Իման Մըրսալ
Իման Մըրսալ արաբերէն՝ إيمان مرسال | |
---|---|
Ծնած է | 30 Նոյեմբեր 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Դակահլիա, Արաբական Միացեալ Հանրապետութիւն |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | Եգիպտական արաբերէն |
Ուսումնավայր |
Գահիրէի Համալսարան Ալպերթայի համալսարան Mansoura University? |
Տեսակ | բանաստեղծութիւն |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի, գրագէտ, համալսարանի դասախօս |
Իման Մըրսալ (30 Նոյեմբեր 1966, Դակահլիա, Արաբական Միացեալ Հանրապետութիւն), եգիպտացի բանաստեղծ։[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իման Մըրսալը ուսանած է Մանսուրայի համալսարանէն ներս, իսկ իր մագիստրոսի եւ ասպիրանտի աստիճանը ստացած է Գահիրէի համալսարանէն[2]։ Ան համահիմնադրած է Bint al-Ard (Երկրի դուստրը) հրատարակութիւնը, որ համախմբագրած է 1986-էն 1992-ը[3]։ Ան 1998-ին արտագաղթած է Պոսթըն, ապա ընտանիքի հետ 1999-ին տեղափոխուած է Քանատայի Էտմոնտոն քաղաք։ Մըրսալը Ալպերտայի համալսարանէն ներս կ՛աշխատէր որպէս «Արաբական գրականութեան, Մերձաւոր Արեւելքի եւ ԱԱփրիկեան հետազօտութիւններու բաժնի» փրոֆեսոր[4][5][6]։
Անոր աշխատութիւնները յայտնուած են Blackbird-ի[7] The American Poetry Review, Parnassus-ի եւ Paris Review-ի մէջ[8]։ Ան իր բանաստեղծութիւնները արտասանած է աշխարհի բազմաթիւ գրական փառատօններու ժամանակ, ներառեալ Լոնտոնի Փարնասսուս փառատօնը, որ աշխարհի պատմութեան մէջ բանաստեղծներու ամենամեծ հաւաքն էր[9]։ Այստեղ ան կը ներկայացնէր Եգիպտոսը։
Մըրսալի ընտրեալ բանաստեղծութիւնները թարգմանուած են աշխարհի բազմաթիւ լեզուներով, ներառեալ՝ անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, սպաներէն, դանիերէն, մակեդոներէն, հինտի եւ իտալերէն։ «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» բանաստեղծութիւնը անգլերէն թարգմանուած է Խալիտ Մաթթաուայի կողմէ, եւ հրապարկուած է 2008-ին Նիւ Եորքի մէջ Շիփ Միատու հրատարակչութեան կողմէ։
Ան կ՛ապրի ամուսնու՝ երաժշտական ազգագրագէտ Մայքլ Ֆրիշկոֆի հետ Էտմոնտոնի մէջ, Քանատա։ Զոյգը ունի երկու որդի (Մուրատը եւ Ժոզէֆը)։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2013. Hatta atakhalla `an fikrat al-buyut (Դեռ կը հրաժարիմ տուն դառնալու մտքէն) Գահիրէ, Տար Շարքիյաթ, Պէյրութ: Տար ալ-Թանուիր։
- 2006. Jughrafiya Badila. Գահիրէ, Դար Շարքիյաթ։
- 2004. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը յարար պարեր է սորվելու համար), երկրորդ հրատարակչութիւն, Գահիրէ, Տար Շարքիյաթ.
- 1997. al-Mashy Atwal Waqt Mumkin (Քալել ինչքան հնարաւոր է երկար). Գահիրէ: Տար Շարքիյաթ.
- 1995. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը յարար պարեր է սորվելու համար), առաջին հրատարակչութիւն. Գահիրէ, Տար Շարքիյաթ.
- 1990. Ittisafat (Բնութագրությիւն)։ Գահիրէ, Տար ալ-Ղատ։
Արաբերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2011. Bira fi Nadi al-Bilyardu. (Beer in the Snooker Club), Վագուի Ղալի, Իմամ Մըրսալ, համաթարգմանիչ։ Գահիրէ: Տար էլ-Շրուք
Անգլերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2008. «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» ընտրեալ ստեղծագործութիւններ, Շիփ Միատու հրատարակչութիւն 978-1-931357-54-8
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Iman Mersal»։ www.arabworldbooks.com
- ↑ https://web.archive.org/web/20120425045446/http://egypt.poetryinternationalweb.org/piw_cms/cms/cms_module/index.php?obj_id=6108&x=1։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-25-ին
- ↑ «Iman Mersal - Words Without Borders»։ Words Without Borders
- ↑ http://www.ois.ualberta.ca/nav03.cfm?nav03=92361&nav02=92319&nav01=92312 [permanent dead link]
- ↑ «Home - Faculty of Arts»։ www.ualberta.ca
- ↑ «This site is temporarily unavailable»։ arabwomenwriters.com
- ↑ «Iman Mersal, Blackbird»։ www.blackbird.vcu.edu
- ↑ «Iman Mersal Archives – The Paris Review»։ The Paris Review
- ↑ Flood Alison (2012-04-17)։ «Poetry Parnassus to gather poets from every Olympic nation»։ the Guardian
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- "This Is Not Literature, My Love", Al-Ahram, Youssef Rakha, 11–17 February 2010
- poets blog
- A Poem by Iman Mersal