Գառնիկ Ադդարեան
Արտաքին տեսք
| Գառնիկ Ադդարեան | |
|---|---|
| Ծնած է | 23 Մարտ 1925[1][2] |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա[1][2] |
| Մահացած է | 30 Նոյեմբեր 1986[2] (61 տարեկանին) |
| Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, Խմբագիր, հանրային գործիչ և հրապարակախօս |
| Աշխատավայր | Յառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան)[1] |
| Կուսակցութիւն | Լիբանանի Համայնավար Կուսակցութիւն |
Գառնիկ Ադդարեան (23 Մարտ 1925[1][2], Հալէպ, Սուրիա[1][2] - 30 Նոյեմբեր 1986[2], Պէյրութ, Լիբանան[2]), սփիւռքահայ բանաստեղծ, քաղաքական եւ հասարակական գործիչ։
Ծնած է Սուրիոյ Հալէպ քաղաքին մէջ՝ Մարտ 23-ին։ Կրթութիւնը ստացած է տեղական հայ, ապա ֆրանսական վարժարաններուն մէջ։ Պատանի տարիքին փոխադրուած է Պէյրութ, ուր սկսած է գրել 1945-էն, աշխատակցելով Վահէ Վահեանի «Անի»ին։ Հրատարակած է բանաստեղծութիւններու եւ պատմուածքներու ժողովածուներ եւ ուսումնասիրութիւն մը Վազզէն Շուշանեանի մասին։ Վաստակ ունի գրական ու քաղաքական հրապարակագրութեան ասպարէզներուն (Պէյրութի «Յառաջ», «Կանչ» թերթերուն, ինչպէս նաեւ տեղական արաբալեզու թերթերուն) մէջ։ Եղած է լիբանանահայ՝ «Գրական Շրջանակ», մշակութային միութեան հիմնադիրներէն (1949), աւելի ետք՝ նախագահ։ Մահացած է Պէյրութ։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.