Ճէյք Հանրահան
Ճէյք Հանրահան | |
---|---|
| |
Ծնած է | 21 Յունուար 1990 (34 տարեկան) |
Մասնագիտութիւն | լրագրող, ժապաւէն արտադրող |
Ճէյք Հանրահան (անգլ.՝ Jake Hanrahan, ծնած 23 Յունուար,1990) Բրիտանացի լրագրող, փոտքասթ վարող եւ վաւերագրական ֆիլմի արտադրիչ է:
Հանրահանը պատերազմական լրագրողութեամբ կը զբաղի, կեդրոնանալով քաղաքզօրքերու (միլիցիաներու) վրայ, ինչպէս նաեւ հրոսակային պատերազմներու վրայ: Ան ծանօթ է իր Քրտական Աշխատաւորական Կուսակցութեան մասին լրագրողութեամբ, որոնք Քրտական քաղաքազօրքի ուժեր են Թուրքիոյ մէջ: Ան 2015 թուականին ձերբակալուած է Թուրքիոյ մէջ իր գործընկերներ Ֆիլիփ Փէնտըլպըրիի եւ Մոհամէտ Ռասուլի հետ, որովհետեւ անոնք Քրտական քաղաքազօրքի երիտասարդական միութեան հետ տեսնուեցան, որոնք աշխուժօրէն կը պայգարէին Թրքաքան զօրքին դէմ: Հանրահանը երկու շաբաթ անցուց Թուրքիոյ առաւելագոյն ապահովութեան բանտերու սենեակներու մէջ, ներառեալ Տիյարպէքիրի Բանտը եւ Ատանայի ցմահ բանտը, որմէ ետք արտաքսուած է դէպի Անգլիա:[1][2] Հանրահան խնդրեց Թուրքիայէն որ ազատ արձակեն Մոհամէտ Ռասուլը, որ Հանրահանէն ետք 100 օր եւս մնաց բանտի մէջ:[3]
Հանրահանը նաեւ Ուքրանական պատերազմին մասին լրագրած է, երկկողմանի լրագրողութեամբ թէ՛ կառավարական կողմէն եւ թէ՛ ալ Տոնպասի անջատողականներուն հետ:[4] Ան նաեւ լրագրած է Սուրիոյ, Իրաքի, Պաղեստինի, եւ այլ շրջաններու խռովութիւնները Եւրոպայի մէջ:[5]
Հանրահանը կը վարէ Popular Front անունով ազատական ԶԼՄ հարթակ, որ ունի փոտքասթ, վաւերագրական ֆիլմեր, եւ թերթ մը:[6]
Հանրահանը աշխատած է VICE News-ի եւ HBO-ի համար, պատրաստելով վաւերագրականներխ[7][8]
Հանրահանի հետազօտական լրագրողութիւնը արժանացած է duPont լրագրողութեան մրցանակը:[9]
2020 թուականին, Հանրահանը սկսաւ հրապարակել "Q-Clearance: The Hunt for QAnon"[10] փոտքասթը, որ կը փորձէ գտնել արմատները եւ բնոյթը աջակողմեան QAnon շարժման:
2021 թուականի 5 Մարտին Հանրահանը հրապարակեց Արցախի յետ-պատերազմեան իրավիճակին մասին, նկարահանուած հայկական կողմէն, որովհետեւ, ըստ Հանրահանին, Ազրպէյճանը իր լրագրողի մուտքը արգիլած էր:[11]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Vice News journalists back in UK after release from Turkish prison»։ The Guardian։ September 6, 2015։ արտագրուած է՝ January 20, 2017
- ↑ Palmer Ewan (September 3, 2015)։ «Jake Hanrahan and best mate Philip Pendlebury: Vice News journalists arrested for 'aiding Isis' freed in Turkey»։ International Business Times UK։ արտագրուած է՝ January 20, 2017
- ↑ «Northampton journalist urges Turkey to free imprisoned colleague»։ ITV News (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-05-24
- ↑ VICE News (2016-12-26), Inside The DNR, The Russia-Backed Region Clashing With Ukraine (HBO), https://www.youtube.com/watch?v=jM_2y6MTPAg, վերցված է 2017-11-07
- ↑ «Jake Hanrahan: Irregular Warfare»։ Throomers (անգլերեն)։ 2019-11-02։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-11-30-ին։ արտագրուած է՝ 2020-05-24
- ↑ «Interview: Popular Front’s Jake Hanrahan promises all the details of modern war»։ The Defense Post (en-US)։ 2018-08-22։ արտագրուած է՝ 2020-06-08
- ↑ «Jake Hanrahan: Irregular Warfare»։ Throomers (անգլերեն)։ 2019-11-02։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-11-30-ին։ արտագրուած է՝ 2020-05-24
- ↑ «The Rise of Independent Journalism»։ The Defiance Podcast (en-GB)։ արտագրուած է՝ 2020-05-24
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-01-ին։ արտագրուած է՝ 2021-03-06
- ↑ «Q-Clearance: The Hunt for QAnon»։ Google Podcasts (en-UK)։ 2020-10-06։ արտագրուած է՝ 2020-11-18
- ↑ (անգլերեն) Ghosts of Karabakh: Armenia and Azerbaijan's Tense Ceasefire, https://www.youtube.com/watch?v=4G0Etjsi6oc, վերցված է 2021-03-06