Ծխախոտ

Jump to navigation Jump to search
Գերմանական ծխախոտներ

Ծխախոտ, ծխախոտ բոյսի մանրակրկիտ կտրուած ու մշակուած տերեւներ, որոնք մտցուած են թղթեգլանակի մէջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ զտուած են։

«Սիկար» կամ «սիկարեթ» (cigarette) բառը ծագած է մայրենի լեզուով՝ սիյար բառէն, որ կը նշանակէ ծխել ''ծխախոտի'' փաթթուած տերեւները[1]) բառը առաւելապէս կը բնութագրէ տափակ կոչուող բոյսը, սակայն երբեմն այս բառը կը կապուի նաեւ ծխախոտի ուրիշ տեսակները՝ մեխակի կամ կանեփի հետ, որոնք ծխելով՝ ծխամոլները իրենք իրենց պնդելով «հաճոյք» կը ստանան։

Ծխախոտը մորմազգիներու ընտանիքի միամեայ, երբեմն բազմամեայ խոտաբոյսն է։ Հիմնակային կ'աճի Ամերիկայի եւ Աւստրիոյ մէջ։ Յայտնի է ծխախոտի աւելի քան 65 տեսակ, մշակութեան մէջ՝ 2 տեսակ՝ գլանակային կամ իսկական եւ մոխրակայ։ Հայաստանի Հանրապետութեան մէջ ծխախոտը մշակուած է Արագածոտնի, Կոտայքի, Տաւուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի մարզերուն մէջ։

Ծխախոտի կառուցուածքը`1. 95% բջջանիւթի ացետատէ պատրաստուած զտոց2. զտոցը փակելու համար օգտագործուող թուղթ 3. ծխախոտը ծածկելու համար նախատեսուած թուղթ

Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծխախոտի արմատային համակարգը հզօր է, առանցքային: Ցողունը կանգուն է, կլորաւուն, վերի մասը՝ ճիւղաւորուող, բարձրութիւնը՝ 120–150 սմ: Տերեւները հերթադիր են, ամբողջաեզր, կլորաւուն, ձուաձեւ, էլիպսաձեւ, նշտարաձեւ եւ այլն։ Ծաղկաբոյլը գնդաձեւ, վահանաձեւ, փռուած, հակադարձ բրգաձեւ հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագոյն կամ կարմիր: Պտուղը բազմասերմ, երկբուն, ձուաձեւ տուփիկ է: Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագոյն։

Ծխախոտը ջերմասէր բոյս է,կ՚աճի տաք, խոնաւ եւ անձրեւոտ վայրերու մէջ։ Տերեւները համապատասխան մշակումէն ետք կ՚օգտագործուին գլանակներ, սիկար, սիկարէտներ, ծխամորճի համար թելաւոր (կտրտուած) ծխախոտ պատրաստելու համար: Տերեւները կը պարունակեն ածխաջուրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերաիւղեր, բուրաւէտ նիւթեր, սերմերը՝ 36–39% իւղ, որ կ՚օգտագործեն արտեստական նպատակներով։

Տարածում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայաստանի մէջ բաւական զարգացած է ծխախոտի արտադրութիւնը: Բայց միշտ պէտք է յիշել, որ ծխելը վնասակար է առողջութեան։

Ծխախոտի հայրենիքը Հարաւային Ամերիկան է։ Սերմերը այդտեղէն Եւրոպա բերած են 16-րդ դարու սկիզբը, մէկ դար ետք՝ Ռուսաստան, իսկ 17-րդ դարու վերջը՝ Կովկաս։ Ծխախոտը Հայաստանի մէջ կը մշակեն 19-րդ դարու վերջէն։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Технический регламент на табачную продукцию / Документ опубликован в Собрании законодательства РФ № 52, 29.12.2008 г., (ч.I), ст.6223. Текст документа в электронном виде на сайте справочной системы «Техэксперт».
  • ГОСТ 3935-2000. Сигареты. Общие технические условия (с изменениями №№ 1 и 2) / М.: ИПК «Издательство стандартов», 2000. Текст документа в электронном виде на сайте справочной системы «Техэксперт».
  • ГОСТ 30422-96 (ИСО 3612-75). Табак и табачные изделия. Сигареты. Определение скорости свободного горения / Текст документа в электронном виде на сайте справочной системы «Техэксперт».
  • Табачные изделия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]