարժարաններուն մէջ:
Ուսումը աւարտելէ ետք որոշ ժամանակ ապրած է Իտալիոյ, Ֆրանսայի, Անգլիոյ եւ Եգիպտոսի մէջ: Եգիպտոս գտնուած միջոցին՝ 1896-1898 եւ 1901-1902 տարիներուն հրատարակած է «Փարոս» թերթը:
Աշխատակցած թերթեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալփիար երիտասարդ տարիքէն սկսած է արձակ գրութիւններով աշխատակցիլ զանազան թերթերու. ինչպէս՝
- «Արեւելեան Մամուլ»,
- «Մասիս»,
- «Սուրհանդակ»,
- «Հայ Գրականութիւն»,
- «Մանզումիէ Էֆքեար» եւ ուրիշներ:
Ան եղած է նաեւ «ԺԱՄԱՆԱԿ»ի աշխատակից եւ զանազան գրութիւններով իր մասնակցութիւնը բերած թերթի հրատարակութեան:
Ալփիար որոշ ժամանակ աշխատակցած է նաեւ թրքերէն «Քալեմ» երգիծական թերթին, ուր հրատարակած է ֆրանսերէն լեզուով երգիծական գրութիւններ: Որոշ ժամանակ եղած է Պոլսոյ Պատրիարքարանի քարտուղար:
Ժողովածուներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալփիար իր գրութիւններով կազմած է ժողովածուներ. ինչպէս՝
- «Ֆանթազիօ»,
- «Քմայքի ծաղիկներ»,
- «Որքան տեւելու է»,
- «Առաջին անգամ: Ֆանթէզի նորավէպ» աշխատութիւնները:
Գրչանուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովհաննէս Ալփիարի կողքին ան իր գրութիւնները յաճախ ստորագրած է նաեւ Ռատամես եւ Քրիզանթեմ գրչանուններով[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=11155
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԼՓԻԱՐ (1864-1919)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-04-05