Միքայէլ Միանսարեանց
Արտաքին տեսք
| Միքայէլ Միանսարեանց | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Միքայել Մեսրոպի Միանսարյանց |
| Ծնած է | 1830[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 5 Փետրուար 1880[1] |
| Մահուան վայր | Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] և Լազարեան Ճեմարան[1] |
| Մասնագիտութիւն | լրագրող և հանրային գործիչ |
Միքայէլ Միանսարեանց (1830[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 5 Փետրուար 1880[1], Սեն Փեթերսպուրկ, Ռուսական Կայսրութիւն[1]) հայ գիտական մատենագիտութեան հիմնադիր-լրագրող, հասարակական գործիչ։
Ռուսահայ գրողներու յայտնի դէմքերէն եղած է Միքայէլ Մինանսարեանց։ Ծնած է Տփղիս (այժմ՝ Թիֆլիս)։ Ուսումը ստացած է Ներսիսեան դպրոցին ու Լազարեան ճեմարանին մէջ։ Աւարտած է Փեթերսպուրկի կայսերական հեծելազօրային բարձրագոյն ուսումնարանը (1857)։ Եղած է փոխգնդապետ։ Աշխատակցած է «Հիւսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Кавказ» եւ այլ պարբերականներու հետ։ Կազմած է «Քնար Հայկական» (1868) երգարանը, որուն վերջաբանին մէջ, ինչպէս նաեւ «Կանոնաւոր Եւ Վայելուչ Գրութեան Պատմութիւնը Եւ Տեսութիւնը» (1872) աշխատութեան մէջ, ամփոփած է իր մանկավարժական հայացքները։