Զուրապ Ծերեթելի
Զուրապ Ծերեթելի վրաց.՝ ზურაბ წერეთელი | |
---|---|
| |
Ծնած է | 4 Յունուար, 1934 (82 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա Վրաստան |
Ազգութիւն | վրացի |
Մայրենի լեզու | Վրացերէն |
Ուսումնավայր | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա |
Երկեր/Գլխաւոր գործ | Ազատութեան Արձան եւ Բարեկամութեան Կամար Ռազմավիրական Ճանապարհին |
Տեսակ | քանդակագործութիւն |
Մասնագիտութիւն |
քանդակագործութիւն նկարչութիւն ճարտարապետութիւն |
Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան եւ թանգարանի տնօրեն?[1] |
Անդամութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն, Սան Ֆերնանտոյի գեղարուեստի թագաւորական ակադեմիա, first Civic Chamber of the Russian Federation?, second Civic Chamber of the Russian Federation?, third Civic Chamber of the Russian Federation? եւ Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015)? |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կայքէջ |
tsereteli.ru zurabtsereteli.com(անգլերէն) |
Զուրապ Կոնստանդինի Ծերեթելի (վրաց.՝ ზურაბ კონსტანტინეს ძე წერეთელი, 1934, 4 Յունուար, Թիֆլիս), վրացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, Ռուսաստանի գեղարուեստի ակադէմիայի նախագահը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զուրապ Ծերեթելին ծնած է Թիֆլիսի մէջ, 1934 թուականին։ Աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիան եւ տեղափոխուած է դէպի Մոսկուա: Խորհրդային շրջանոին մէջ ստեղծած աշխատանքներէ նէ Սոչիի մանկական առողջարանը (1986): Անոր կինը կը պատկանի վրացի ազնուական Անդրոնիկաշուիլիներու ընտանիքներուն։
Ծերեթելին եղած է Յուրի Լուժկովի ընկերը, որ անոր վստահած է շարք մը կարեւոր գործեր, օրինակ՝ այդ ժամանակուայ Քրիստոս Փրկչի տաճարի վերանորոգումը, Մոսկուայի Մանեժնայա հրապարակի համալիրը, եւ Պատուոյ Բլուրի Համաշխարհային պատերազմին նուիրուած յուշահամալիրը։ Լուժկովը անոր նաեւ հնարաւորութիւն տուաւ զբաղեցնելու Մոսկուայի կեդրոնի մէջ գտնուող հին առանձնատունը, որ ներկայիս վերածուած է Զուրապ Ծերեթելի պատկերասրահի, որտեղ կը ցուցադրւուի Վլատիմիր Փուդինի արձանը։
Յատուկ օլիմպիադայի ժամանակ ան կը ծանօթանայ Յունիս Քենեդի Շրայուերի հետ։ Նիու Եօրքի Բրօքպորտ պետական համալսարանի տարածքին մէջ, տեղադրուած է իր «Խաղաղութիւն աշխարհի երեխաներուն» յուշարձանը` նուիրուած 1979 թուականին Յատուկ Օլիմպիադային եւ միջազգային երեխային տարուան[2]:
Պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուսաստանի գեղարուեստի ակադէմիայի պարոն, նախագահ
- Երեխաներու հրաշքներու այգիի հիմնադրամի նախագահ (1988 թուականին), խօսակցութիւնները կը պտտին նաեւ Ռուսաստանի Դիսնեյլենդի կառուցման համար, անոր ներգրաւվածութեան մասին
- ԵՈՒՆԵՍՔՕ-ի աջակցման միջազգային հիմանդրամի հիմնադիր, 1996 թուականին Մարտ 30-ին նշանակուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարի կամքի դեսպան»
- 2005 թուականին Ռուսաստանի եղած է հանրային խորհրդի անդամ
- Sergio Vieira de Mello հիմնադրամի պատուաւոր անդամ
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վրաստանի պատմութեան յուշարձան, 1984
- Պեօտր Առաջինի 94 մեդր բարձրութեամբ արձանը, Մոսկուայի կեդրոնին մէջ[3]
- «Նոր աշխարհի ծնունդը» յուշահամալիր, որտեղ կերտուած է Քրիստափոր Քոլոմպոսը[4]: Յուշարձանի կրկնօրինակը` «Նոր մարդու ծնունդը», կը գտնուի Սեւիլի մէջ
- Սուրբ Գեւորգի յուշարձանը Մոսկուայի յուշարձանային համալիրին մէջ, ինչպէս նաեւ այս յուշարձանի բազմաթիւ տարբերակները Մոսկուայի մէջ եւ այլուր
- «Պայքար համաշխարհային տեռորիզմի դէմ» պրոնզէ եռանկիւն աշտարակ, որտեղ գրուած են 2001 թուականի Սեպտեմբեր 11 Նիու Եորքի ահաբեկչութեան զոհերու անուները։ Յուշարձանի բացման համար, ներկայ եղած է Վլատիմիր Փուդինը, եւ յուշարձանը համարուած է «ռուս ժողովուրդի նուէրը»[5]: Այն կը գտնուիէ Նիու Ճերզի նահանգի, Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային սահմանին մէջ
- 2006 թուականին, 25 Սեպտեմբեր-ին Սանկտ Պետէրբուրգի, Վասիլեւսկի կղզիին մէջ, վեր խոյացած է Ծերեթելիի «Պետրոս Առաջինի յուշարձանը»
- Ազատութեան Արձան (Թիֆլիս)
- Միմինոյ (յուշարձան, Թիֆլիս), 2011
Յուշարձաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Նոր մարդու ծնունդը» Սեւիլում
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Joy and Happiness to All Children of the World»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-03-01-ին։ արտագրուած է՝ 2016-03-05
- ↑ Belinda Goldsmith (2008-11-14)։ «Travel Picks: 10 top ugly buildings and monument» (ish)։ Reuters։ արտագրուած է՝ 2008-11-17
- ↑ «Comienzan a elevar famosa estatua de Cristóbal Colón» (Spanish)։ Primera Hora։ 2014-04-02։ արտագրուած է՝ 2014-04-24
- ↑ Famed Russian Sculptor Crafts Giant Teardrop in Memory of 9/11, Robert Ayers, ARTINFO, July 31, 2006, 2008-05-20
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիքիմետիա Քամընզը ունի ամբողջ բաժին մը այս էջին մասին՝ Commons has media related to Zurab Tsereteli.Lua error in package.lua at line 80: module 'Module:If preview/configuration' not found. |
- http://www.tsereteli.ru/ Archived 2013-08-23 at the Wayback Machine. - the artist's official site
- http://www.911monument.com/ - the official site of "To the Struggle Against World Terrorism" monument by Zurab Tsereteli
- Artwork by Zurab Tsereteli at The Cold War Museum Archived 2004-06-03 at the Wayback Machine.
- Good Defeats Evil Archived 2021-10-19 at the Wayback Machine. at the New York Public Art Curriculum
- Monument to Peter the First from Inside and Above. Pictures Archived 2010-11-12 at the Wayback Machine.
|