Հրանդ Ալեանաք
Հրանդ Ալեանաք | |
---|---|
| |
Ծնած է | 1880[1][2] |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | Դեկտեմբեր 1938 |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Ֆրանսա |
Կրթութիւն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան? |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Պարգեւներ | Ակադեմիկական արմավենիների շքանշանի սպա? |
Հրանդ Ալեանաք Ուիքիդարանում | |
Hrand Alyanak Ուիքիպահեստում |
Հրանդ Ալեանաք (1880[1][2], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - Դեկտեմբեր 1938, Փարիզ, Ֆրանսա[1][2]), 19-րդ դարու հայ գեղանկարիչ[3]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրանդ Ալեանաք ծնած է 1880 թուականին Կ. Պոլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է քաղաքի հայկական դպրոցէն ներս, ուր եւս սկսած է նուիրուիլ նկարչութեան։ Նախակրթական դպրոցն աւարտելէ ետք կ՛ընդունուի Պոլսոյ նկարչական վարժարան։ Ենթադրում է, որ ան այդ վարժարանին մէջ սորված է 1893-1895 թուականներուն, որովհետեւ Սուլթան Համիտի կազմակերպած կոտորածներէն փախչելու համար կը հեռանայ Պոլսէն։ Ապա մի քանի տարի ապրած է Կովկաս, ետքը՝ Պուլկարիոյ մէջ։ 1896 թուականին կը հեռանայ Թուրքիայէն, անցեր Պուլկարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն կատարած է Թիֆլիսի եւ Պաքուի մէջ։
1905 թուականին կը մեկնի Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Սակայն բարձրագոյն կրթութեան մասին որեւէ տեղեկութիւն յայտնի չէ։ Ալեանաքն աւելի շատ զբաղուած է ինքնակրթութեամբ։ Քսանհինգ տարի ապրած է Փարիզ։ Այդ ժամանակ ընդունուած է «Անկախ նկարիչներու ընկերութեան» անդամ, մասնակցած ցուցահանդեսներու։ Մահացած է 1938 թուականին։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեանաքի ստեղծագործութիւնները բազմաժանր են՝ բնանկար, դիմանկար, կենցաղային ժանրեր։ Ան ռիալիստական դպրոցի հետեւորդ է եւ կապուած է 19-րդ դարու եւրոպական, ռուսական ու հայկական ընդհանուր հոսանքին։ Ոճով կը նմանի աւելի շատ հայկական արուեստին՝ Հարութիւն Շամշինեանի, Գ.Գաբրիելյանի, Խ. Տեր-Մինասյանի Վ.Սուրենյանի կենցաղային ժանրի ստեղծագործութիւններուն[4]։
Մեծ ազդեցութիւն ձգած են իր կեանքի անցեալի յիշողութիւնները։ Ան տրամադրութեամբ ղեկավարվող նկարիչ էր։ Անոր բնանկարները կը ներկայացնեն Պոլսոյ եի Փարիզի շրջակայքի բնութեան տեսարանները։ Յայտնի կտաւներէն են «Կէս Գիշեր», «Լճակի Վրայ», «Ցոլքեր», «Գարնանային Ժպիտ»։ Գաղթականներուն նուիրուած ամբողջ շարք մը նուիրած է՝ «Գաղթականներ» անունով, ինչպէս նաեւ «Փախստականները Հայաստանէն» կտաւը։
Հ. Ալեանաք գրող եղած է միանգամայն եւ արուեստի քննադատ: Իր այս ձիրքեիը ազատութիւն տուած են իրեն օտար լրագիրներու մէջ, Ֆրանսական արուեստին ծառայելու: Իր նկարներուն մէջ միշտ դրօշմուած գեղեցիկ Թռիչքով ու խորունկ եւ ապրուած կեանքով կը տիրապետեն բանաստեղծութիւնը եւ հայրենաբաղձութիւնը։ Ան աշխատակցած է նաեւ այլեւաել հանդէսներու եւ օրաթերթերու՝ գրական-գեղարուեստական յօդուածներով:
Պետական պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1925 թուականին Ֆրանսական կառավարութիւնը զինք պարգեւատրած է «Palmas Academique» արծաթէ մետալով,
- 1927 թուականին «Palmas Academique» ոսկէ մետալով եւ «Հանրային կրթութեան սպայ» տիտղոսով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «ԹԲԱ | Եւրոպա | Գամպուրեան Հծոյ - FR :: Houshamadyan - a project to reconstruct Ottoman Armenian town and village life»։ www.houshamadyan.org։ արտագրուած է՝ 2019-10-10
- ↑ Եղիշէ Մարտիկեան, Հայկական կերպարուեստի Պատմութիւն Դ, Երեւան, 1987 թ.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ 1938, Էջ 54-55։