Հայաստանի Հանրապետութեան Բնակչութիւն

Jump to navigation Jump to search

1828-ին, երբ Արեւելեան Հայաստանը միացած է Ռուսաստանին, ունեցած է ընդամենը 161 հազար բնակիչ։ Նոյն ատէն Պարսկաստանէն եւ Արեւմտեան Հայաստանէն շուրջ 150 հազար հայ տեղափոխուած է Արեւելեան Հայաստան եւ հարակից շրջաններ։ Արեւելեան Հայաստանի մէջ առաջին մարդահամարը տեղի ունեցած է համառուսաստանեան առաջին մարդահամարի շրջանակներուն մէջ՝ 1897-ին, ըստ որուն՝ Արեւելեան Հայաստանի բնակչութեան ընդհանուր թիւը եղած է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին (1913) Արեւելեան Հայաստանի բնակչութիւնը եղած է 1 մլն։ 1918-ին Արեւմտեան Հայաստանէն եւ Հարաւային Կովկասի տարբեր շրջաններէն Արեւելեան Հայաստան տեղափոխուած է մօտ 302 հազար հայ, որուն արդիւնքով բնակչութեան ընդհանուր թիւը ղարաբաղեան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, ճգնաժամի, ինչպես նաեւ Սպիտակի երկրաշարժի (զոհուած է 25 հազար մարդ) եւ արտագաղթի հետեւանքով հանրապետութեան բնակչութեան թիւը նուազած է շուրջ 800 հազարով, որմէ 475,8 հազարը՝ 1992-1994-ին։ Ըստ 2011-ի մարդահամարին՝ Հայաստանի հանրապետութեան մշտական բնակչութիւնը 3,213 միլիոն էր։ Հանրապետութեան բնակչութեան թիւը իր ամենաբարձր ցուցանիշին հասած է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։

Սակայն թուրք-հայկական պատերազմին (28 Սեպտեմբեր-18 Դեկտեմբեր 1920), սովին, եւ դէպի Ռուսաստանին արտագաղթի հետեւանքով բնակչութեան թիւը 1920-ին դարձեալ նուազած է մինչեւ 720 հազարի։ 1 միլիոնը վերականգնած է 1930-ին։ Հայաստանի բնակչութիւնը արագօրէն աճած է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիներուն ընթացքին ազգամիջյան հարաբերությունների սրման, Լեռնային Ղարաբաղը ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրած է Երեւանի մէջ, Հայասատնի հանրապետութեան Արարատի, Արմաւիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերէն իւրաքանչիւրին մէջ՝ մշտական բնակչութիւնը 8,6-8,7 տոկոս է, Գեղարքունիքի մարզին մէջ՝ 7,4 տոկոս, Արագածոտնի, Սիւնիքի եւ Տավուշի մարզերուն իւրաքանչիւրին մէջ՝ 4,1-4,7 տոկոս է, իսկ 1,7 տոկոս՝ Վայոց ձոր մարզին մէջ։

Տարի Ընդամենը՝ տարեսկիզբի

դրութեամբ (հազար մարդ)

Այդ թուականին՝ Տոկոսներով՝ ընդհանուրի

նկատմամբ

քաղաքային գիւղական քաղաքային գիւղական
1920 720,0 121,7 598,3 16,9 83,1
1926Կաղապար:Ն 881,3 167,1 714,2 19,0 81,0
1939Կաղապար:Ն 1282,3 366,4 915,9 28,4 71,6
1959Կաղապար:Ն 1765,3 873,1 892,2 49,5 50,5
1970Կաղապար:Ն 2492,6 1472,7 1019,9 59,1 40,9
1979Կաղապար:Ն 3037,3 1985,7 1051,6 65,4 34,6
1989Կաղապար:Ն 3304,7 2222,2 1082,5 67,2 32,8
2001Կաղապար:Ն 3214,5 2066,1 1146,9 64,3 35,7
2005 3217,5 2062,3 1153,6 64,1 35,9
2006 3221,1 2062,6 1156,6 64,1 35,9
2009 3238,0 2073,4 1164,6 64,0 36,0
2010 3249,5 2081,0 1168,5 64,0 36,0
2011 3262,6 2088,5 1174,1 64,0 36,0

Բնակչութեան բնական շարժը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խորհրդային տարիներուն Հայաստանի բնակչութեան աւելցումին հիմնական միջոցը եղած է բնական աճը՝ ծնելիութեան բարձր մակարդակը եւ մահացութեան աստիճանաբար նուազումը։ 1920-ական թուականներու կէսերուն ծնելիութիւնը եղած է բաւական բարձր՝ 1000 բնակիչի հաշիւով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագայ որոշակի անկումը՝ ծնելիութեան բաւական բարձր մակարդակ՝ 41,2 %, մնացած է մինչեւ Հայրենական, մեծ պատերազմի սկիզբը (1940)։ Պատերազմի տարիներուն բնական աճը նուազած է, որովհետեւ կտրուկ իջած է 20-29 տարեկան երիտասարդներու եւ ամուսնութիւններու թիւը։ 1950-ին արձանագրուած է ծնունդներու եւ բնական աճի ցուցանիշներու զգալի նուազում՝ համապատասխանաբար՝ 32,1 եւ 23,6 ։ Անոր յաջորդած է պատերազմներու աւարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիութիւնը աճած է, մահացութիւնը նուազած է, որոնց շնորհիվ 1960-ին արձանագրուած են ծնելիութեան եւ բնական աճի հետպատերազմեան շրջանի առաւելագոյն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 եւ 33,3 %։ Ապա յաջորդած է այդ ցուցանիշներու նուազման շրջան մը, որ պայմանաւորուած էր քաղաքային բնակչութեան արագ աճով, բնակչութեան մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղուածութեան աստիճանի մեծացումով եւ ընտանիքներու փոքրացմամբ։ 1970-ական թուականներուն ծնելիութեան եւ բնական աճի ցուցանիշները որոշակիօրէն կայունացած են, իսկ 1985-ին արձանագրուած են անոնց վերջին շրջանի առաւելագոյն արժէքները՝ համապատասխանաբար՝ 24,1 եւ 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Ղարաբաղեան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման եւ անորմով պայմանաւորուած արտագաղթի հետեւանքով ծնելիութիւնը եւ բնական աճը նուազած են՝ 2001-ին հասնելով իրենց նուազագոյն արժեքներուն՝ համապատասխանաբար՝ 9,5 եւ 3,5 %, որմէ ետք սկսած է անոնց դանդաղ աճի շրջանը։ 2005-ին ծնելիութիւնը աճած է, բայց մահացութեան աճի պատճառով բնական աճը մնացած է գրեթէ նոյնը, իսկ 2010-ին ծնելիութիւնը հասած է 13,8 %-ի, որուն մահացութեան փոքր աճի պայմաններուն անգամ ապահոված է բնական աճի որոշ՝ 5.2 % աւելցում։ Բնակչութեան բնական շարժի փոփոխութիւնները պայմանաւորուած են կանանց ծնունակութեան, տարիքային ծնելիութեան եւ ծնելիութեան գումարային գործակիցներու մեծութիւններով։ Եթէ 1926-ին 15-49 առաջնահերթութիւն։

Հայաստանի բնակչութեան բնական շարժը 1915-2011 թուականներուն
Տարիները
1000 բնակիչի չափով
Ծնունթներու թիւը Մահացածներու թիւը Բնական աճը, %
1915 46,3 23,9 22,4
1925 51,5 16,2 35,3
1926 56,0 17,0 39,0
1940 41,2 13,8 27,4
1950 32,1 8,5 23,6
1955 38,0 8,8 29,9
1960 40,1 6,8 33,3
1965 26,6 5,7 22,9
1970 22,1 5,1 17,0
1975 22,2 5,5 16,7
1979 22,9 5,6 17,3
1985 24,1 5,9 18,2
1990 22,5 6,2 16,3
1995 13,0 6,6 6,4
2000 9,6 6,0 3,6
2005 11,7 8,2 3,5
2009 13,7 8,5 5,2
2010 13,8 8,6 5,2
2011 13,3 8,6 4,7

Հայաստանի հանրապետութեան բնակչութեան սեռատարիքային կազմը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը (1941- 1945) ՀԽՍՀ բնակչութեան կազմին մէջ գերակշռած են տղամարդիկ, յատկապէս՝ տարիքային ցած խումբերուն մէջ։ Պատերազմի հետեւանքով խախտուած է սեռերու հարաբերութիւնը։ 1959-ին կիները կազմած են Հայաստանի հանրապետութեան մշտական բնակչութեան 52,2 %-ը, 1970-ին՝ բնակչութեան բաշխումին՝ 51,2 %-ը, 1979-ին 51,3 %-ը, 1989-ին 51 %-ը, ըստ տարիքային խումբերու. 2001-ին՝ 52 %-ը, 2010-ին 51,5 %-ը։

Հազար մարդ Բնակչութեան ընդհանուր թուաքանակէն, %
2007 2008 2009 2010 2007 2008 2009 2010
Ամբողջ բնակչութիւնը 3222,9 3230,1 3238,0 3249,5 100 100 100 100
այդ թուականին՝ ըստ տարիքի
0-14 634,8 614,0 601,2 595,7 19,7 19,0 18,6 18,3
15-64 2238,9 2268,3 2298,8 2326,8 69,5 70,2 71,0 71,6
65 եւ աւելի մեծ 349,2 347,8 338,0 327,0 10,8 10,8 10,4 10,1

Բնակչութեան տեղաբաշխումը եւ խտութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայասատնի հանրապետութեան մշտական բնակչութեան միջին խտութիւնը 110 է (2010Երեւանը եւ Արարատեան դաշտը Հայասատնի հանրապետութեան տարածքի մօտ 26,7 %-ն է, որտեղ կ'ապրի ընղհանուր բնակչութեան աւելի քան 50 %-ը։ Համեմատաբար խիտ բնակչութիւն կայ Արմաւիրի մէջ (229 մարդ/քմ2), Կոտայքի մէջ (134), Արարատի մէջ (133), Շիրակի մէջ (105)։

Ընդամենը Քաղաք Գիւղ
Հայաստանի հանրապետութիւն 3266,4 2091,1 1175,3
Երեւան 1124,3 1124,3
Արագածոտնի մարզ 142,5 33,2 109,3
Արարատի մարզ 281,0 82,9 198,1
Արմաւիրի մարզ 286,6 102,2 184,4
Գեղարքունիքի մարզ 242,3 79,9 162,4
Լոռու մարզ 281,8 165,1 116,7
Կոտայքի մարզ 282,7 158,7 124,0
Շիրակի մարզ 281,7 169,3 112,4
Սիւնիքի մարզ 152,8 103,4 49,4
Վայոց ձորի մարզ 56,0 19,4 36,6
Տավուշի մարզ 134,7 52,7 82,0

Նշումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]