Լրաբեր Հասարակական Գիտութիւնների
Լրաբեր Հասարակական Գիտութիւնների Lraber Hasarakakan Gitutyunneri եւ Vestnik obŝestvennyh nauk[1] | |
---|---|
Տեսակ | գիտական ամսագիր |
Յապաւում | Lrab. Hasar. Gitut. |
Լեզու | հայերէն, անգլերէն, ռուսերէն եւ Հայերէն եւ բազմալեզու[1] |
Հիմնադրուած է | 1958 |
Հրատարակիչ | «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ |
Երկիր | Հայաստան |
Տպաքանակ | 200 |
Հայկական ԱԳ | 0.09 |
ISSN | 0320-8117 |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
OCLC | 02505043 |
Կայք | lraber.sci.am/index.php?… |
Լրաբեր հասարակական գիտութիւնների («ԼՀԳ»), ամսագիր, ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտութիւններու բաժանմունքի հրատարակութիւն։ Լոյս կը տեսնէ 1940 թուականէն (մինչեւ 1966 թուականը՝ «Տեղեկագիր» վերտառութեամբ), Երեւանի մէջ։ Խմբագիրներ՝ Ս. Կարապետեան, Հ. Բատիկեան, Խ. Մոմջեան, Մ. Ներսիսեան, Հ. Օրբելի, Ա. Յովհաննիսեան, Ծ. Աղայեան, Գ. Ստեփանեան, Յ. Ասլանեան, Գ. Աբով, Յ. Ինճիկեան, Վ. Միքայէլեան (1972 թուականէն)։
«ԼՀԳ» բազմաբնոյթ հասարակագիտական պարբերական է։ Կը տպագրէ պատմութեան, գրականութեան, լեզուաբանութեան, փիլիսոփայութեան, իրաւունքի, տնտեսագիտութեան, վիմագրութեան, արեւելագիտութեան, ազգագրութեան եւ այլ բնագաւառներու սովետական (մասնաւորապէս հայ) գիտնականներու ուսումնասիրութիւնները։ Ունի յօդուածներու, հաղորդումներու, բանավէճերու, քննարկումներու, լրատու, գրախօսութիւններու բաժիններ։ Հրապարակուած նիւթերն ու ուսումնասիրութիւնները հիմնականին նուիրուած են ՀԽՍՀ-ի մէջ հասարակական գիտութիւններու զարգացման պատմութեան ու առաջընթացին, հասարակութեան զարգացման արդի շրջանի հրատապ հարցերուն։ Աշխատակցած են Հրաչեայ Աճառեանը, Մ. Մալխասեանցը, Մանուկ Աբեղեանը, Սրբուհի Լիսիցեանը, Գ. Ղափանցեանը, Բ. Պիոտրովսկին, Ա. Յովհաննիսեանը, Ա. Տէրտէրեանը, ինչպէս նաեւ ժամանակակից նշանաւոր գիտնականներ։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գիտական տեղեկատուական վերլուծութեան եւ մոնիթորինգի կեդրոն, , Հայաստանի մէջ հրատարակուող գիտական պարբերականներու ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0320-8117