Հենրի Ճոն Վան Լեննեփ
Հենրի Ճոն Վան Լեննեփ | |
---|---|
Ծնած է | 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1889[1][2][3][…] |
Մահուան վայր | Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
Ուսումնավայր | Ամհերսթ Քոլէճ |
Մասնագիտութիւն | միսիոնարուհի, գրագէտ, մանկավարժ, գեղանկարիչ, արուեստագէտ |
Ամուսին | Մերի Է. Վան Լենեփ? |
Երեխաներ | Ուիլյամ Բըրդ Վան Լեննեփ? |
Հենրի Ճոն Վան Լեննեփ (անգլերէն՝ Henry John Van Lennep, 1815[1][2][3][…], Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն - 1889[1][2][3][…], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի նշանաւոր քարոզիչ-միսիոնար, գրող, մանկավարժ, նկարիչ, արեւելագիտութեան ներկայացուցիչ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հենրի Ճոն Վան Լեննեփը ծնած է 1815 Զմիւռնիա քաղաքին մէջ։ 1830 ան կը մեկնի Ամերիկայի Միացեալ Նահանգներ կրթութիւն ստանալու համար: Ան կը պատրաստուէր ընդունուիլ Mound Pleasant հիմնարկին կից Ամհերստի քոլէճը եւ Հարթֆորտի հանրային դպրոցը: 1837 Ամհերսթի քոլէճը աւարտելէն յետոյ ան մէկ տարի մասնակցեցաւ Անտովերի աստուածաբանական սեմինարիայի դասընթացներուն:1839 Հենրի Ճոն Վան Լեննեփը նշանակուեցաւ համալսարանական խորհուրդի անդամ: Յաջորդ տարին ան կը սկսի ծառայել որպէս Ամերիկեան խորհուրդի յանձնակատարներու Արտասահմանեան առաքելութեան միսիոներ՝ մեկնելով Զմիւռնիա: Իր առաքելութեամբ ան եղաւ Զմիւռնիայի (1840 -1844 թուականներուն եւ 1863-1869 թուականներուն), Կոստանդնուպոլիսի մէջ (1844-1854) եւ Թոքաթի մէջ (1854-1856): Հենրի Ճոն Վան Լեննեփը այս ողջ ընթացքին նաեւ շրջագայեր է Արեւմտեան Ասիա եւ Եգիպտոս:
1869 ակնաքողի (cataract) պատճառով կը կորսնցնէ տեսողութիւնը, վան Լեննեփը կը վերադառնայ Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Այս ընթացքին ան դասաւանդած է Ինկհեմի համալսարանին մէջ՝ որպէս բնական գիտութիւններու ու լեզուների փրոֆեսոր:
Հենրի Ճոն Վան Լեննեփը կը տիրապետէր շարք մը լեզուներու ու հմուտ նկարիչ էր եւ իր ճամբորդութեան ընթացքին նկատած տպաւորիչ տեսարանները թուղթի վրայ կը գծէր մատիտով, գրիչով ու թանաքով: Իր գծանկարներէն շատերը յայտնուեր են հրատարակուած ստեղծագործություններու շարքին՝ ընդգրկուելով Արեւելեան ժողովածուին մէջ. «Քսան իւղանկար՝ բացատրական և նկարագրական տեղեկութիւններով Թուրքիայի ժողովուրդներու և տեսարաններու վերաբերեալ» 1862), «Ճանապարհորդութիւն Փոքր Ասիայի քիչ յայտնի հատուածով՝ աստուածաշնչեան գիրերու համադրութեամբ և հնագիտական հետազօտութիւններու նկարագրութիւններով» 1870, «Պիպլիական երկիրներ. ատոնց ժամանակակից տարազները՝ պատկերազարդումներով և ծանօթագրութիւններով» 1875:
Վան Լեննեփի՝ հայկական թեմաներով նկարները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հենրի Ճոն Վան Լեննեփը Օսմանեան կայսրութեան մէջ կատարելով իր առաքելութիւնը, ինչպէս տեսանք, շրջագայեր է Փոքր Ասիայով եւ «Պիպլիական երկիրներով», այսինքն եղեր է նաեւ թրքահպատակ Հայաստանի բնակավայրերուն մէջ, ծանօթացեր հայերու կենցաղին, աւանդոյթներուն ու տարազային՝ այդ ամէնը նկարելով եւ հետագային ներկայացնելով ամերիկացի եւ ընդհանրապէս՝ Արեւմուտքի ժողովուրդներուն: Հայկական թեմաներով իր նկարներէն յայտնի են «Հայ հարսնացուն», «Հայուհին տան մէջ», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տան մէջ», «Հայ և թուրք կանայք արտասահմանի մէջ» աշխատանքները, ուր մանրամասնօրէն ներկայացուած են հայկական կանացի տարազները:
Վան Լեննեփը ամուսնացեր է երեք անգամ՝ Էմմա Պլիսի (1839-1840 թթ.), Մերի Հոուսի (1843-1844 թթ.) եւ Էմիլի Էնն Պըրտի հետ (1850 թուականին): Ունէր վեց զաւակ: Վան Լեննեփը մահացեր է 1889 թուականին Մասաչուսեթսի Կրիթ Պարինկթոն քաղաքին մէջ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Հայ տիկինը տանը
-
Հայ գեղջկուհին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://data.cerl.org/thesaurus/cnp02085063
- ↑ Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- https://asteria.fivecolleges.edu/findaids/amherst/ma191.html
- https://data.cerl.org/thesaurus/cnp02085063
- CERL Thesaurus accessing the record of Europe's book heritage
- The Consecrated Eminence The Archives & Special Collections at Amherst College
|