Թովմաս Վանանդեցի
| Թովմաս Վանանդեցի | |
|---|---|
| Ծնած է | 1617 |
| Ծննդավայր | Վանանդ, Գողթն, Երևանի կուսակալություն, Սեֆեան Պարսկաստան |
| Մահացած է | 1708 |
| Մահուան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | հրատարակիչ, հոգեւորական և տպագրիչ |
Թովմաս Վանանդեցի (ի ծնէ անունը՝ Թովմաս Նուրիճանեան, 1617, Վանանդ, Գողթն, Երևանի կուսակալություն, Սեֆեան Պարսկաստան - 1708, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), կրօնական, մշակութային գործիչ, տպագրիչ, հրատարակիչ[1]։
Կենանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Գողթն գաւառի Վանանդ գիւղը։ Թովմաս Վանանդեցին եղած է Վանանդաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր։
Ջանքեր գործադրած է Գողթնի մէջ եւրոպական չափանիշներուն համապատասխանող բարձրագոյն դպրոց մը բանալու, սակայն ծրագիրը չէ յաջողած։
1677 թուականին մեկնած է դէպի Եւրոպա։ Վերադառնալով հայրենիք՝ 1691 թուականին, ձեռնադրուած է Գողթն գաւառի եպիսկոպոս[1][2]։
1695 թուականին մեկնած է Ամսթերտամ եւ իր ագգական Մատթէոս Վանանդեցիի աջակցութեամբ բացած է տպարան, որ գործած է մինչեւ 1705 թուական։ Այստեղ Թովմասն իր ազգականներ Մատթէոսի, Ղուկասի եւ Միքայէլի հետ հրատարակած է շարք մը կարեւոր գիրքեր ու աշխատութիւններ, որոնցմով նոր թափ հաղորդած է հայկական գրահրատարակչութեան գործին[1]։
1697 թուականին, շուրջ 6 ամիս, Վիեննայի մէջ վարած է եկեղեցական պատասխանատու պաշտօն։ Եղած է նաեւ Պելճիքա (1699), Փարիզ (1702), Գերմանիա, Իտալիա եւ Անգլիա։
Իր գործունէութեան շնորհիւ եւրոպական շարք մը երկրներու մէջ ունեցած է մեծ հեղինակութիւն[1]։
1705 թուականին, Թովմաս Վանանդեցիի կազմած կտակի համաձայն, անոր տպարանը իր ամբողջ ունեցուածքով կտակած է իր հայրենիքին։
Մահացած է 1708 թուականին հայրենիք վերադառնալու ճամբուն վրայ՝ Անթվերփ քաղաքը։
Թաղված է Անթվերփի Սուրբ Աստուածամօր տաճարի աւագ խորանի առջեւ[1]։