Աւետիս Գույումճեան
Աւետիս Գույումճեան | |
---|---|
Ծնած է | 1880 |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 5 Փետրուար 1950 |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Կրօնք | քրիստոնէութիւն |
Ուսումնավայր | Սեն Ժոզէֆ համալսարան |
Մասնագիտութիւն | բժիշկ, դեղագործ |
Աւետիս Գույումճեան, ծնած 1880, Երզնկա, Էրզրումի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 5 Փետրուար 1950, Պէյրութ, Լիբանան։ Շրջանաւարտ Պէյրութի Ֆրանսական Համալսարանէն 1920-ին որպէս բժիշկ։ Նախապէս եղած է դեղագործ, շրջանաւարտ 1904-ին Պոլսոյ Համալսարանէն։ Գտնուած է Իսկէնտէրուն 1910-1912, 1912-1914 Պէյրութ՝ իբրեւեւ դեղագործ։ 1912-ին վերջնականապէս հաստատուած է Պէյրութ: 1910-ին ամուսնացած՝ Մաննիկ Ոսկերիչեանի հետ։ Օր. Մաննիկ եւ իր քոյրը Փերուզ (Վախճանած Եգիպտոս, 1948-ին), բնիկ Պոլսեցի, այդ ժամանակուայ (1906) անդրանիկ ուսուցչուհիներն էին Սբ. Նղան վարժարանի։ Տօքթ. Գույումճեան գտնուած է Դամասկոս, ուր ազգային կեանքին բերած է իր մասնակցութիւնը ( Ազգ. Վարժարանի Հոգաբարձութեան Ատենապետ), իսկ Տիկ. Գույումճեան, Դամասկոսի Հայ Կարմիր Խաչի Ատենապետուհիի հանգամանքով. բերած է իր աջակցութիւնը, օժանդակութիւն ընծայելով աքսորական հայերու։ Իրենց զաւակը՝ Տօքթ. Նուպար Գույումճեան, Ատամնաբոյժ, վկայեալ Ֆրանսական Համալսարանէն, այժմ հաստատուած է Պէյրութ: Տօքթ. Գույումճեանի միւս զաւակներն են Տիկին Շաքէ Իւրպէյաք (ծնեալ Գույումճեան) ամուսնացած Ֆրանսա եւ Տօքթ. Շահան Գույումճեան, երրորդ զաւակը՝ դարձեալ ատամնաբոյժ։ Տօքթ. Ա. Գույումճեան վախճանեցաւ 5 Փետրուար 1950-ին, Պէյրութի մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սփիւռքահայ Արդի Գրականութիւն (խմբ. խմբագրող եւ համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994։