Միսաք Պաղտասարեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միսաք Պաղտասարեան
Ծնած է 1870
Ծննդավայր Երզնկա (Պաղտատ)
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Կրթութիւն Փարիզի համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ
Աշխատավայր Կարնոյ հիւանադանոց

Միսաք Պաղտասարեան (1870, Երզնկա (Պաղտատ) - 1915), հայ բժիշկ։

Ծնած է 1870 թուականին, Կարնոյ նահանգի, Երզնկայի գաւառի կեդրոն՝ Երզնկայի մէջ (կամ Պաղտատի մէջ)։ Աւարտած է Երզնկայի ազգային վարժարանը եւ Կարնոյ Սանասարեան վարժարանը։ 1910 թուականի Դեկտեմբեր 23-ին, աւարտած է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1910 թուականին վերադարձած է Երզնկա եւ աշխատած որպէս բժիշկ։

1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի սկզբը, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ Կարնոյ հիւանադանոցի մէջ ծառայած որպէս զինուորական բժիշկ։ 1915 թուականին Կարնոյ մէջ ձերբակալուած է եւ բանտարկուած։ Այնուհետեւ Կարինէն տեղահանուած հայերու կարաւանի հետ տարագրուած է դէպի Երզնկա եւ ճամբան սպանուած՝ 45 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։