Հասսան Տիապ
Հասսան Տիապ حسان دياب | |
Նախագահ | Միշել Աուն |
---|---|
Կրթութիւն՝ | Լիդսի քաղաքային համալսարան? Սուրեյի համալսարան? University of Bath? |
Մասնագիտութիւն՝ | ճարտարագէտ, պետական ծառայող, քաղաքական գործիչ |
Դաւանանք | Սիւննի |
Ծննդեան օր | 1 Յունիս 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Հասսան Տիապ (արաբերէն՝ حسّان دياب) (6 Յունուար 1959, Պէյրութ, Լիբանան) լիբանանցի քաղաքագէտ, ճարտարապետ ու ակադեմիկոս է, որ Յունուար 2020-էն մինչեւ Օգոստոս 2020 ստանձնած է Լիբանանի վարչապետի պաշտօնը՝ Պէյրութի նաւահանգիստի պայթումէն քանի մը օր ետք հրաժարելով անկէ: Օգոստոս 10-էն մինչեւ Մուսթաֆա Ատիպի նշանակումը նոյն ամուան 31-ին կը ստանձնէ վարչապետի պաշտօնակատարի պաշտօնը: Ան վարչապետի պաշտօնին կը նշանակուի Լիբանանի Հանրապետութեան նախագահ Միշել Աունի կողմէ, երբ ամիսներու ցոյցերու հետեւանքով նախկին վարչապետ Սաատ Հարիրի կը հրաժարի իր պաշտօնէն:[1][2] Յունիս 2011-էն Փետրուար 2014՝ նախագահ Միշել Սլէյմանի նստաշրջանին, ստաձնած է կրթութեան նախարարի պաշտօնը:
Վաղ կեանք եւ ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պէյրութ, 6 Յունուար 1959-ին: 1981-ին Լիտս Մեթրոփոլիթան համալսարանէն կը ստանայ հաղորդակցութեանց ճարտարապետութեան պսակաւոր գիտութեանց վկայականը,[3] որմէ տարի մը ետք՝ 1982-ին Սուրրի համալսարանէն կը ստանայ սիստեմական ճարտարապետութեան մագիստրոսի վկայականը:[4] Ապա, 1985-ին Պաթ համալսարանէն կը ստանայ համակարգչային ճարտարապետութեան տոքթորական վկայականը:[5]
Ակադեմական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1985-ին, կը միանայ Պէյրութի Ամերիկեան Համալսարանի անձնակազմին՝ իբր ելեկտրական ճարտարապետութեան դասախօս:[3] Ունի աւելի քան 150 յօդուածներ եւ աշխատութիւններ, որոնք հրատարակուած են գիտական պարբերաթերթերու եւ համագումարներու մէջ:[3] Ան ինքզինք կը նկատէ Լիբանանի մէջ ուսման բարեփոխման պաշտպան եւ այդ առումով գրած է զանազան գիրքեր:[6] Հոկտեմբեր 2006-էն Յունիս 2011 ստանձնած Պէյրութի Ամերիկեան Համալսարանի շրջանային արտաքին ծրագիրներու փոխ-նախագահի պաշտօնը:[7]
13 Յունիս 2011-ին, Նաժիպ Միքաթիի կառավարութեան մէջ կը նշանակուի կրթութեան նախարար՝ փոխարինելով Հասան Մնէյմնէն: 15 Փետրուար 2014-ին զինք կը փոխարինէ Էլիաս Պու Սաապը:[8]
Քաղաքական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներկայ իշխանութեան դէմ ցոյցերու հետեւանքով վարչապետ Սաատ Հարիրիի հրաժարելէն ետք, Հասսան Տիապ կը նշանակուի Լիբանանի վարչապետի պաշտօնին: Կը ստանայ խորհրդարանի 128 նախարարներէն 69-ին վստահութեան քուէն, որոնք կը ներկայացնէին 8 Մարտ քաղաքական ուժը (որուն մաս կը կազմէ Հըզպալլան):[9] Սակայն Սիւննիի համայնքը ներկայացնող կուսակցութիւնները իրենց վստահութիւնը չյայտնեցին Տիապի:[6]
Ան ոչ մէկ քաղաքական կուսակցութեան մաս կը կազմէ կամ կը համակրի:[6]
Վարչապետ Տիապի եւ խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրիի նախագահ Աունի հետ հանդիպումներէ ետք, 21 Յունուար 2020-ին կը կազմուի մասնագէտներէ բաղկացած 20 հոգինոց կառավարութիւն մը,[10][11] որ պիտի կեդրոնանար ընտրական օրէնքներու փոփոխութեան, անկախ դատական իշխանութեան կազմութեան եւ կողոպտուած դրամները վերադարձնելուն վրայ:[10] Կառավարութեան առաջին նիստին, Տիապ կը յայտարարէ, թէ իր առաջին այցելութիւնները պիտի կատարէ դէպի արաբական երկիրներ՝ յատկապէս Ծոցի երկիրները: Ան վարչապետ Հարիրիի կողմէ խոստացուած բարենորոգումներուն մասին ոչ մէկ բան կ'ըսէ եւ կը պահէ տեղեկատուութեան նախարարութեան, որ ըստ Հարիրիի բարենորոգումներու թուղթին պէտք էր լուծուէր:[12] 3 Փետրուարին կը ստորագրէ 2020-ին պետական պիւտճէն, 700 միլիոն ամերիկեան տոլարով զայն նուազեցնելով[13][14] եւ 6 Փետրուարին կ'որդեգրէ տնտեսութեան փրկութեան ծրագիրը՝ զայն խորհրդարան ներկայացնելու համար:[15]
10 Օգոստոս 2020-ին, Պէյրութի նաւահանգիստի պայթումէն քանի մը օր ետք ժողովրդային զայրոյթին պատճառով կը հրաժարի վարչապետի պաշտօնէն:[16] Ան նախագահ Աունի կոչ կ'ուղղէ խորհրդարանական կանուխ ընտրութիւններ կատարելու:[17]
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսնացած է Նուուար Մաուլաուիի հետ եւ ունի երեք զաւակ:[6] Ան Սիւննի իսլամ է:[18]
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Diab H. B., Demashkieh I. (1991)։ «A computer-aided teaching package for microprocessor systems education»։ IEEE Transactions on Education 34 (2): 179–183։ Bibcode:1991ITEdu..34..179D։ doi:10.1109/13.81598
- Saade J. J., Diab H. B. (2000)։ «Defuzzification techniques for fuzzy controllers»։ IEEE Transactions on Systems, Man, and Cybernetics, Part B (Cybernetics) (IEEE) 30 (1): 223–229։ PMID 18244747։ doi:10.1109/3477.826965
- Damaj Issam, Diab Hassan (2003)։ «Performance analysis of linear algebraic functions using reconfigurable computing»։ The Journal of Supercomputing 24 (1): 91–107։ arXiv:1904.08233։ doi:10.1023/A:1020993510939
- Diab Hassan B., Zomaya Albert Y. (2005)։ Dependable Computing Systems: Paradigms, Performance Issues, and Applications։ Wiley։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-02-06-ին։ արտագրուած է՝ 2020-09-16
- Ghaith Ghazi, Diab Hassan (2008)։ «Determinants of EFL achievement among Arab college-bound learners»։ Education, Business and Society: Contemporary Middle Eastern Issues 1 (4): 278–286։ doi:10.1108/17537980810929993
- Awada Ghada, Diab Hassan (2016)։ «Lebanon's 2011 ICT education reform strategy and action plan: Curriculum success or abeyance»։ Cogent Education 3 (1)։ doi:10.1080/2331186x.2016.1245086
- Awada Ghada, Diab Hassan B. (2018)։ «The Effect of Google Earth and Wiki Models on Oral Presentation Skills of University EFL Learners.»։ International Journal of Teaching and Learning in Higher Education 30 (1): 36–46
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Lebanon protests: University professor Hassan Diab nominated to be PM, արտագրուած է՝ 2020-09-16:
- ↑ «Diab nominated as PM with 69 votes | News , Lebanon News | THE DAILY STAR»։ www.dailystar.com.lb։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ 3,0 3,1 3,2 PROFILE - Hassan Diab Lebanon's new premier, Ռայա Շարթունի, արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ Hassandiab։ «Prof. Hassan Diab»։ Prof. Hassan Diab (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «AUB - REP - Our People»։ web.archive.org։ 2017-07-14։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-07-14-ին։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Who is Hassan Diab, Lebanon's next prime minister?»։ The National (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «New education minister eschews political spats | News , Lebanon News | THE DAILY STAR»։ www.dailystar.com.lb։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-01-ին։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Lebanese cabinet formed after 10-month stalemate»։ Al Arabiya English (անգլերեն)։ 2014-02-15։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ Lebanon, Mired in Crises, Turns to a Professor as Prime Minister, արտագրուած է 2020-09-16
- ↑ 10,0 10,1 Lebanon forms new government led by Hassan Diab, Մահմուտ Կելտի, արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ Services Compiled from Wire (2020-01-21)։ «Lebanon unveils new government led by PM Hassan Diab»։ Daily Sabah (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «All eyes on PM Hassan Diab and Lebanon’s deadlock»։ gulfnews.com (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Prime Minister Hassan Diab signs 2020 state budget, referring it to presidency | News , Lebanon News | THE DAILY STAR»։ www.dailystar.com.lb։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-02-15-ին։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Lebanon PM signs 2020 state budget with $700m spending cuts»։ Middle East Monitor (en-GB)։ 2020-02-03։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ Exclusive: Lebanon approves financial rescue plan with 'painful steps', Լէյլա Պասսամ, արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Lebanon's government resigns after Beirut blast»։ The National (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Lebanese govt led by Diab resigns amid fury over Beirut blast»։ news.cgtn.com (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-09-16
- ↑ «Roadblocks across Lebanon as anger rises over Diab pick as PM»։ www.aljazeera.com։ արտագրուած է՝ 2020-09-16