Յակոբ Յովնաթանեան (կրտսեր)
| Յակոբ Յովնաթանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1806[1][2][3][…] կամ 10 Յունուար 1806 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] |
| Մահացած է | 1881[1][2][3][…] |
| Մահուան վայր | Թեհրան, Իրան[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[5][4] |
| Տեսակ | դիմապատկեր և Գեղանկարչութիւն |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
| Ծնողներ | հայր՝ Մկրտում Յովնաթանեան[4] |
Յակոբ Յովնաթանեան (1806[1][2][3][…] կամ 10 Յունուար 1806, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[4] - 1881[1][2][3][…], Թեհրան, Իրան[4]), հայկական գեղանկարչութեան մեծանուն վարպետներէն, «Թիֆլիսեան Ռաֆայէլ» հռչակուած գեղանկարիչ-դիմանկարիչը։ Ան կը հանդիսանայ վերջին շառաւիղը հայ մշակոյթի գանձարանին մէջ
Յովնաթանեան, որ 1840-ականներուն ապրած եւ ստեղծագործած է Ս. Փեթերսպուրկի մէջ, ատենի ռուս արուեստի քննադատներուն կողմէ հռչակուած է «Թիֆլիսեան Ռաֆայէլ»ը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբ հարազատ թոռան թոռն է Նաղաշ Յովնաթանի, Մկրտում Յովնաթանեանի որդին եւ Աղաթոն Յովնաթանեանի եղբայրը։
Ան աւարտած էր Փեթերսպուրկի Գեղարուեստի Ակադեմիան։ Գործած է Թիֆլիսի, Փեթերսպուրկի եւ Պարսկաստանի մէջ[6]։ Հօր՝ Մկրտումի, հետ կատարած է Թիֆլիսի Ս. Նշան, Նորաշէնի եւ այլ եկեղեցիներու որմնանկարման աշխատանքները։
1865-էն բնակութիւն հաստատած է Պարսկաստան, իր դստեր՝ Նունէի մօտ։ Եղած է Շահի պալատական նկարիչը, վախճանած է հոն, թաղուած է Թեհրանի Դարուազիա Ղազուին թաղամասի հայոց Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ[7]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասպարէզ իջած է 19-րդ դարու երկրորդ քառորդին, եւրոպական կենդրոններէն հեռու, Կովկասեան միջավայրի մէջ։ Անոր փոքրաչափ դիմանկարները օժտուած են գունագծային իւրօրինակ գրաւչութեամբ ու գեղարուեստական բարձր ճաշակով:
Յովնաթանեանի գործերը, բացի մէկէն, անստորագիր են, անթուակիր: «Թիֆլիսեան Ռաֆայէլ»ի հռչակ ձեռք բերած Յովնաթանեանին արուեստը վերածնունդ ապրած է 1930-ականներուն, շնորհիւ արուեստաբան Ռ. Դրամբեանի եւ նկարիչ Գ. Շարբաբչեանի: Վարպետին յայտնաբերուած գործերը հանգրուան գտած են Հայաստանի Պետական Պատկերասրահին մէջ, Թիֆլիսի Վրացական եւ Մոսկուայի արեւելեան արուեստի թանգարաններուն մէւ: Որոշ դիմանկարներ ալ կը պահուին անհատ հաւաքածոներու մէջ:
Արուեստագէտին ու անոր հերոսներուն կեանքը անյայտ ըլլալու պարագան առաւել խորհրդաւոր կը դարձնէ կառուցուածքային ձեւով իրար այնքան մօտ յովնաթանեանական դիմանկարները: Այդ սկզբունքը՝ կանայք բազկաթոռին նստած, տղամարդիկ՝ մէկ ձեռքը գօտկատեղին, պատանիները՝ գիրք բռնած, կարծես նկարչի ստորագրութիւնն է:
Փարաճանով այնքան հմայուած է Յակոբ Յովնաթանեանի արուեստով, որ 1967-ին ստեծագործած է իր յայտնի՝ գեղարուեստական բարձր մշակումով հռչակաւոր «Յակոբ Յովնաթանեան» վաւերագրական ժապաւէնը[8]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կնոջ դիմանկարը
- Քարաճանայի դիմանկարը 1830-1840
- Ներսես Աշտարակեցու դիմանկարը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Faceted Application of Subject Terminology
- 1 2 3 4 (unspecified title) — Բելվեդերի պատկերասրահ.
- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 268. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Asbarez - Armenian »Մշակոյթ»։ asbarez17.rssing.com։ արտագրուած է՝ 2022-01-18
- ↑ «Յակոբ Յովնաթանեան (1806-1881) «Թիֆլիսեան Ռաֆայէլ» հռչակուած գեղանկարիչ-դիմանկարիչը»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-01-18
- ↑ «Հետաքրքրական. Այսօր Սերկէյ Փարաճանովի Ծննդեան Օրն Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-01-09։ արտագրուած է՝ 2022-01-18
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շահէն Խաչատրեան, «Յակոբ Յովնաթանեան», «Ազգ», «Մշակոյթ», 28 Հոկտեմբեր 2006։