Գէորգ Ջահուկեան
| Գէորգ Ջահուկեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Ապրիլ 1920[1] |
| Ծննդավայր | Մեծաւան, Հայաստան[1] |
| Մահացած է | 6 Յունիս 2005[2] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1] և ակադեմիկոս[1] |
| Մասնագիտութիւն | լեզուաբան և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան[1], Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան և Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկ[1] |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1][3] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Գէորգ Ջահուկեան (1 Ապրիլ 1920[1], Մեծաւան, Հայաստան[1] - 6 Յունիս 2005[2], Երեւան, Հայաստան), հայ ականաւոր բանասէր, լեզուաբան, հայագէտ։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1955), փրոֆէսօր (1958), ակադեմիկոս, գիտութեան վաստակաւոր գործիչ (1965)։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Շահնազար, որ ներկայիս Մեծաւան անունով գիւղ է Տաշիրի մէջ։ 1937-ին աւարտած է Երեւանի Շահումեանի անուան միջնակարգ դպրոցը, իսկ 1941-ին՝ Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունք։
Բանակի մէջ ծառայելէ եւ մօտ մէկ տարի Հրազդանի միջնակարգ դպրոցին մէջ ուսուցիչ աշխատելէ յետոյ, Գ. Ջահուկեան 1944-ին կը տեղափոխուի Երեւան՝ ուսումնառութիւնը համալսարանի թեկնածուական բաժնի մէջ շարունակելու համար։ Այդ շջանին գիտական ղեկավար կ՚ունենայ մեծ հայագէտ Հրաչեայ Աճառեան։
1947-ին Գ. Ջահուկեան յաջողութեամբ կը պաշտպանէ «Քերականական եւ ուղղագրական աշխատութիւնները հին եւ միջնադարեան Հայաստանում» ատենախօսութիւնը եւ կը ստանայ բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան[4]։
«18-19րդ դդ. հայ լեզուաբանական միտքը եւ աշխարհաբարի հարցերը» ատենախօսութեան համար, 1955-ին իրեն կը շնորհուի բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան։
1949-ին ան կը ստանայ դոցենտի, իսկ 1958-ին՝ փրոֆէսօրի կոչում։
Վարած պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1945 թուականէն Գ. Ջահուկեան դասախօսած է Երեւանի Պետական Համալսարանի ռոմանա-գերմանական բանասիրութեան բաժանմունքին մէջ։
1948-1957 թուականներուն դասախօս եղած է Երեւանի Վալերի Պրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու հիմնարկին մէջ։ Իսկ 1957-էն 1970, ռոմանա-գերմանական բանասիրութեան ամպիոններու վարիչ եղած է։
1962 թուականէն մինչեւ վախճանը, Գէորգ Ջահուկեան եղած է Հրաչեայ Աճառեանի անուան լեզուաբանութեան հիմնարկի տնօրէն, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի ակադեմական[5]:
Կոչումներ եւ շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գ. Ջահուկեան արժանացած է գիտութեան վաստակաւոր գործիչի տիտղոսին։ Եղած է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։ Պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ բազմաթիւ այլ շքանշաններով:
Հետազօտութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Ջահուկեանի հիմնարար հետազօտութեանց շարքին կը պատկանին՝
- «Լեզուաբանութեան պատմութիւն» (հ. 1, 2, 1960, 1962),
- «Հայ բարբառագիտութեան ներածութիւն» (1972),
- «ժամանակակից հայերէնի տեսութեան հիմունքները » (1974),
- «Ընդհանուր եւ հայ լեզուաբանութիւն» (ռուս., 1978),
- «Հայերէնի համեմատական քերականութիւն» (ռուսերէն, 1982),
- «Հայոց լեզուի պատմութիւն, նախագրային շրջան» (1987, Հ.Խ.Ս.Հ. Պետական մրցանակ՝ 1988)[6]:
Վկայութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 — հատոր 9. — է. 471–472.
- 1 2 National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ Գէորգ Ջահուկեանի մասին anunner.com կայք
- ↑ ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Գէորգ Բեգլարի Ջահուկեան
- ↑ «Գէորգ Ջահուկեան (1920-2005). Մեծավաստակ հայագէտը՝ բանասէր եւ լեզուաբան ակադեմականը»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-04-05