Գար Կոզիկեան
| Գար Կոզիկեան | |
|---|---|
| Ծնած է | 17 Օգոստոս 1878[1] |
| Ծննդավայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1915[1] |
| Մահուան վայր | Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | հանրային գործիչ և Խմբագիր |
| Աշխատավայր | Ձայն (թերթ)[1] |
| Անդամութիւն | Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն?[1] |
Գար Կոզիկեան (Եսալէմ) (17 Օգոստոս 1878[1], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] - 1915[1], Տրապիզոնի վիլայեթ, Օսմանեան Կայսրութիւն), հայ հասարակական գործիչ։
Ծնած է Բալու, 17 Օգոստոս 1878-ին եւ ուսումը ստացած է Չարսանճագի ու Խարբերդի մէջ: 1896-ին Ռուսիա անցնելով, կ'աշխատի գործարաններու մէջ եւ կը զգայ բանուոր դասակարգին կրած տանջանքները, որոնք Սոցիալ. Դեմոկրատ գաղափարին կը մղեն զինք: 1901-ին իբրեւ հնչակեան գործիչ կը ձերբակալուի եւ երկու տարուան բանտարկութենէ վերջ Ժընեւ կ'անցնի, ուր Ե. Պալեանի հետ կը հրատարակէ «Բանուոր» ընկերվ. հանդէսը: 1905-ին երբ Ռուս յեղ. շարժումը Բեթերսպուրկի գործաւորներուն կողմէ ծաւալ կը ստանար, անունը փոխելով կ'անցնի Թիֆլիս եւ յաջորդաբար կը վարէ խմբագրութիւնը «Կեանք»ի, «Ձայն»ի եւ «Գործ»ի, բոլորն ալ խափանուած: Կ'աշխատակցի արտասահման հրատարակուող «Սոցիալիսթ»ի եւ Տ. Զաւէնի «Երկրի Ձայն»ին՝ զանազան ծածկանուններով: Սահմանադրութենէն վերջ Պոլիս կու գայ ու կը սկսի գրել «Մանզումէ»ին: Քիչ յետոյ Գրաշարաց Միութիւնը կը հիմնէ եւ լոյս կ'ընծայէ «Նոր Կեանք» շաբաթաթերթը Հ. Նազարեանցի հետ, նաեւ «Ապագայ» բանուորական հանդէսը: Հեղինակն է «Թող Ֆաքդերը խօսին» գրքոյկին (1904): Կ'ամուսնանայ եւ ուսուցչութեան պաշտօնով ընտանեօք կ'անցնի Տրապիզոն, ուր կը մնայ մինչեւ 1915 եւ տեղահանութեան ընթացքին՝ ճամբան կնոջը Ռոզիի հետ կամովին գետամոյն կ'ըլլայ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան Ապրիլ Տասնըմէկի, Կ.Պոլիս 1919, էջ 74, յօդուած 351