Լաւրենտի Բարսեղեան
| Լաւրենտի Բարսեղեան | |
|---|---|
| Ծնած է | 7 Յունուար 1937 |
| Ծննդավայր | Երեւան |
| Մահացած է | 6 Դեկտեմբեր 2014 |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | Պատմաբան |
| Աշխատավայր | Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան, Գառնիի Հեթանոսական Տաճար, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարան և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Լաւրենտի Բարսեղեան (7 Յունուար 1937, Երեւան- 6 Դեկտեմբեր 2014, Երեւան[1]), հայ պատմաբան, պատմական գիտութիւններու դոկտոր (1998)։ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն (1995)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարսեղեան ծնած է 1937-ին, Երեւան։ 1959-ին աւարտած էր Երեւանի պետական համալսարանը։ Իր սկզբնական մասնագիտութիւնը եղած է հայ ժողովուրդի հնագոյն պատմութիւնը։
1968-1972-ին ղեկավարած է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնումի աշխատանքները։
1970ական թուականներուն անցած է մշակութային կազմակերպչական աշխատանքի, ուր աւելի քան 40ամեայ վաստակը մը կ'ամբարէ։ Այսպէս, 1973-1978-ին Հայաստանի Մշակոյթի նախարարութեան մշակութա-լուսաւորչական հիմնարկներու վարչութեան պետ:
1978-1985-ին` Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանի տնօրէն (Սարդարապատ), 1984-1985-ին՝ Հայաստանի պատմութեան պետական թանգարանի տնօրէն[2]:
1988-1991-ին՝ Հայաստանի Նախարարներու Խորհուրդին առընթեր պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններու պահպանութեան եւ օգտագործման գլխաւոր վարչութեան պետ:
1992-1995-ին՝ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:
1995-2006-ին՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնը։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լաւրենտի Բարսեղեանի աշխատութիւնները՝ հինգ գիրքեր եւ զանազան յօդուածներ, կը վերաբերին հայ ժողովուրդի ծագման ու կազմաւորման հարցերուն եւ հայոց ցեղասպանութեան։ Ան մինչեւ կեանքին վերջաւորութիւնը Խաչատուր Աբովեանի անուան Մանկավարժական համալսարանի թանգարանագիտութեան ամպիոնի վարիչն էր։
Մատենագիտական Գրառումներ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Ժողովուրդի Ծագման Եւ Կազմաւորման Խնդիրը Հայագիտութեան Մէջ, Երեւան, 1974 թ.։
- Պատմագրական Վկայութիւնները Հայկական Լեռնաշխարհի Երկրաշարժերուն Մասին, Երեւան, 1995 թ.։
- Հայ Ժողովուրդի Ծագման Եւ Կազմաւորման Հարցերը Պատմագիտութեան Մէջ, Երեւան, 1996 թ.։
- Ամերիկայի Միացեալ Նահանգները, Հայոց Ցեղասպանութեան Դատապարտումը Եւ Թուրքական Հակազդեցութիւնը, Երեւան, 2001 թ.։
- Հայոց Ցեղասպանութեան Հրապարակայնօրէն Դատապարտման Եւ Ճանաչման Ժամանակագրութիւնը (1915-2000 թուականներ), Երեւան, 2001 թ.։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստացած էր Խորհրդային Միութեան Նախարարներու Խորհուրդին եւ Հայաստանի Հանրապետութեան պետական մրցանակները։
Պարգեւներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆրիտէօֆ Նանսէն միջազգային հիմնադրամի ոսկի յուշամետալ (2002)
- ՀՀ Մովսէս Խորենացիի մետալ (2003)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Մահացել է Լավրենտի Բարսեղյանը
- ↑ «Կյանքից հեռացել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-06-ին։ արտագրուած է՝ 2016-09-30
- ↑ (հայերեն) Լավրենտի Բարսեղյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%A5%D5%B6%D5%BF%D5%AB_%D4%B2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10528132, վերցված է 2025-11-21
- ↑ (հայերեն) Լավրենտի Բարսեղյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%A5%D5%B6%D5%BF%D5%AB_%D4%B2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10528132, վերցված է 2025-11-21