Մենտոր Բունիաթեան
| Մենտոր Բունիաթեան | |
|---|---|
| Ծնած է | 1877[1][2][3] |
| Ծննդավայր | Ցղնա (Գիւղ), Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][3] |
| Մահացած է | 31 Յունուար 1969[4] կամ 31 Դեկտեմբեր 1969[2][3] |
| Մահուան վայր | Փարիզ[2][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2][3] |
| Ուսումնավայր | Լուտվիկ-Մաքսիմիլիան Համալսարան, Միւնիխ |
| Մասնագիտութիւն | տնտեսագէտ |
| Աշխատավայր | Մոսկուայի պետական համալսարան, Վրաստանի տեխնիկական համալսարան? և Փարիզի Համալսարան |
| Անդամութիւն | Société d'économie politique?, Ամերիկյան տնտեսական ասոցիացիա? և Տնտեսաչափական ընկերութիւն |
Մենտոր Բունիաթեան (1877[1][2][3], Ցղնա (Գիւղ), Նախիջևանի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[2][3] - 31 Յունուար 1969[4] կամ 31 Դեկտեմբեր 1969[2][3], Փարիզ[2][3]), հայ տնտեսագէտ, քաղաքական գիտութիւններու դոկտոր (1903), փրոֆէսոր (1915)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Գողթան գաւառի (Նախիջեւան) Ցղնա գիւղը: Ռուսիոյ ու Գերմանիոյ համալսարաններուն մէջ տնտեսագիտութիւն ուսած` միջազգային համբաւ կը վայելէր: Մասնագէտ էր «Տնտեսական տագնապ»-ներու:
Մահացած է Մոնմորանսիի հանգստեան տան մէջ, Փարիզ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դասախօս` Մոսկուայի համալսարանին եւ Թիֆլիսի Բազմարուեստեան վարժարանին: 1918-ին ընկերացած է թուրքերուն հետ հաշտութեան հայկական պատուիրակութեանց` Փետրուար-Մարտին Տրապիզոն, 11 Մայիսէն 4 Յունիս Պաթում, Յունիս 20-ին` Պոլիս, իբրեւ տնտեսական խորհրդական:
1920-ին Հայաստանի անկախ կառավարութեան կողմէ Եւրոպա ղրկուած է` մասնաւոր առաքելութեամբ։ Խորհրդայնացումէն ետք հաստատուած է Փարիզ:
1945-56 թուականներուն վարած է Ֆրանսայի Գաղթականաց գրասենեակի հայկական բաժնի տնօրէնի պաշտօնը[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 datos.bne.es: El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 239.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «50 Տարի Առաջ 15 Յունուար 1970)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-01-15։ արտագրուած է՝ 2021-09-30