Լին Տուրեան
Լին Տուրեան | |
---|---|
Ծննդեան անուն | Նուարդ Տիրատուրեան |
Ծնած է | 29 Յունիս 1933[1][2] |
Ծննդավայր | Լիոն[1][2] |
Մահացած է | 17 Մայիս 2014 (80 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Լիոնի երժաժշտանոցԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Մասնագիտութիւն | երգչուհի |
Աշխատավայր | Փարիզի ազգային օպերա?[1] |
Լին Տուրեան (Արփինէ-Ժոսլին Տիրատուրեան, 29 Յունիս 1933[1][2], Լիոն[1][2] - 17 Մայիս 2014, Փարիզ, Ֆրանսա), ֆրանսահայ օփերայի երգչուհի։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լիոն, Արմենակ եւ Երջանիկ Տիրատուրեաններու ընտանիքին մէջ: Աւարտած է Լիոնի երժաժշտանոցի դաշնամուրի բաժինը: Այնուհետեւ ընտանիքը տեղափոխուած է Փարիզ, եւ Լինը սկսած է յաճախել երգեցողութեան դասերու:
1960-70-ական թուականներուն հանդիսացած է Փարիզի «Օփերա Գարնիէ»ի առաջնակարգ երգչուհիներէն մէկը` կատարելով մեցցօ սոփրանոյի երգացանկի մեծ դերերգերը:
Տուրեանին ձայնը կ'առանձնանայ իր հզօրութեամբ, թաւշեայ հնչողութեամբ եւ բացառիկ երաժշտականութեամբ: «Օփերա Գարնիէ»-ի նուագախմբի երաժիշտները զինք անուանած են «մեր հրաշալի թաւջութակը»:
Ելոյթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջազգային գրաքննութիւնը զինք անուանած է «իր ժամանակի լաւագոյն Քարմէն»ը: Երգած է աշխարհի բազմաթիւ մեծ թատրոններու մէջ, նշանաւոր երգիչներու` Մարիա Քալասի, Լէոնթին Փրայսի, Մարթինա Արրոիոյի, Պորիս Քրիսթոֆի, Ճոն Վիքերսի, Ժոզէ Վան-Տամի, Ռապըրթ Մերիլի հետ:
Հայաստանի մէջ առաջին անգամ ելոյթներ ունեցած է 1972-ին, «Գոսկոնցերտ»ի հրաւէրով` հանդէս գալով Ալ. Սպենդիարեանի անուան օփերային թատրոնի մէջ Ամներիսի, ինչպէս նաեւ մենահամերգով, այնուհետեւ` Օտեսայի եւ Լենինկրատի մէջ:
Իր մենահամերգներուն ատեն եւրոպական դասական երգահաններու ստեղծագործութիւններուն կողքին ան օտար հանդիսատեսին ներկայացրած է Կոմիտասի, Սայեաթ-Նովայի, Ռոմանոս Մելիքեանի, Մակար Եկմալեանի, Աշոտ Սաթեանի երգերն ու ռոմանսները:
Կեանքի վերջին տարիներուն, օփերային բեմին հրաժեշտ տալէ ետք, Տուրեան 2003-2008 թուականներուն, ամէն տարի այցելած է Հայաստան, տուած է բարեսիրական համերգներ Երեւանի եւ Արցախի մէջ, երգեցողութեան վարպետութեան դասեր Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցին եւ Ստեփանակերտի Սայեաթ-Նովայի անուան երաժշտական ուսումնարանին մէջ:
Մրցանակներ եւ մետալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1966 թուականին Լին Տուրեանն արժանացած է «Ֆիլիփս»ի մեծ մրցանակին` մեցցօ սոփրանոյի երգացանկի օփերային արիաներու լաւագոյն ձայնագրութեան համար:
- 2007 թուականին իր հայրենանուէր գործունէութեան համար պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 357.