Հայկազուն Թապիպեան
Ծնած է | 1867 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացած է | 1915 |
Մահուան վայր | Ամասիա |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Հայկազուն Թորոսի Թապիպեան (1867, Կեսարիա, Թուրքիա - 1915, Ամասիա), հայ ատամնաբոյժ, հասարակական գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկազուն Թապիպեան ծնած է 1867, Կեսարիա քաղաքին մէջ։ Պապը՝ Անգարայի նահանգի Կեսարիաոյ գաւառի կեդրոն Կեսարիա քաղաքին մէջ ծնած՝ Յարութիւն Թութգալճեանը՝ հնագոյն բժշկարանները ուսումնասիրելով եւ ինքնուսուցման ճամբով, դարձած էր անուանի հեքիմպեկաբոյժ (սնխչի), ինչպես նաեւ նախահայրը անուանի բժիշկներու Թապիպեան գերդաստանի («թապիպ» արաբերէնի եւ օսմաներէնի մէջ կը նշանակէ՝ բժիշկ)։ Յարութիւն Թութգալճեանի անդրանիկ զաւակն էր բժիշկ՝ Հաճի Թորոս Թապիպեանը (Թութգալճի Հեքիմ Օղլի, 1823-1914), կրտսեր որդին էր՝ բժիշկ Նահապետ Թապիպեանը (1844 - 1914)։ Հաճի Թորոս Թապիպեանի աւագ որդին էր՝ բժիշկ Տիգրանը (1858 - անյայտ), կրտսերը՝ բժիշկ Հայկազունը։ Եղբայրը՝ Տիգրան Թապիպեան, բժշկական կրթութիւնն ստացած է ԱՄՆ-ի մէջ եւ եղած՝ բժիշկ։
Հայկազուն Թապիպեանն ատամնաբուժական կրթութիւն ստացած է եւ որպէս ատամնաբոյժ աշխատած է։ Եղած է հնչակեան կուսակցութեան անդամ ու հասարակական-քաղաքական գործիչ։
1915 թուականի ամրան, ձերբակալուած է։ 1915, Ամասիոյ մէջ/ՍաղՏաղի/Ղարա Չալուխի ձորին մէջ դաժանօրէն սպանուած է տեղի կառավարիչի հրամանով՝ 48 տարեկան հասակին։
1918 թուականին՝ պատերազմի աւարտէն ետք, աւագ եղբայրը՝ բժիշկ Տիգրանը, դատական գործ յարուցած է եղբօր սպանութեան համար եւ հասած է անոր, որ Պատերազմական ատեանը 1920 մահուան դատապարտած է՝ Ամասիոյ ոճրագործ կառավարչին։ Սակայն շուտով կացութեան տէրը դարձած է քեմալական կառավարութիւնը եւ կասեցուցած՝ հայակեր կառավարիչին կախաղան բարձրացնելը։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Սթանպուլ, 1940։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
- Շահբազեան Յասմիկ եւ Միրզոյեան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի (1915-1923), հ. 3, Անքարայի նահանգ, Երեւան, 2006։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։