Մարիօ Ռամոս
| Մարիօ Ռամոս | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 7 Նոյեմբեր 1958[1] |
| Ծննդավայր | Պրիւքսէլ, Պելճիքա |
| Մահացած է | 16 Դեկտեմբեր 2012[2][1] (54 տարեկանին) |
| Մահուան վայր | Սխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Մասնագիտութիւն | գրագէտ, մանկագիր, նկարազարդող և picture book writer |
Մարիօ Ռամոս (7 Նոյեմբեր, 1958, Պրիւքսէլ, Պելճիքա[3] - 16 Դեկտեմբեր, 2012, Պրիւքսէլ, Պելճիքա[4]), Պելճիքացի գծանկարիչ եւ ֆրանսերէնով մանկական գիրքերու եւ գրականութեան հեղինակ:
Իր «Ես Եմ Ամէնէն Ուժովը» գիրքը (ֆր.՝ C'est moi le plus fort) թարգմանուած եւ հրատարակուած է արեւմտահայերէնով 2019 թուականին Նոր Յառաջ հրատարակչատան կողմէ, Փարիզ, Ֆրանսա, թարգմանուած Արուսեակ Քոչի կողմէ եւ հրատարակուած Զարդիս Մատենաշարի հովանիին տակ, հովանաւորուած Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան:[5][6]
Կենսագրութիւն[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռամոս ծնած է 1958 թուականին Պելճիքացի մօր մը եւ Փորթուգալցի հօր մը, Պրիւքսէլ, Պելճիքա:
Մագիստրոսի վկայականը ստանալէ ետք Պրիւքսէլի Լա Քամպղ (ֆր.՝ La Cambre) համալսարանէն, Լուք Վան Մալտէրէնի հովանիին տակ, Ռամոս, ներշնջուելով Թոմի Ընկերերէն եւ Սոլ Սթայնպըրկէն, սկսաւ իր մասնագիտական ասպարեզը 1983 թուականին: Ան ձեւաւորեց բազմաթիւ որմազդներ, թերթի քարթուններ, ծանուցումներու գծագրութիւններ, եւլն: Ան իր առաջին երկու գիրքերը հրատարակեց Marc Bombaert ընկերութեան հետ հետ, փոքր Պրիւքսելեան հրատարակչատուն մը որ սնանկացաւ:[8] Այդ ընկերութեան համար ձեւաւորեց եւ գծագրեց Tales and stories գիրքը Թոլսթոյի (1986) եւ Zero, գրութիւն մը Չարլզ Փրայէզի կողմէ (1987):
1990-ականներու սկիզբը, ան ձանձրացաւ գովազդի ոլորտէն եւ ուզեց ինքզինք ամբողջութեամբ նուիրել մանկական գիրքերու: «Pastel» հրատարակչութիւնը՝ ֆրանսական «L'École des loisirs» հրատարակչատան պելճիքական ճիւղը (որ մնաց իր բացառիկ հրատարակիչը), իրեն առաջարկեց պատկերազարդել Ռասքալի բնագիրները, ինչպէս՝ «Djabibi» (1992), «Orson» (1993), «Novembre au printemps» (1994), եւ Անտրէա Նէվի «Le Dernier voyage» (1994) գործը:
Սակայն ան կ'ուզէր պատմել իր սեփական պատմութիւնները, եւ 1995-ին լոյս տեսաւ «Le monde à l'envers» գիրքը, որով ան կարողացաւ հաստատել իր ուրոյն աշխարհը՝ այնուհետեւ ստորագրելով իր ալպոմները միայնակ: Անկէ ետք հրատարակուեցան շուրջ երեսուն ալպոմներ, որոնք թարգմանուեցան աւելի քան քսան լեզուներով:
Մանկական գրականութեան ականաւոր դէմք եւ երիտասարդ հասարակութեան սիրելին, անոր կերպարները գրեթէ բոլորը կենդանիներ են, ինչպէս Եզովպոսի կամ Լա Ֆոնթէնի առակներուն մէջ, եւ «անոր գայլերը, խոզերը, կապիկները եւ միւս կերպարները կը զուարճացնեն ու մտածել կու տան մեծերուն եւ փոքրերուն ամբողջ աշխարհի մէջ»:
Ի զարմանս բոլորին[9][10][11], Մարիօ Ռամոս անձնասպան եղաւ նետուելով իր պատուհանէն վար, 2012 թուականի Դեկտեմբերին:[12]
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իբր գծագրող
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Marc Bombaert հրատարակչատուն, խմբագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Tales and stories գիրքը Թոլսթոյի, 1986
- Zero, գրութիւնը Չարլզ Փրայէզի, 1987
Pastel éditions հրատարակչատուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Djabibi, Ռասքալի գրութիւն, 1992
- Orson, Ռասքալի գրութիւն, 1993
- Novembre au printemps, Ռասքալի գրութիւն, 1994
- Le Dernier Voyage, Անտրէա Նեվէյի գրութիւն, 1994
Իբր գծագրող եւ գրող
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Pastel éditions հրատարակչատուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Le Monde à l'envers, 1995
- Au lit, petit monstre!, 1996
- L’éléphant et moi, Le mouton et moi, Le chien et moi, Le singe et moi, 4 albums tout carton, 1997
- Quand j’étais petit, (անիմէ գիրք), 1997
- Le roi est occupé, (անիմէ գիրք), 1998
- Le petit soldat qui cherchait la guerre, 1998
- Maman!, 1999
- Roméo et Juliette, 1999
- Nuno, le petit roi, 2000
- Valentin la terreur, 2000
- Un cadeau fabuleux, 2001
- C'est moi le plus fort, 2001
- Je ne suis pas une souris, 2002
- La Princesse Grenouille, 2003
- Mon œil !, 2004
- Tout en haut, 2005
- Un Monde de cochons, 2005
- Loup, loup ! Y es-tu ?, 2006
- C'est moi le plus beau, 2006
- Emily et Alligator, 2007
- Le Roi, sa femme et le petit prince, 2008
- Le Loup qui voulait être un mouton, 2008
- Après le travail, 2009
- Le Code de la route, 2010
- Arrête de faire le singe!, 2010
- La Peur du monstre, 2011
- Le Plus Malin, 2011
- Mon ballon, 2012
- Le petit Guili, 2013
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Babelio — 2007.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Mario Ramos, figure de la littérature jeunesse, Philippe-Jean Catinchi, Le Monde, 21 décembre 2012.
- ↑ ։ 18 décembre 2012 http://www.lalibre.be/culture/livres/article/785059/mario-ramos-etait-le-plus-fort.html
- ↑ «Ես եմ ամենէն ուժովը»։ www.norharatch.com (ֆրանսերեն)։ 2018-04-10։ արտագրուած է՝ 2021-04-07[permanent dead link]
- ↑ International Children’s Books Now Published in Western Armenian, Calouste Gulbenkian Foundation Armenian Communities Department, 18 Հոկտեմբեր, 2019
- ↑ (ֆրանսերեն) Mario Ramos, 2026-04-22, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Mario_Ramos&oldid=235466729, վերցված է 2026-09-18
- ↑ Le monde de Mario Ramos, un entretien avec la journaliste belge Lucie Cauwe retraçant le parcours de l'artiste et enrichi de très nombreux dessins (croquis, affiches, illustrations...), dont de nombreux inédits (Կաղապար:Nb p.).
- ↑ Mario Ramos, figure de la littérature jeunesse, Philippe-Jean Catinchi, Le Monde, 21 décembre 2012.
- ↑ ։ 18 décembre 2012 http://www.lalibre.be/culture/livres/article/785059/mario-ramos-etait-le-plus-fort.html
- ↑ Mario Ramos est mort Archived 2021-03-05 at the Wayback Machine., Nicolas Guégan, BiblioObs, 19 décembre 2012.
- ↑ Le Petit Guili, sur DU9, l'autre bande dessinée.