Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններ (2021)
Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններ (2021), Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրութիւններ, որոնք տեղի ունեցած են 20 Յունիս, 2021-ին[1][2]։ Այս ընտրութիւնները նախատեսուած էին 9 Դեկտեմբեր, 2023-ին, սակայն 2020-ի Արցախեան երկրորդ պատերազմէն ետք Հայաստանի մէջ տեղի ունեցած քաղաքական տագնապին պատճառով ընտրութիւնները տեղի ունեցած են աւելի կանուխ[3]։
Նախապատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]44-օրեայ պատերազմէն ետք, 9 Նոյեմբեր 2020-ին, Հայաստանի վարչապետ Փաշինեան, Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ կը ստորագրեն զինադադարի համաձայնագիր մը: Արցախի տարածութեան 45% արդէն իսկ ազերի զինուած ուժերու կողմէ գրաւուած էր, սակայն այս պայմանագիրին հետեւանքով Արցախի շուրջ 75%-ը կը յանձնուի Ազրպէյճանի: Զինադադարին համաձայնութեան ստորագրման երեկոյեան, Երեւանի մէջ Փաշինեանի եւ համաձայնութեան դեմ մեծ ցոյց մը տեղի կ'ունենայ: Ցուցարարները կը յաջողին մտնել ազգային ժողովին շէնքը:
Յաջորդող քանի մը ամիսներուն, Փաշինեանի հրաժարականը պահանջող ցոյցերը եւ կոչերը չեն դադրիր: 25 Փետրուար 2021-ին Հայաստանի զինուած ուժերու գլխաւոր շտաբ՝ Օննիկ Գասպարեան եւ 40-է աւելի այլ բարձրաստիճան զօրավարներ կը պահանջեն Փաշինեանի հրաժարականը: Փաշինեան այս մէկը իբր պետական հարուած կը նկարագրէ, սակայն բանակի զօրաշարժ տեղի չ'ունենար: Գասպարեան կ'արձակուի իր պաշտօնէն:
25 Ապրիլին Փաշինեան կը յայտարարէ իր հրաժարականը:
10 Մայիսին խորհրդարանը երկրորդ անգամ Փաշինեանը իբր վարչապետ չ'ընտրեր ու Հայաստանի եօթներորդ Ազգային ժողովը կը լուծուի օրէնքի ուժով։
Այսպիսով արտակարգ ընտրութիւններ կը յայտարարուին 20 Յունիսին:
Ընտրակարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատգամաւորի թեկնածուն պէտք է նուազագոյնը 25 տարեկան ըլլայ, վերջին 4 տարուան ընթացքին պէտք է ունենայ միայն Հայաստանի քաղաքացիութիւն, մշտապէս ապրած ըլլայ Հայաստանի մէջ, ունենայ ընտրական իրաւունք եւ տիրապետէ հայերէն լեզուին։ Հայաստանի Սահմանադրութեան համաձայն, Ազգային ժողովը կ'ընտրուի ամէն 5 տարի եւ պէտք է ունենայ առնուազն 101 պատգամաւոր:
Ընտրական
տարածք |
Վարչական շրջան/մարզ | Ընտրողներու քանակ |
---|---|---|
Թիւ 1 | Աւան, Նոր նորք, Քանաքեռ-Զէյթուն | 198537 |
Թիւ 2 | Արաբկիր, Աջափնեակ, Դաւթաշէն | 210687 |
Թիւ 3 | Մալաթիա-Սեբաստիա, Շէնգաւիթ | 222434 |
Թիւ 4 | Կեդրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուպարաշէն | 206883 |
Թիւ 5 | Արարատի մարզ | 220309 |
Թիւ 6 | Արմաւիրի մարզ | 232232 |
Թիւ 7 | Արագածոտնի մարզ | 117455 |
Թիւ 8 | Գեղարքունիքի մարզ | 187263 |
Թիւ 9 | Լոռիի մարզ | 238975 |
Թիւ 10 | Կոտայքի մարզ | 237419 |
Թիւ 11 | Շիրակի մարզ | 231982 |
Թիւ 12 | Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզեր | 152805 |
Թիւ 13 | Տաւուշի մարզ | 107353 |
Ընդամէնը | 2564334 |
Կուսակցութիւններ եւ դաշինքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]4 դաշինքներ եւ 23 կուսակցութիւններ կը ներկայացնեն իրենց փաստաթուղթերը Հայաստանի կեդրոնական ընտրական յանձնաժողովին, ընտրութիւններուն արձանագրուելու համար:[5] 2018-ի ընտրութիւններուն հետ բաղդատած, ուր միայն 2 դաշինք եւ 9 կուսակցութիւն մասնակցած էր, թեկնածուներուն թիւը շատ կը բարձրանայ: Բազմաթիւ կուսակցութիւններ եւ դաշինքներ Հայաստանի Արցախեան երկրորդ պատերազմին պարտութենէն ետք կը հիմնուին:
Քուէաթուղթի
թիւ |
Կուսակցութեան կամ դաշինքի անուն | Դաշնակից կուսակցութիւններ | Վարչապետի թեկնածու | Այլ կարեւոր անձեր/թեկնածուներ | Ներքին քաղաքականութիւն | Աշխարհաքաղաքական
ուղղութիւն |
Գաղափար | Միակցութեան պատրաստակամութիւն | Թեկնածուներու քանակ (Գլխաւոր ցուցակ + փոքրամաս ցուցակ - մերժուած արձանագրութիւն) | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
«Քաղաքացիական պայմանագիր» | «Հայաստան» դաշինք | |||||||||
1. | «Արդար Հայաստան» կուսակցութիւն | Նորայր Նորիկեան | Կեդրոնական | Թեր-Ռուսական, Թեր-Եւրոպական | Մեծ վրան, Տնտեսական Ազատականութիւն | այո | այո | 85+0-1 | ||
2. | «Հայ Ազգային Քոնկրես» Կուսակցութիւն | Լեւոն Տէր-Պետրոսեան | Լեւոն Զուրապեան | Կեդրոնական | Թեր-Ռուսական, Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | ոչ[6] | այո[7] | 101+3-0 | ||
3. | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն | Միաւորուած աշխատանքային կուսակցութիւն, Հզօր Հայրենիք կուսակցութիւն | Նիկոլ Փաշինեան | Արարատ Միրզօեան, Լիլիթ Մակունց, Սուրէն Պապիկեան, Խաչատուր Սուքիասեան | Կեդրոնական | Թեր-Ռուսական, Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | Մեծ վրան, Ժողովրդականութիւն, բարեկարգական, հակա-կաշառակերութիւն | ոչ | 157+4-0 | |
4. | «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւն | Արա Զոհրապեան | Մէջտեղ-Աջակողմեան | Քրիստոնէական ժողովրդապետութիւն | թերեւս | 101+0-9 | ||||
5. | «Ազատութիւն» կուսակցութիւն | Հրանդ Բագրատեան | Արդիական Ազատականութիւն [8] | ոչ | այո | 86+0-3 | ||||
6. | «Պատիւ Ունեմ» դաշինք | «Հանրապետական կուսակցութիւն» (137), «Հայրենիք» Կուսակցութիւն(45) | Արթուր Վանեցեան | Սերժ Սարգիսեան, Տարօն Մարգարեան | Աջակողմեան | Թեր-Ռուսական | Ազգային պահպանողականութիւն, Հայկական ազգայնականութիւն | ոչ | այո | 230+0-0 |
7. | «Միասնական Հայրենիք» կուսակցութիւն | Մհեր Տէրտէրեան | Թեր-Ռուսական | Հայկական ազգայնականութիւն | 88+0-0 | |||||
8. | «Համահայկական ազգային պետականութիւն» կուսակցութիւն | Արթուր Վարդանեան | 82+0-0 | |||||||
9. | «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն | Էտմոն Մարուքեան | Գեւորգ Կորկիսեան, Դաւիթ Խազհաքեան, Անի Սամսոնեան | Կեդրոնական | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | Ազատականութիւն | Բոլոր միակցութիւններու թեմ, ուր Վարչապետը Փաշինեանը կամ Քոչարեանն է: Թերեւս միակցութեան պատրաստ եթէ Մարուխեանը վարչապետն է | 107+0-0 | ||
10. | «Մեր տունը Հայաստանն է» կուսակցութիւն | «Դաշինք կուսակցութիւն» | Տիգրան Ուրիխանեան | Արա Աբրահամեան | Կեդրոնական | Թեր-Ռուսական | անհաւանական | թերեւս | 88+0-0 | |
11. | «Հանրապետութիւն կուսակցութիւն» | Արամ Զ. Սարգսեան | Արտակ Զեյնալեան | Կեդրոնական | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | Պահպանողական Ազատականութիւն | այո | ոչ (միայն պատերազմի պարագային[9]) | 103+0-0 | |
12. | «Հայոց Հայրենիք» կուսակցութիւն | Արտակ Գալստեան | Վարդան Ղուկասեան | 91+0-1 | ||||||
13. | «Ազատ Հայրենիք» դաշինք | Ազգային ինքնորոշման միաւորում, Հայկական կառուցողական կուսակցութիւն, Հայաստանի պահպանողական կուսակցութիւն, Ազգային Ռամկավարներու միութիւն, Հայաստանի Կանաչներու կուսակցութիւն | Միքայէլ Հայրապետեան | Անտրէաս Ղուկասեան, Պարոյր Հայրիկեան, Արշակ Սատոյեան | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական, Հակա-Ռուսական | ոչ | ոչ | 83+0-2 | ||
14. | «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն | Գագիկ Ծառուկեան | Արման Աբովեան | Աջակողմեան | Թեր-Ռուսական | Պահպանողական Ազատականութիւն, Եւրոկասկածամտութիւն | անհաւանական | թերեւս | 93+3-1 | |
15. | «Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն» | Տիգրան Արզաքանցեան | Արամ Գ.Սարգիսեան | Ձախակողմեան | Թեր-Ռուսական | թերեւս | 88+0-2 | |||
16. | «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցութիւն | Կարին Տօնոյեան | Հայկական ազգայնականութիւն | 95+0-0 | ||||||
17. | «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցութիւն» | Սուրէն Սահակեան | Ձախակողմեան | Ընկերվարութիւն (Սոցիալ-Դեմոկրատ), կենսոլորտի պահպանութիւն, ուղիղ ժողովրդապետութիւն | թերեւս | |||||
18. | «Շիրինեան-Բաբաջանեան ժողովրդավարներու դաշինք» | Հայաստանի Քրիստոնեայ Ժողովրդավարական Շարժում (48),
Յանուն Հանրապետութեան Կուսակցութիւն (38) |
Արման Պապաճանեան[10] | Լեւոն Շիրինեան, Ստեփան Սաֆարեան | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | Ազատականութիւն | թերեւս | անհաւանական | 90+0-1 | |
19. | «Ազգային օրակարգ» կուսակցութիւն | Արա Յակոբեան | Մէջտեղ-Աջակողմեան | Թեր-Ռուսական | Հայկական ազգայնականութիւն, Հայաստան-Արցախի միացում | ոչ | թերեւս | 84+0-1 | ||
20. | «Վերելք» կուսակցութիւն | Ալեքսան Մինասեան | Հայկական ազգայնականութիւն | անհաւանական | թերեւս | 81+0-0 | ||||
21. | «Ազատական կուսակցութիւն» | Սամուէլ Բաբայեան | 80+0-0 | |||||||
22. | «Հայոց Արծիւներ Միասնական Հայաստան» կուսակցութիւն | Հայկական ազգայնականութիւն | 86+0-0 | |||||||
23. | «Հայաստանի Եւրոպական կուսակցութիւն» | Տիգրան Խզմալեան | Ռուբէն Հախվերտեան | Կեդրոնական | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական, Հակա-Ռուսական | Ազատականութիւն | թերեւս | անհաւանական | 90+0-1 | |
24. | «Հայաստան դաշինք» | ՀՅԴ(78),
Վերածնող Հայաստան (29), Մէկ Հայաստան(1) |
Ռոպերթ Քոչարեան | Վահէ Յակոբեան, Արմէն Ռուստամեան, Սէյրան Օհանեան, Արծուիկ Մինասեան | Ձախակողմեան | Թեր-Ռուսական | Հայկական ազգայնականութիւն | ոչ | 153+3-0 | |
25. | «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցութիւն | Սասնայ Ծռեր համահայկական կուսակցութիւն, Ազգային յառաջընթաց կուսակցութիւն | Վահէ Գասպարեան | Ժիրայր Սէֆիլեան, Վարուժան Աւետիսեան | Մէջտեղ-Աջակողմեան | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական, Հակա-Ռուսական | Հայկական ազգայնականութիւն | անհաւանական | անհաւանական | 114+0-4 |
26. | «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութիւն | Դաւիթ Սանասարեան | Թեր-Արեւմտեան, Թեր-Եւրոպական | ոչ | ոչ | 85+1-0 |
Արդիւնքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունիս 21-ին Հայաստանի կենդրոնական ընտրական յանձնաժողովը հետեւեալ արդիւնքները կը յայտարարէ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կը ստանայ 53.96% եւ 72 նիստ խորհրդարանի մէջ, «Հայաստան» դաշինքը 18.8% եւ 27 նիստ, իսկ «Պատիւ Ունեմ» դաշինքը 5.23% եւ 6 նիստ:
Կուսակցութիւն | Քուէներ | % | Նիստեր | +/– | |
---|---|---|---|---|---|
Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւն | 687,414 | 53.96 | 72 | –16 | |
Հայաստան դաշինք | 268,300 | 21.06 | 27 | Նոր | |
Պատիւ Ունեմ դաշինք | 66,647 | 5.23 | 6 | Նոր | |
Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն | 50,419 | 3.96 | 0 | –26 | |
Հանրապետութիւն կուսակցութիւն | 38,730 | 3.04 | 0 | 0 | |
Հայ Ազգային Քոնկրես | 19,690 | 1.55 | 0 | 0 | |
Շիրինեան-Բաբաջանեան ժողովրդավարների դաշինք | 19,145 | 1.50 | 0 | 0 | |
Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցութիւն | 18,773 | 1.47 | 0 | Նոր | |
Լուսաւոր Հայաստան կուսակցութիւն | 15,571 | 1.22 | 0 | –18 | |
5165 ազգային պահպանողական շարժում կուսակցութիւն | 15,546 | 1.22 | 0 | Նոր | |
Ազատական կուսակցութիւն | 14,935 | 1.17 | 0 | Նոր | |
Հայոց Հայրենիք կուսակցութիւն | 13,119 | 1.03 | 0 | Նոր | |
Մեր տունը Հայաստանն է կուսակցութիւն | 12,164 | 0.95 | 0 | Նոր | |
Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն | 5,021 | 0.39 | 0 | 0 | |
Զարթօնք ազգային քրիստոնէական կուսակցութիւն | 4,623 | 0.36 | 0 | 0 | |
Ազատ Հայրենիք դաշինք | 4,136 | 0.32 | 0 | Նոր | |
Արդար Հայաստան կուսակցութիւն | 3,922 | 0.31 | 0 | Նոր | |
Քաղաքացիի որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցութիւն | 3,773 | 0.30 | 0 | 0 | |
Ինքնիշխան Հայաստան կուսակցութիւն | 3,561 | 0.28 | 0 | Նոր | |
Հայաստանի Եւրոպական կուսակցութիւն | 2,786 | 0.22 | 0 | Նոր | |
Ազատութիւն կուսակցութիւն | 1,844 | 0.14 | 0 | Նոր | |
Վերելք կուսակցութիւն | 1,259 | 0.10 | 0 | Նոր | |
Միասնական Հայրենիք կուսակցութիւն | 957 | 0.08 | 0 | Նոր | |
Համահայկական ազգային պետականութիւն կուսակցութիւն | 803 | 0.06 | 0 | 0 | |
Ազգային օրակարգ կուսակցութիւն | 721 | 0.06 | 0 | Նոր | |
Ամբողջը | 1,273,859 | 100.00 | 105 | –27 | |
Վաւերացուած քուէներ | 1,273,859 | 99.63 | |||
Անվաւեր/պարապ քուէներ | 4,682 | 0.37 | |||
Ընդհանուր քուէներ | 1,278,541 | 100.00 | |||
Գրանցուած ընտրողներ | 2,595,334 | 49.26 | |||
Աղբիւր՝ [11][12] |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «20 Յունիսին Հայաստանի մէջ կը կայանայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ»
- ↑ «Նախագահը ստորագրել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը»։ CIVILNET (hy-AM)։ 2021-05-11։ արտագրուած է՝ 2021-05-13
- ↑ «Armenia PM says open to early elections to end crisis»։ www.aljazeera.com (անգլերեն)։ արտագրուած է՝ 2021-03-04
- ↑ Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական ընտրական յանձնաժողովի էջէն՝ http://res.elections.am/images/doc/police.02.04.17.pdf։ Արտագրուած է 2018-12-13
- ↑ «Գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք»։ www.elections.am։ արտագրուած է՝ 2021-06-23
- ↑ «Միայն այնպիսի կոալիցիա կարող է ստեղծվել, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը․ Զուրաբյան»
- ↑ «Левон Тер-Петросян не исключил создания после выборов коалиции с силами Кочаряна и Саргсяна»։ news.am (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2021-06-10
- ↑ «Armenia: Former Prime Minister Launches Party»։ RadioFreeEurope/RadioLiberty
- ↑ «Արամ Սարգսեանը՝ Քոչարեանի եւ Փաշինեանի հետ համագործակցութեան մասին»
- ↑ ««Շիրինեան-Բաբաջանեան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը կը գլխաւորէ Արման Բաբաջանեանը»։ «Ազատ Եւրոպա/Ազատութիւն» ռատիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2021-05-30
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրութիւններու քուէարկութեան նախնական արդիւնքները»։ yerkirmedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-28-ին։ արտագրուած է՝ 2021-06-22
- ↑ [1]