Գոհարիկ Ղազարոսեան
| Գոհարիկ Ղազարոսեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 21 Դեկտեմբեր 1907[1][2] |
| Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] |
| Մահացած է | 29 Հոկտեմբեր 1967[1][2] (59 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[5] |
| Ուսումնավայր | Փարիզի երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգահան և դաշնակահար |
Գոհարիկ Ղազարոսեան (21 Դեկտեմբեր 1907[1][2], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[3] - 29 Հոկտեմբեր 1967[1][2], Փարիզ[4]), պոլսահայ երգահան, դաշնակահար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս: 1926 թուականին ան իր հօր եւ քրոջ հետ Փարիզ տեղափոխուած է՝ ուսանելու, ընդունուած է Փարիզի երաժշտանոցը:
Ղազարոսեան ուսանած է ժամանակի անուանի երաժիշտներու քով, վերադարձած է Պոլիս, ուր դասաւանդած է, բայց յաճախ կրկին Փարիզ գացած է՝ հոն մնացած իր քրոջ քով:
1934 թուականէն սկսեալ Ղազարոսեան համերգներով հանդէս եկած է Եւրոպայի բազմաթիւ քաղաքներու եւ ԱՄՆ-ի մէջ։
1958 թուականին Փարիզի «Յառաջ» թերթին մէջ լոյս կը տեսնէ Գոհարիկ Ղազարոսեանի մէկ գրութիւնը՝ «Ուխտագնացութիւն մը դէպի Քէօթահիա» խորագրով:
Կատարած է հնագոյն վարպետներէն մինչեւ նորագոյն ստեղծագործողներու գործեր, այդ կարգին՝ Կոմիտասի եւ իր սեփական գործերը։
Գրած է սենեկային երաժշտութեան ժանրի գործեր, դաշնամուրային համանուագներ, ստեղծած է այլ ժանրերու երաժշտութիւն: Տպագրուած են Գոհարիկ Ղազարոսեանի դաշնամուրային 24 նուագները, Կոմիտասի՝ 1913 թուականին հաւաքած ժողովրդական երգերէն քսան հատին դաշնամուրային շարադրութիւնը, աշուղական երգերու մշակումներ եւ այլն[6]։
Մահացած է Փարիզ։ 2021 թուականին անոր արխիւը յանձնուած է «Մեսրոպ Մաշտոց» մատենադարանին: Ըլլալով երաժիշտ, Գոհարիկ Ղազարոսեան նաեւ գրած է, մանաւանդ Կոմիտասի մասին նիւթեր ունի տպուած օրուան մամուլին մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Samuel R., Sadie J. A. The Norton/Grove dictionary of women composers — W. W. Norton & Company, 1994. — 548 p. — ISBN 978-0-393-03487-5
- 1 2 (unspecified title) — 2017.
- 1 2 Présence Compositrices — 2020.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Գոհարիկ Ղազարոսեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2023-06-28
