Jump to content

Գէորգ Աբովեան

Գէորգ Աբովեան
Ծնած է 29 Հոկտեմբեր 1837(1837-10-29) (188 տարեկան)
Ծննդավայր Օձուն, Հայաստան[1][2]
Մահուան վայր Okhotsk
Ազգութիւն Հայ[1][2][3]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1] և Լազարեան Ճեմարան[1]
Մասնագիտութիւն երաժշտագէտ, մանկավարժ և հանրային գործիչ
Աշխատավայր Ներսիսեան դպրոց

Գէորգ Աբովեան, (29 Հոկտեմբեր 1837(1837-10-29), Օձուն, Հայաստան[1][2]), հայ պատմաբան-ուսուցիչ։

Ծնած է Լոռի շրջանի Օձուն գիւղին մէջ 7 Ապրիլ, 1837-ին։ 1844 թուականին, հօրը մահէն ետք, մեծ հայրը՝ Արազ, զինք կը տանի Սանահինի դպրեվանք, որմէ ետք նոյն վանքի միաբաններէն՝ Սարգիս վարդապետ զինք կը տանի Տփխիս (Թիֆլիս) եւ կը յանձնէ Ներսիսեան դպրոցի խնամքին։ Գէորգի ցուցաբերած մեծ յառաջդիմութիւնը Ներսէս Ե. Աշտարակեցիի ուշադրութեան առարկայ կը դառնայ։ Կաթողիկոսի հրամանով, 1849 թուականին, ան կ'ուղարկուի Մոսկուայի Լազարեան ճեմարանը, ուր առանձնապէս կը զբաղի պատմութեամբ եւ գրականութեամբ։

1854-1866 թուականներուն Թիֆլիսի մէջ զբաղած է մանկավարժութեամբ, կիրառած է նոր ծրագիրներ եւ մանկավարժական մեթոտներ։ Կազմած է «Համառօտութիւն հայոց ազգի պատմութեան» աշխարհաբարով գրուած դասագիրքը, որ լոյս տեսած է 1869 թուականին (Բ. տպագրութիւնը՝ 1877-ին, Գ.-ն՝ 1884-ին)[4]։

1860-ականներու սկիզբը Պերճ Պռոշեանի հետ մասնակցած է արեւելահայ թատրոնի ստեղծման։ Յօրինած է հայ թատրոնի մէջ բեմադրուած քանի մը թատերախաղերու երաժշտութիւնը (ինչպէս՝ Շ. Կարենեանի «Շուշանիկ» ողբերգութիւնը եւ այլն)[5]։

1857 թուականին աւարտելով ուսման շրջանը, կը վերադառնայ Կովկաս։

1858 թուականին կը հրաւիրուի Ներսէսեան դպրոց՝ հայոց եւ ընդհանուր պատմութիւն ու աշխարհագրութիւն դասախօսելու։ 1863 թուականին կը ստանձնէ հայոց լեզուի դասաւանդումը՝ Տփխիսի Զինուորական վարժարանէն ներս։ 1865 թուականին կը ստանայ նոր վկայական մը, որուն շնորհիւ իրաւունք ձեռք կը բերէ պետական ուսումնարաններուն մէջ ուսուցանելու։ Սակայն նոյն տարուան Չորեքշաբթի, Նոյեմբերի 1-ին, երեկոյեան տունէն դուրս գալով անվերադարձ կ'անհետանայ։

Վարկած մը կայ, թէ ցարական ոստիկանութիւնը զինք գաղտնիօրէն աքսորած է Օխոթսք, ուր ալ մահացած է[6]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. (հայերեն) Գևորգ Աբովյան, 2024-06-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10009338, վերցված է 2026-05-14
  5. Ayvazyan Hovhannes, խմբգր․ (2015)։ Hay gratpowt̕yown ev grk̕arvest: hanragitaran = Armjanskoe knigopečatanie i iskusstvo knigi: ėnciklopedija։ Erevan: Haykakan hranragitaran hrat։ ISBN 978-5-89700-042-5
  6. (հայերեն) Գևորգ Աբովյան, 2024-06-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10009338, վերցված է 2026-05-14