Jump to content

Հայկ Վարդան

Հայկ Վարդան
Ծննդավայր Զուիցերիա
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն երաժշտահան
Գործունէութիւն ստեղծագործութիւններ յօրինող

Հայկ Վարդան ծնած է Զուիցերիա, Զուիցերիահայ համբաւաւոր երաժշտահան Հայկ Վարդանի ծնողքի արմատները Կարս, Անի քաղաքէն են:[1]

Մասնագիտութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիլիսոփայութեան եւ պատմութեան հանդէպ դիւրագրգիռ Հայկ Վարդանը սորված է երաժշտահանութիւն եւ դաշնամուր Պազելի, Պուտափեշտի, Փարիզի, Սոֆիայի եւ Վենետիկի մէջ:

Հայկական ծագումով զուիցերիացի երգահան Հայկ Վարդան ժամանակէն յօրինած է մօտաւորապէս երեսուն տարուան ժամանակակից կտորները, որոնք ոգեշնչուած են երաժշտական ​​մեծ աւանդոյթի ազդեցութիւններէն ինչպիսիք են Եւրոպական եւ Արեւելեան մշակոյթները:

Այդ երկու աշխարհներու խաչմերուկին վրայ, երաժշտահան Հայկ Վարդան կը համատեղէ արեւմտեան բանականութիւնն ու արեւելեան խորհրդաւորութիւնը արձակելով հոգեւոր ուժ, որ բնորոշ է իր բոլոր ստեղծագործութիւններուն:[2]

Ստեղծագործութիւններու ընտրանին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Պրոմեթէիւս XII (Prometheus XII) Թատերախաղ երաժշտութիւն, օփերա երկու գործողութեամբ, որ ներկայացուած է իբրեւ համաշխարհային առաջին ներկայացում 1994-ին Վենետիկի (Teatro Goldoni) Թէաթրօ Կոլտինիի մէջ եւ արձանագրուած նոյն տարին: 1995-ին մրցանակ ստացաւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմէ եւ հռչակը տարածուեցաւ Փարիզի եւ այնուհետեւ կատարուեցաւ Երեւանի երաժշտանոցի մէջ:
  • Լա Ֆէնիս (La Fenice) – Դաշնամուրի սոնաթ, որ գրուած է 1997-ին եւ քանի մը անգամ կատարած է Սպանացի արուեստագէտ (Brenno Ambrosini) Պրեննօ Ամպրոզինիի կողմէ:
  • Սելլեսսիմօ -1999 (Cellissimo-1999) բնօրինակ երգագրութիւն, որ նախատեսուած է յատկապէս չորս թաւ ջութակի համար նոյն անունով ամբողջը եւ առաջին ներկայացումը տեղի ունեցաւ Քրոնպերկի (Kronberg Music Festival) երաժշտական ​​փառատօնին:
  • Հոգեհանգիստի Պատարագ ռեքուիէմ (Requiem), որ յօրինուած է 1996-ին եւ ելոյթ ունեցած է 2001-ին Ժընեւի եւ Զիւրիխի մէջ Փրակայի ֆիլհարմոնիք նուագախումբի (orchestra Prague Philharmonic) եւ Չեխական ձայնասփիւռի երգչախումբի (Czech Radio Choir) կողմէ:
  • Օրաթորիօ Լ՛ինֆինիթօ (Oratorio L’Infinito) խորագրուած Կ. Լէոփարտիի (G. Leopardi) բանաստեղծութիւնը: Ձայնագրուած 2008-ին «Օէմմ Էտիցիոն»ի (Oemme edizioni)ի մէջ, Վենետիկ:
  • Լե Շանթ Կրենաց - րիթուրնէ քոնթրը լա կուէրր (Les Chants Grenats- ritournelles contre la guerre) յօրինուած 2005-ին:
  • I. Սիմֆոնի Թէնեպրէ (Symphonia Tenebrae) խորագրուած Փօլ Սելանի (Paul Celan) բանաստեղծութիւնը: Ձայնագրուած՝ 2012-ին Վենետիկ.
  • Մսթըր Մանի Օթերա պուֆֆա (Mister Money - Opera buffa), երգաթատերագիրք՝ Կ. Շէվրոլէթ (G. Chevrolet), ոգեշնչուած՝ Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկաններ» վէպէն:
  • Էփիթաֆ (EpitaphE), յօրինուած 2010-ին սենեկային նուագախումբի համար.
  • II. Սիմֆոնիա Քոնսերթանթէ (Symphonia Concertante), որ յօրինուած է 2012-ին ջութակի, թաւջութակի եւ նուագախմբի համար:
  • III. Սիմֆոնիա Ռեքուիսաթ (Requiescat), որ յօրինուած է 2014-ին սոփրանօ, պարիթոն եւ նուագախումբի համար:
  • IV. Սիմֆոնիա Շէյքսփիրիըն (Symphonia Shakespearean), յօրինուած՝ 2015-ին:
  • Կոմիտաս Քառեակ (Gomidas Quartet), յօրինուած՝ 2015-ին:
  • V. Symphonia King Lear, յօրինուած՝ 2017-ին:
  • VI. Symphonia Hungarahay, յօրինուած՝ 2018-ին:

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկ Վարդան յօրինած է բազմաթիւ Ստեղծագործութիւններ ներառեալ սիմֆոնիաներ եւ օփերաներ:

  • 2018: VI. Symphonia Hungarahay[3]
  • 2017: V. Symphonia King Lear[4]
  • 2015: Gomidas Quartet
  • 2015: IV. Symphonia Shakespearean[5]
  • 2013-2014: III. Symphonia Requiescat 1915[6] - soprano, baryton and orchestra
  • 2012-2013: II. Symphonia Concertante[7] - violin, cello and orchestra
  • 2010: EpitaphE[8] - for orchestra
  • 2008: Phantasia - piano 4 hands
  • 2007: Perpertuum Mobile Streichquartett III
  • 2006: Symphonia Tenebrae - after the poem by Paul Celan
  • 2005: Les Chants Grenats[9] - anti-war rituals, musical show, poem by Gérald Chevrolet
  • 2000-2004: Mister Money - opera buffa, text by Gérald Chevrolet. Inspired of «Honorable Beggars» (1887) the satirical novel of Hagop Baronian
  • 2003: Aram - cello, solo
  • 2001: 3 Lieder - for the theatre « L’oint d’Algérie »
  • 2000: Symphonia Tenebrae - Teil I, Cadenza, Accordéon, voix, cello, 2 percussions
  • 1999: Liebesträume - harp and percussion
  • 1999: Cellissimo-Suite - 4 cellos
  • 1998: L’Infinito – Oratorio chœur et orchestre after the poem of Giacomo Leopardi
  • 1997: La Fenice[10] - sonata for piano
  • 1995-1996: Requiem[11][12] - choir and orchestra
  • 1992: 2 Bagatellen - clarinet and piano
  • 1991: Bewegungen - synthesizer
  • 1990-1994: Prométhée XII[13] - dramma per musica, opera
  • 1988-1989: Modus - mezzo-soprano and ordinateur
  • 1987: Elegia - violin solo
  • 1986: 8 Variationen, soprano solo
  • 1985: Sonate - violin solo
  • 1984: Momente - piano and violin
  • 1982: Fini, c’est fini - chanteur and orchestra
  • 1981: Unser Weg - quatuor à cordes, percussion, piano
  • 1981: Sonata für “M” - piano
  • 1980: Streichquartett II “Lamento”
  • 1980: Kyrie eleison und Sanctus - chœur a capella
  • 1979: 7 Kinderstücke und Postlüd - piano
  • 1978, 1982, 1993: 3 Lieder - soprano and piano
  • 1978: Elegia - cello solo
  • 1978: Streichquartett I
  • 1975: 3 Miniatüren - piano

22 Փետրուար 2015-ին, Զուիցերիահայ երաժշտահան Հայկ Վարդանի երեք սիմֆոնիաները Փրակայի Սուրբ Սիմոնի եւ Յուդայի (Աստուածաշունչին մէջ Ս. Թադէոս առաքեալը նաեւ կը կոչուի Ղեբէոս եւ Յուդա) եկեղեցւոյ մէջ` Զլինի Պոհուսլաւ Մարթինուի ֆիլհարմոնիք նուագախումբի եւ խմբավար Տաւիտ շուեցի ղեկավարութեամբ: Կատարուեցան նուագախումբի համար Էպիթաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թաւջութակի եւ նուագախումբի համար եւ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած «Երրորդ սիմֆոնիա ռեքուիէմ 1915»-ը: Համերգին ելոյթ ունեցան սոփրանօ Ճանա Սիպերան եւ պարիթոն Ճիրի Պրուքլերը:[14]

1995-ին, Փարիզի մէջ, ան արժանացեր է ԵՈՒՆԵՍՔՕ-ի մրցանակին իր «Պրոմեթեւս 12» (Prométhée XII – Dramma) օփերայի համար, որ ներկայացուած է 1994-ին (Teatro Goldoni) «Կոլտոնի Թատրոն»ի մէջ, Վենետիկ:

1999-ին, իր CELLISSIMO համաշխարհային ստեղծագործութիւնը բարձր գնահատուեցաւ Ֆրանքֆուրթր Ալլկէմայն Ցայթունկի (Frankfurter Allgemeine Zeitung) կողմէ, իբրեւ «ստեղծագործութիւն մը որ կիրականացնէ մեր բոլոր ցանկութիւնները»: (անգ."a creation that fulfilled all our desires".)

Իր REQUIEM- ը, 2001-ին ստեղծուած կոթողային 90 վայրկեաննոց հոգեհանգիստի պատարագը, որ կատարուեցաւ Ժընեւի եւ Զիւրիխի մէջ, զինք արժանացուց շատ մեծ դրական մեկնաբանութեան Մայէսթրօ Ֆրաքասոյի կողմէն. «Այս է՛ գործը, որ բնութագրուած է շատ արտայայտիչ, կառուցուածքային եւ բներգական համադրութեամբ »: (Ֆրանսերէն՝ « C’est une œuvre qui se caractérise par sa grande cohésion expressive, structurale et thématique ».)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Հայ երաժշտահանի ստեղծագործութիւնները՝ Փրակայի մէջ
  2. *Աշխարհահռչակ Համբաւաւոր Երաժշտահան՝ Հայկ Վարդան - հայերէնի թարգմանեց՝ Շաքէ Մանկասարեան Archived 2020-06-14 at the Wayback Machine.
  3. VI. Symphonia Hungarahay of Haig Vartan, performed by Souvenirs ensemble in 2018 at the Benczur Zeneszalon in Budapest, Hungary: https://www.youtube.com/watch?v=dIoO_cPJzMU
  4. V. Symphonia King Lear of Haig Vartan, performed in 2017 at Teatro Olimpico di Vicenza, Italy: https://www.youtube.com/watch?v=21D1fjj9Y7U
  5. IV. Symphonia Shakespearean of Haig Vartan, performed by Philharmonic Bohemia in 2015 at The Salvator Church in Prague, Czech Republic: https://www.youtube.com/watch?v=10gf54FX7TE
  6. III. Symphonia Requiescat 1915 of Haig Vartan, performed by Bohuslav Martinů Philharmonic Orchestra in 2015 at Church of Saints Simon and Jude in Prague, Czech Republic: https://www.azatutyun.am/a/26864351.html
  7. II. Symphonia Concertante of Haig Vartan, performed by Bohuslav Martinů Philharmonic Orchestra in 2015 at Church of Saints Simon and Jude in Prague, Czech Republic: https://www.youtube.com/watch?v=HVAelFFrQz0
  8. EpitaphE of Haig Vartan, performed in 2010 at Minoritenkirche in Linz, Austria: https://www.youtube.com/watch?v=KmXwpAOsx5I&t=6s
  9. Les Chants Grenats of Haig Vartan, performed in 2017 at Studio d'Agostini in Geneva, Switzerland: https://www.youtube.com/watch?v=HWiesvIBtYg
  10. La Fenice, Sonata of Haig Vartan, piano by Brenno Ambrosini: https://www.youtube.com/watch?v=pLTcZfV1jSY
  11. Requiem of Haig Vartan, performed by Czech Radio Choir in 2001 at St. Peter's Cathedral in Geneva, Switzerland: https://www.youtube.com/watch?v=iDFj0S9Cw0Y
  12. Sykes, Julian (26 April 2001) "A travers son «Requiem», Haig Vartan dialogue avec Mozart à Genève". LeTemps
  13. Prométhée XII of Haig Vartan, performed by the orchestra and the choir of Komitas State Conservatory of Yerevan in 1995 at Opera Studio of YSC in Yerevan, Armenia: https://www.youtube.com/watch?v=p62mj_QTgl8
  14. Հայկ Վարդանի Ստեղծագործութիւններու Առաջին Ներկայացումը Փրակայի մէջ. Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Միջոցառումներու Մեկնարկը Չեխիոյ մէջ