Մկրտիչ Աւետիսեան
Մկրտիչ Աւետիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 12 Ապրիլ 1864[1] |
Ծննդավայր | Վան[1] |
Մահացած է | 11 Յունիս 1896[1] (32 տարեկանին) |
Մահուան վայր | Վան, Թուրքիա |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ազդուած է | Մկրտիչ Փորթուգալեան[1] |
Մասնագիտութիւն | լրագրող, քաղաքական գործիչ |
Կուսակցութիւն | Ռամկավար ազատական կուսակցութիւն |
Մկրտիչ Աւետիսեան (Թէրլէմէզեան, 12 Ապրիլ 1864[1], Վան[1] - 11 Յունիս 1896[1], Վան, Թուրքիա), հայ թղթակից, քաղաքական դէմք եւ Արմենական կուսակցութեան հիմնադիրներէն մէկը։
Կեսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը ստացած է Վանի մէջ, ապա եղած է Մկրտիչ Փորթուգալեանի աշակերտը։ Այս ժամանակաշրջանին մէջ մասնակցած է (Սեւ խաչ) Ազատական կուսակցութեան, հիմնած է հայկական հայրենասիրական միութիւն, ապա Վանի մէջ գլխաւորած է Արմէնական կուսակցութիւնը։
1886-ին տեղահան եղած է թրքական իշխանութեան կողմէ, ապրած է Թրիփոլիի եւ Մարսէյի մէջ եւ աշխատակցած է "Armenia" օրաթերթին։
1893-1896 եղած է Ալամաստի, Խոյի, Ուրմիոյ եւ Թաւրիզի հայկական դպրոցներու թեմական տեսուչը։
1896-ի հայկական կոտորածներու ժամանակ կազմակերպած եւ ղեկավարած է Վանի ինքնապաշտպանութիւնը։ Զոհուած է 1896 թուականին՝ 32 տարեկանին թրքական գերակշիռ ուժերու դէմ մարտի ընթացքին։ Լոյս տեսած է անոր «Թուրքիոյ հայերը եւ Անոնց դրացիները» գիրքը 1890 թուականին, Մարսէյի մէջ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Բ․ հատոր, էջ 227։