Հըզպալլա

Jump to navigation Jump to search
Պատկեր:Hizbollah flag.jpg
Հըզպ Ալլահի դրօշը

Հըզպ Ալլահ (արաբերէն՝ حزب الله, բառացի «Աստուծոյ կուսակցութիւն»), շիա իսլամական կուսակցութիւն եւ կազմակերպութիւն Լիբանանի մէջ[1]: Հեզբոլլահը կը մատուցէ հասարակական ծառայութիւններ՝ գործակցելով դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաեւ՝ հողագործական ծառայութիւններ հազարավոր լիբանանցի շիաների համար, եւ զորավոր ու կարեւոր դեր կը խաղա լիբանանեան քաղաքականութիւնում[2]: Հեզբոլլահն արաբական եւ իսլամական աշխարհում կը համարուի դիմադրական շարժում[1]: Սակայն մի քանի արեւմտեան երկրներ, ամբողջութեամբ կամ մասամբ, Հեզբոլլահը կը դիտէն որպես ահաբեկչական կազմակերպութիւն[3]:

Հեզբոլլահն ստեղծուած է 1982 թուականին որպես ռազմական կազմակերպութիւն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ դիմադրելու Իսրայելին[1][4]: Անոր ղեկաւարները ներշնչւած են Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, իսկ զորքերը մարզւել եւ կազմակերպւել են Իրանի հեղափոխական պահակների մի քանակակազմի կողմէն[5]: Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը կը նշէ երեք յիմնական նպատակներ՝ Լիբանանում վերջ տալ գաղութաբնակութեանը, արդարութիւն հաստատել Ֆալանժ կուսակցութեան ոճրագործ անդամների նկատմամբ եւ Լիբանանում հաստատել իսլամական վարչակարգ[6][7]: Հեզբոլլահի ղեկավարները բազմաթիվ հայտարարութիւններ են արած Իսրաելի կործանման վերաբերեալ՝ Իսրաելը անուանելով «սիոնիստ էութիւն, որը կառուցւած է ուրիշների հողերի վրա»[6]:

Հեզբոլլահն, որը սկսած է որպես փոքր ռազմական ոստիկանութիւն, այսօր մեծ կազմակերպութիւն է ունենալով աթոռներ Լիբանանի խորհրդարանում, ռադիո եւ արբանյակաին հեռուստատեսիլի կայան եւ ծրագիրներ հասարակական զարցագման[8]: Հեզբոլլահն զորավոր կողմնակցութիւն ունի Լիբանանի շիա բնակչութիւնից եւ շահած է մեծ ալիք կողմնակցութեան Լիբանանի այլ բնակիչներէն (սուննի, քրիստոնեա, դրուզ) 2006 թ. Լիբանանի պատերազմից ետք[9] եւ կարող է ցույցեր կատարել հարյուր հազարավոր մարդոց մասնակցութեամբ[10]: Հեզբոլլահն եւ այլ կուսակցութիւններ կազմակերպած են 2006-2008 լիբանանեան քաղաքական ցույցերը Ֆուադ Սինիորայի կառավարութեան դէմ[11]: Մէկ այլ վեճ Հեզբոլլահի թելեկոմի ցանցի պահման իրավունքի հանդեպ ընդյարումների տարածւած է Լիբանանի փողոցներում Հեզբոլլահից ղեկաւարուած ընդդիմադիր զորքերի եւ կառավարութեան կողմնակիցների միջեւ։ Ընդհարումները դադրել են Դոհայի համաձայնութիւնից ետք, Հեզբոլլահն ստանալով վետոյի ուժ Լիբանանի խորհրդարանում։ Նաեւ, ազգային միացման կառավարութիւն կը կազմւի ուր Հեզբոլլահն կ՛ունենա մէկ նախարար եւ տանսմէկ կապինետի աթոռ երեսունի վրա[2][12]: Հեզբոլլահն ներկայումս կը վերահսկէ տասնչորս աթոռ 128-ի վրա Լիբանանի խորհրդարանում։

Հեզբոլլահը ֆինանսական օգնութիւն կը ստանա Իրանից, Սուրիաից եւ նւիրատւութիւններ լիբանանցիներից եւ այլ շիաներից[13]: Կազմակերպութեան ռազմական ուժը նաեւ զորացած է 2000 թուականներին[14]: 1992 թուականից ի վեր, Հեզբոլլահի ղեկավարն է Հասան Նասրալլահն։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 Jamail Dahr (2006-07-20)։ «Hezbollah's transformation»։ Asia Times։ արտագրուած է՝ 2007 թ․ հոկտեմբերի 23–ին 
  2. 2,0 2,1 «Hezbollah (a.k.a. Hizbollah, Hizbu'llah)»։ Council on Foreign Relations։ 2008-09-13։ արտագրուած է՝ 2008 թ․ սեպտեմբերի 15–ին 
  3. Goldirova Renata (սեպտեմբերի 17, 2008)։ «MEPs call on EU states to list Hezbollah as terrorist group»։ EUobserver 
  4. «Who are Hezbollah»։ BBC News։ 2008-05-21։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 15–ին 
  5. Adam Shatz (ապրիլի 29, 2004)։ «In Search of Hezbollah»։ The New York Review of Books։ արտագրուած է՝ 2006 թ․ օգոստոսի 14–ին 
  6. 6,0 6,1 author unknown։ «The Hizballah Program» (PDF)։ provided by standwithus. com (StandWithUs)։ արտագրուած է՝ 2007 թ․ հոկտեմբերի 29–ին 
  7. Stalinsky, Steven. "An Islamic Republic Is Hezbollah's Aim." The New York Sun. օգոստոսի 2, 2006։ Նոյեմբերի 1, 2007.
  8. Deeb Lara (2006-07-31)։ «Hizballah: A Primer»։ Middle East Report։ արտագրուած է՝ 2006 թ․ հուլիսի 31 
  9. «Briefing: Lebanese Public Opinion»։ Սեպտեմբեր-հոկտեմբեր 2006։ արտագրուած է՝ 2007 թ․ հոկտեմբերի 8–ին 
  10. "Huge Beirut protest backs Syria." BBC News. մարտի 8, 2005։ Փետրվարի 7, 2007.
  11. Ghattas Kim (2006-12-01)։ «Political ferment in Lebanon»։ BBC News։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 15–ին 
  12. National unity government
  13. UN Office for the Coordination of Humanitarian Affairs (2006-03-29)։ «LEBANON: The many hands and faces of Hezbollah»։ արտագրուած է՝ 2006 թ․ օգոստոսի 17–ին 
  14. Frykberg MelL (2008-08-29)։ «Mideast Powers, Proxies and Paymasters Bluster and Rearm»։ Middle East Times։ արտագրուած է՝ 2008 թ․ օգոստոսի 29–ին։ «And if there is one thing that ideologically and diametrically opposed Hezbollah and Israel agree on, it is Hezbollah's growing military strength.» 

Կատեգորիա:Իսլամական կուսակցութիւններ