Գրիգորիս Գալեմքեարեան
| Գրիգորիս Գալեմքեարեան | |
|---|---|
| Ծնած է | 15 Մարտ 1862[1] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 20 Մայիս 1917[1] (55 տարեկանին) |
| Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | բանասէր, լեզուաբան, մատենագիր, պատմաբան և ուսուցիչ |
| Աշխատավայր | Մխիթարեան Միաբանութիւն[1] |
Հ․ Գրիգորիս Վրդ․ Գալեմքեարեան (15 Մարտ 1862[1], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 20 Մայիս 1917[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանասէր, լեզուաբան, մամուլի պատմաբան։ Անդամ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի Անտոոնեան վարժարանին մէջ։ 1875 թուականին տեղափոխուած է Վիեննայի Մխիթարեանների վանքը, ուր շարունակած է ուսումը, աւարտած եւ ձեռնադրուած է քահանայ, դառնալով միաբանութեան անդամ։ 1880-ականներու վերջերուն բանասիրական յօդուածներով աշխատակցած է պարբերական մամուլին։
Իբրեւ դաստիարակ գործած է Մխիթարեան վարժարաններու մէջ։ Մեծ դեր ունեցած է հայերէնի պատմութեան ուսումնասիրութեան մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1890 թուականին Վիեննայի մէջ լոյս ընծայած է «Գործնական մեկնութիւն առաքելական աթոռոյ սահմանադրութեան» աշխատութիւնը։
Գրած է նաեւ լեզուաբանական աշխատութիւններ, որոնցմէ ուշագրաւ է «Ոսկեդարեան եւ ոչ-ոսկեդարեան հայերէնի խնդիրը» (1903)։
Քննած է Եզնիկ Կողբացիի «Եղծ Աղանդոց» գիրքը եւ անոր աղբիւրները, գիտականօրէն վերականգնելով անոր ճշգրտուած բնագիրը (1909)։ Կազմած եւ հրատարակած է «Ցուցակ Հայերէն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Միւնխէն» հատորը ( 1892 ), որ մինչեւ այսօր Հայերէն ձեռագիրներու միակ աղբիւրը կը մնայ Միւնիխի թագաւորական գրադարանին։ Գրած է նաեւ «Պատմութիւն Հայ լրագրութեան» (հտ. Ա., 1893, ընդգրկելով 1794-1860ի շրջանը) աշխատութիւնը[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-12