Յովհաննէս Չեքիճեան
Յովհաննէս Չեքիճեան | |
---|---|
| |
Ծնած է | 23 Դեկտեմբեր 1928 (95 տարեկան) |
Ծննդավայր | Պոլիս, Թուրքիա |
Քաղաքացիութիւն |
Թուրքիա Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | խմբավար, երգահան, քաղաքական գործիչ, խմբավար, երաժշտութեան ուսուցիչ |
Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
Կայքէջ | tchekidjian.am |
Յովհաննէս Չեքիճեան (23 Դեկտեմբեր 1928, Պոլիս, Թուրքիա), Հայաստանի ժողովրդական արուեստագէտ, Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1951-ին աւարտած է Սթամպուլի երաժշտական հիմնարկը, 1953-ին Փարիզի «Էքոլ-Նորմալը», ուր երաժշտական դասերեւ հետեւած է Ֆուրնէի մօտ, իսկ 1961 թուականին՝ Սթամպուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-60 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Սթամպուլի պետ. երգչախմբի գլխ. խմբավարի տեղակալն էր, միաժամանակ 1958-61 թթ. Սթամպուլի օփերայի երաժշտական ղեկավարը։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1961-էն կ՛ապրի Հայաստան ու կը ղեկավարէ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբը (նոյն թուականէն սկսեալ)։ Անոր ղեկավարութեամբ՝ խումբը, մեծ վարպետութեյամբ կը կատարէ դասական եւ ժամանակակից հայ երգահաններու ստեղծագործութիւնները, հայկական ժողովրդական երգեր, օփերաներէ հատուածներ։ Կը ղեկավարէ նաեւ սինֆոնիք համերգներ, ելոյթ կ՛ունենայ ԽՍՀՄ խոշորագոյն նուագախումբերու հետ։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործութիւններու, ինչպէս՝ «Գարնանային Անուրջներ», «Տօնական Ձօն» վոքալ-սինֆոնիք պոէմներու։ 1973-77 թթ. դասաւանդած է Երեւանի Ռ. Մելիքեանի անուան ուսումնարանէն ներս, 1975-էն Երեւանի «կոնսերվատորիա»յին մէջ (1982 թուականէն փրոֆէսոր է)։ ՀԽՍՀ պետ. մրցանակ (1970), ԽՍՀՄ պետ. մրցանակ (1975)։
1 Օգոստոս 2014-ին, Արամ Խաչատրեանի անուան համերգասրահին մէջ կը նշուի մեծն արուեստագէտի 85 ամեակը[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Սովետական Հանրագիտարան։