Լեւոն Նաֆիլեան
Լեւոն Նաֆիլեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Լևոն Նաֆիլեան |
Ծնած է | 22 Դեկտեմբեր 1877 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 21 Փետրուար 1937[1] (59 տարեկանին) |
Մահուան վայր | Նիս |
Քաղաքացիութիւն |
Ֆրանսա Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր |
Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց Սենտ Բարբի քոլեջ? |
Երկեր/Գլխաւոր գործ | Հայ ուսանողների տուն? |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Թաւատառ գրութիւն (22 Դեկտեմբեր 1877, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 21 Փետրուար 1937[1], Նիս), հայ ճարտարապետ։ Փարիզի «Անի» հայ արուեստագէտներու խմբակցութեան անդամ (1926)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կ․ Պոլիս։ 1905-ին աւարտած է Փարիզի գեղարուեստի ազգային բարձրագոյն դպրոցը։ 1910 թուականին Նաֆիլեանի եւ ճարտարապետ-նկարիչ Հրանդ Գազանճեանի նախագիծերով Գահիրէի մէջ կառուցուած են Նահապետեաններու տունը, իշխանուհի Սուլինայի ապարանքը, Աղեքսանդրիոյ մէջ՝ Իպրահիմ փաշայի ամառանոցը, Կ. Պոլսոյ մէջ՝ «Շիրքեթ խայրի» նաւային ընկերութեան Ղալաթիոյ պաշտօնատեղին, «Միլլի» ապահովագրական ընկերութեան կեդրոնատեղին։ Առաջին աշխարհամարտէն (1914-1918) ետք բնակած է Փարիզ, զբաղած է նաեւ նկարչութեամբ[3]։
Ան ճարտարապետը եղած է նաեւ Փարիզի Ժան Կուժոն թաղամասի հայկական Ս. Յովհաննէս եկեղեցւոյ, ինչպէս եւ` Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ (բարերար` Գրիգոր Եղիայեան): Պօղոս փաշա Նուպար շատ հաւնած ըլլալով Փարիզի եկեղեցին` թելադրեր է, որ Գահիրէի եկեղեցւոյ ճարտարապետութիւնը վստահուի նոյն ճարտարապետին[4]:
Նաֆիլեանի նախագիծերով կառուցուածլ են․
- Հայ ուսանողներու տունը, Փարիզ,
- Հալէպի «Պարոն» հիւրանոցը[4],
- Հալէպի առեւտրային դրամատան շէնքը,
- Երեւանի Մարի Նուպար երկյարկ ակնաբուժարանը (1927),
- Հայ եկեղեցւոյ Գահիրէի առաջնորդարանի երկյարկ շէնքը,
- Գահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1927)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_nafilyan_levon
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 419–420. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ 4,0 4,1 «Պանդոկ Մը Եւ Ընտանիք Մը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2024-03-19