Հրանդ Բագրատեան
| Հրանդ Բագրատեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Հոկտեմբեր 1958[1] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և տնտեսագէտ |
| Վարած պաշտօններ | Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ, Minister of Economy?, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր և Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր |
| Կուսակցութիւն | Հայոց Համազգային Շարժում |
Հրանդ Բագրատեան (18 Հոկտեմբեր 1958[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), Հայաստանի Հանրապետութեան վարչապետ՝ 1993-1996 թուականներուն։ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամաւոր, հայ տնտեսագէտ, տնտեսագիտութեան, փիլիսոփայութեան դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիոյ ակադեմիկոս։
1995 թուականին, Ամերիկեան կենսագրական հիմնարկի կողմէն ճանչցուած է տարուան մարդ։ 1998 թուականին, ՄԱԿ-ի եւ Քեմպրիճի կենսագրական կեդրոնի կողմէն ճանչցուած է հազարամեակի մարդ։
2005 թուականին «Երեւանի պետական տնտեսագիտական հիմնարկի կողմէն շնորհուած է Երեւանի պետական տնտեսագիտական հիմնարկի պատուաւոր դոկտոր»ի կոչում, 2006 թուականին, Հայաստանի Հանրապետութեան լրագրողներու կողմէն ճանչցուած է «ՀՀ անկախութեան ձեռքբերման եւ կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։
Կը տիրապետէ ռուսերէն, անգլերէն եւ գերմաներէն լեզուներուն:[2]։