Լեւոն Աթաբեկեան

Լեւոն Աթաբեկեան
Ծնած է 15 Սեպտեմբեր 1875(1875-09-15)[1]
Ծննդավայր Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 24 Մարտ 1918(1918-03-24) (42 տարեկանին)
Մահուան վայր Պաքու, Պաքուի նահանգ
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Ազգութիւն Հայ[1]
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Կրթութիւն Շուշիի Realni ուսումնարան
Լայփցիկի Համալսարան
Թյուբինգենի համալսարան?
Մասնագիտութիւն բժիշկ, բանաստեղծ, հասարակական գործիչ
Անդամակցութիւն Անդրկովկասյան կոմիսարիատ? եւ Անդրկովկասի սեյմ?
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1] եւ Սոցիալ-հեղափոխական կուսակցություն?[1]
Զաւակներ Մարգարիտ Աթաբեկյան?

Լեւոն Նիկողայոսի Աթաբեկեան (15 Սեպտեմբեր 1875(1875-09-15)[1], Կուսապատ, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1] - 24 Մարտ 1918(1918-03-24), Պաքու, Պաքուի նահանգ), հայ բանաստեղծ, բժիշկ, հասարակական գործիչ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Շուշիին մէջ Արցախի Ջրաբերդի շրջանի՝ Կուսապատ գիւղի մէջ բնակուող մելիքական տոհմի մէ։ Կրթութիւնն ստացած է ծննդավայրի ռեալական դպրոցի մէջ, այնուհետեւ ուսումը շարունակած է Գերմանիոյ մէջ՝ հետեւելով ընկերային գիտութիւններու, Զուիցերիոյ մէջ՝ բժշկութեան։ Բժշկական կրթութիւնն ստացած է Գերմանիոյ մայրաքաղաք Պերլինի եւ Զուիցերիոյ Զիւրիխ քաղաքի համալսարաններուն մէջ։ 1903 թուականէն բժշկական եւ հասարակական-քաղաքական գործունէութիւն ծաւալած է Պաք­ուի մէջ, Թիֆ­լի­սի մէջ, Երեւանի մէջ, Գան­ձա­կի մէջ, Շուշիի մէջ եւ այլուր։ Պաքուի մէջ անոր ջանքերով հիմնադրուած է թոքախտավորներու առաջին հիւանդանոցը։

Հասարակական Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սկիզբը եղած է ՀՅԴ անդամ եւ անոր երիտասարդական-ձախակողմեան թեւին պարագլուխը։ Յետոյ ընդունուած է ընկերվար-յեղափոխականներու (էսէռներու) շարքերը, գլխաւորած հայ էսէռներու կազմակերպութիւնը։ Դառնալով էսէռ, այնուհանդերձ պահպանած է ընկերական կապերը նախկին կուսակիցներու հետ։ 1909-12-ին ընդհատակեայ կուսակցական գործունէութեան համար ցարական ժանտարմերիան ձերբակալած է անոր։ Արգելափակուած է Տոնի Ռոսթովի, Գանձակի, Նովոչերքասսկի եւ Սանկտ Փետերսպուրկի բանտերու մէջ։ 1917 թուականի Փետրուարեան յեղափոխութիւնէն յետոյ ընտրուած է Անդրկովկասեան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասեան Սէյմի անդամ, սակայն ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմիններու նկատմամբ, չէ մասնակցած ատոնց աշխատանքներուն։

1917 թուականի դեկտեմբերին եղած է Հայոց Ազգային խորհուրդի Պաքուի մասնաճիւղի փոխնախագահը, այնուհետեւ՝ շարքային անդամը։

1918 թուականի մարտին որպէս Հայոց Ազգային խորհուրդի Բաքվի մասնաճիւղի անդամ մտած է Հաշտարար պատգամավորական խումբի (Աթաբեկեան, ռուս Տենեժքին, թաթար Աղաեւ) մէջ, որը նպատակ ունեցած է դադրեցնիլ Պաքուի մէջ եւ համայն Ազրպէյճանի մէջ ծայր առած ազգամիջեան արիւնահեղութիւնը։ Խումբով շրջած են Պաքուի փողոցներով եւ հակամարտող կողմերուն յորդորել խաղաղութիւնը վերականգնել։

Երեք ընկերներով զոհուած են 1918 թուականի Մար­տ 24-ին Պաքուի մէջ, հայկական ջարդերու ժամանակ՝ սպիտակ դրօշը ձեռքին հաշտարար բանախօսի առաքելութիւն կատարելու ընթացքին՝ 43 տարեկանին։

Գրական Գործունեութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1900-ականներու սկիզբներեն գրած է խոհական, քաղաքական քառեակներ, բանաստեղծութիւններ եւ ժողովրդական մոտիվներով զրոյցներ, որոնք լոյս տեսած են պարբերական մամուլի մէջ («Բանբեր գրականութեան եւ արուեստի», «Գեղարուեստ» եւ այլն)։ 1913-ին Պաքուի մէջ լոյս ընծայած է իր բանաստեղծութիւններու ժողովածուն։ Անոր լաւագոյն գործերեն է «Ապստամբութիւն» պոէմը, որը հրատարակուած է մի քանի անգամ եւ զետեղուած դասագիրքերու մէջ։[2]։ Գործածած է «Ար­նոլտ» «Էլ­­ուենտ», «Էրազ­մոս», «Լ. Ա.», «Սմբա­տ­եան Ս. (Սմբ.)», «Սմբա­տեան Սմբատ», «Րի.» եւ «Րի­խարտ» ծածկանունները։ Հայրենակիցնեու հետ նախընտրած է խօսիլ Արցախի բար­բա­ռով։

Մէջբերումներ Լեւոն Աթաբեկեանէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ամէն ծրա­գիր ես դէն կը շպրտեմ, եթէ նա գե­րեզ­ման­նե­րով մի­այն պի­տի ծած­կէ իմ հայ­րե­նի եր­կի­րը։


Աշխատութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Ղարաբաղը նաւթաշխարհում, «Առողջ կե­անք», Բաքու, 1917։
  • Բանաստեղծություններ, Երեւան, 1970։ «Մոր նա­մա­կը», «Լաց մի՜ ինիլ»,«Չո­բ անն ու Կա­րա­բա­շը»պատմ­վածք­ն ե­ր ում պատ­կե­րում է Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան դա­ռը կյան­քը, աշ­խա­տա­վորմարդ­կանց առա­քի­նու­թյուն­նե­րը։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Բժ. Լե­ւոն Աթա­բէ­կե­ան,«Տա­րազ», Թիֆլիս, 1918 թ.,թ. 3-6։
  • Աթաբեկյան Լեւոն, Բանաստեղծություններ, Երեւան, 1970։
  • Հայկական հարց, հանրագիտարան, Երեւան, 1996։
  • Մելիքյան Ս. Հ., Սոցիալիստ-հեղափոխականները Հայաստանում եւ Անդրկովկասի հայաշատ քաղաքներում 1900-1920 թվականներին, Երեւան, 1997։
  • Վիրաբյան Արշակ, Գիրք դարերի խորքից, Երեւան, 1998։
  • Գեւորգյան Ռիմա, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Երեւան, 2001։
  • Յուշ ամ ատ եա ն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանունները, Երեւան, 2002։
  • Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ.,պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբյան, Երեւան, 2003։
  • Ինտերնետային հոդված «Աթա­բե­կյան Լեւ­ոն Նի­կո­լա­յի», 4 Փետրուարի 2005 թ.։
  • Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ.. 1, Երեւան, 1990
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1,Երեւան, 1974.
  • Ով ով է, Հայեր, Կենսագրական հանրագիտարան, հ. 1, Ե., 2005

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]