Միհրան Ղազէլեան
Միհրան Ղազէլեան | |
---|---|
Ծնած է | 1 Մարտ 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | ուսուցիչ, խմբավար, երգահան, երաժշտագէտ |
Միհրան Ղազէլեան (1 Մարտ 1962, Պէյրութ, Լիբանան) խմբավար, երաժտագէտ, կը պաշտօնավարէ Գահիրէի հայ համայնքէն ներս, ղեկավարելով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Ս․ Ներսէս Շնորհալի», Ազգային Առաջնորդարանի «Արաքս» եւ ՀԲԸՄ-ի «Ծիածան» մանկական երգչախումբերը: Ան նաեւ կ'ուսուցանէ երգ Միացեալ` Գալուստեան-Նուպարեան վարժարանի բարձր դասարաններուն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]խմբավար, երաժտագէտ Միհրան Ղազէլեան ծնած է Պէյրութ, Լիբանան 1 Մարտ 1962-ին: Նախնական կրթութիւնը ստացած է Վահան Թէքէեան վարժարանէն ներս։ 1975 թ․ ընտանիքին հետ ներգաղթած է Հայաստան։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Միհրան Ղազէլեան խմբավարական կրթութիւնը ստացած է 1980-1986թ. Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ (Աշոտ Ղափլանեանի դասարան)։
- Երաժշտական բարձրագոյն ուսումը աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցէն ներս` որպէս խմբավար 1991-ին (Յովհաննէս Չէքիճեանի դասարան), իբրեւ երաժշտագէտ՝ 1993-ին (Արթուր Շահնազարեանի դասարան):
- Որպէս խմբավար 1994-ին ստացած է նաեւ յետընթացաւարտի` (postgraduate studies) կատարողական արուեստի բարձրագոյն վկայականը:
Խմբավարական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միհրան Ղազէլեան խմբավարի իր գործունէութիւնը սկսած է 1982 թուականէն։ Ան ղեկավարած է․
- Էջմիածնի Հայկակ տղայոց երգչախումբը,
- Էջմիածնի թիւ 2 երաժշտական դպրոցի երգչախումբը,
- Էջմիածնի Թարգմանչաց հոգեւոր երգի երգչախումբը,
- Երեւանի Գթութիւն բարեգործական միութեան, Յայսմաւուրքե հոգեւոր երգի երգչախումբը,
- Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցւոյ երգչախումբը,
- Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը,
- Էջմիածնի Ս. Աստուածածին եկեղեցւոյ երգչախումբը,
- Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցւոյ երգչախումբը,
- Թեհրանի Առաջնորդարանի,Ս․ Գր. Լուսաւորիչե երգչախումբը,
- Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանի երգչախումբը։ Ան մաս կազմած է նոյն ուսումնարանի պաշտօնէութեան, որպէս խմբավարութեան դասախօս, ապա որպէս խմբավարական բաժնի վարիչ:
- Ան պաշտօնավարած է նաեւ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանին մէջ:
Ձայնագրուած խմբերգերու ձայներիզներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանաւորութեամբ ձայնագրած է խմբերգերու երեք ձայներիզներ, նուիրուած՝ «Ս. Ծննդեան», «Ս. Յարութեան» եւ «Ս. Վարդանանց» տօներուն[1]:
Յայսմաւուրք երգչախումբով ձայնագրուած Հայ հոգեւոր երգերու ընտրանին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1995 թ. «Յայսմաւուրք» երգչախումբով ձայնագրած է «Հայ հոգեւոր երգերու ընտրանի» խտասալիկը [2](The Music of Armenia, Vol. 1: Sacred Choral Music արտադրող`Celestial Harmonies):[3],[4],[5],[6]
Հայաստանի պետական ակադեմական երգչախումբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1990-2001 թուականներուն, որպէս երգչախմբային երգիչ, ան մաս կազմած է Հայաստանի պետական ակադեմական երգչախումբին:
Պաշտօնավարութիւն՝ Գահիրէ, Եգիպտոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 թուականէն ի վեր Միհրան Ղազէլեան կը պաշտօնավարէ Գահիրէի հայ համայնքէն ներս, ստանձնելով՝
- Գալուստեան եւ Նուպարեան ազգ. զոյգ վարժարաններու (2012 թուականէն միացեալ` Գալուստեան-Նուպարեան) երգի ուսուցման դասաւանդումը դպրոցի բարձր դասարաններուն։
- Ան կը ղեկավարէ դպրոցի ընդհանուր եւ «Արցախ» երգչախումբերը,
- Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ՝ Ս․ Ներսէս Շնորհալի երգչախումբը,
- Ազգային Առաջնորդարանի՝ «Արաքս» երգչախումբը,[7]
- ՀԲԸՄ-ի՝ «Ծիածան» մանկական երգչախումբը:
- Միհրան Ղազէլեան ղեկավարած է նաեւ «Յուսաբեր» մ. ը.-ի «Ծաղկաստան» մանկական երգչախումբը:
Առնօ Բաբաջանեանի ծննդեան 90-ամեակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հովանաւորութեամբ Գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականեանի, կազմակերպութեամբ Գահիրէի ազգային իշխանութեան, բացառիկ համերգ "Երազանք", կատարողութեամբ "Արաքս" երգչախումբի, մասնակցութեամբ դաշնակահար Հայկ Աւագեանի, մեներգիչներու եւ պարախումբի, պարուսոյց՝ Սիւզան Յակոբեան-Գարգուր, գեղարուեստական ղեկավար եւ խմբավար՝ Միհրան Ղազէլեան, Ուրբաթ, 17 Փետրուար 2012, կ.ե. ժամը 7:00-ին, "Պըլըքտանեան" հանդիսասրահ, Հելիոպոլիս [8]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Vardanantsʻ erger ev sharakanner : Vardanantsʻ 1550-ameak = The hymns and choral songs of Vartanants : the 1550th anniversary of the Battle of Avarayr
- ↑ sharakanneri ěntrani
- ↑ The music of Armenia. Volume one, Sacred choral music.
- ↑ Hayr Arakogh (Hymn For The Feast Of The Apostles) Mihran Ghazelian
- ↑ *The music of Armenia Vol. 1, Sacred choral music / the Haissmavourk Choir ; Mihran Ghazelian, conductor
- ↑ The Music of Armenia, Vol. 1: Sacred Music sounds right out of Gregorian songbook.
- ↑ Երեւան-Երեւան - Արմէն Մանդակունեան - ԱՐԱՔՍ Երգչախումբ
- ↑ Առնօ Բաբաջանեան : ծննդեան 90-ամեակ,
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Արաքս»ի հերթական համերգը
- Arax Armenian Chorus_Zevarjaniv 17 Feb 2012
- Երեւան-Երեւան - Արմէն Մանդակունեան - ԱՐԱՔՍ Երգչախումբ
- Arax Armenian Choir
- Hayr Arakogh (Hymn For The Feast Of The Apostles) Mihran Ghazelian
- The music of Armenia Vol. 1, Sacred choral music / the Haissmavourk Choir ; Mihran Ghazelian, conductor
- The Music of Armenia, Vol. 1: Sacred Music sounds right out of Gregorian songbook.
- Mihran Ghazelian
- Ter voghormya - God forgive us, Chant of supplication The Hassimavourk Choir, Mihran Ghazelian, Karineh Avetissian
- Ghazelian, Mihran